Մեծ Հունգարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իշտվան I-ի արձանը Բուդապեշտում

Մեծ Հունգարիա (հունգ.՝ Nagy-Magyarorszag), հունգարների պատմական նախահայրենիք արևելյան Եվրոպայում։ Հունգարները իրենց պետությունը ստեղծում են Եվրոպայի կենտրոնում։ Հարավում այն սահմանակցում էր Բյուզանդական կայսրությանը, որի տիրույթներում ձևավորվել էին սլավոնական պետություններ։ Արևմուտքում Հռոմեական Սրբազան կայսրությունն էր՝ ավստրիական, իտալական ու գերմանական տիրույթներով, իսկ հյուսիսում՝ Լեհաստանի թագավորությունը։

Կիսաքոչվորական կյանք վարող հունգարական ցեղերը, որոնք ապրում էին Եվրոպայի արևելյան հատվածում, թյուրքական ցեղերի հարձակումներից խոսափելու նպատակով տեղափոխվում են արևելյան հատվածներ։ 9-րդ դարի վերջին անցան Կարպատյան լեռները և հաստատվեցին ժամանակակից Հունգարիայի տարածքում և շրջակա մի քանի այլ գավառներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան 9-րդ դարը հունգարական պատմությունը գրավոր աղբյուրներում չի պահպանվել։ Ծագման հետ կապված գոյություն ունեն մի քանի տարբերակներ, այդ թվում՝ թյուրքական տարբերակը։ Սակայն մինչ օրս տիրապետող է այն տեսակետը, որ հունգարները ծագում են ֆիննո-ուգորական լեզվաընտանիքին պատկանող ցեղախմբերից։

Տեղափոխվելով ժամանակակից Ուկրաինայի հարավային տափաստաններով՝ հունգարները ժամանակակից պատմիչների մոտ զետեղվել են տարբեր հատվածներում։ Այսպես, արաբները և պարսիկները նրանց նմանեցնում էին բաշկիրների հետ։ Բյուզանդական և հռոմեական աղբյուրներում դրանց տեղը նույնպես հստակ չէ։ Պատմագիտության մեջ կա տեսակետ, որ Եվրոպայում ավելի ուշ շրջանում հայտնված ժողովուրդներին, այդ թվում՝ հունգարներին, վերագրվում է արևելաեվրոպական ծագում՝ ցույց տալու համար նրանց եկվոր լինելը։

Փորձեր են արվել նմանություններ գտնել նրանց և բաշկիրների միջև, ովքեր ապրում էին Ուրալյան լեռներում և հարակից տարածքներում։ Հունգարների նախահայրենիքն է համարվում այդ լեռնաշղթայի հարավային մասից ոչ հեռու գտնվող հովիտը, որը սահմանափակված է Վոլգա և Դնեպր գետերով։

Մեծ Հունգարիայի այդ աշխարհագրական դիրքը հաստատել է 8-10-րդ դարերին վերագրվող Պերմի մարզում գտնվող դամբարանադաշտի առկայությունը։

10-րդ դարում հունգարական հեծելազորը ապաստակում էր Եվրոպայի կենտրոնական հատվածները։ 955 թվականին Լեյխ գետի ճակատամարտում հունգարները պարտություն կրեցին գերմանացիներից և անցան նստակյաց կյանքի։ Նրանք ձուլվեցին տեղի սլավոնների հետ։ Այստեղ քրիստոնեությունը հաստատվեց կաթոլիկ ձևով, քանի որ Հունգարիայի կազմավորման մեջ մեծ դեր ուներ Հռոմի պապը։ 1001 թվականին Իշտվան I-ը միավորում է գրաված տարածքները և ստեղծում հունգարական առաջին պետությունը՝ Հունգարիայի թագավորությունը (1001-1918)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]