Կարպատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարպատյան լեռներից)
Կարպատներ
ուկր.՝ Карпати, գերմ.՝ Karpaten, հունգ.՝ Kárpátok, ռում.՝ Carpaţi, սերբ.՝ Карпати
Zdiar1.jpg
Տեսակ լեռնահամակարգ և լեռնաշղթա
Երկիր Եվրոպա
Տեղադրություն Ուկրաինա Ուկրաինա
Լեհաստան Լեհաստան
Սլովակիա Սլովակիա
Հունգարիա Հունգարիա
Ռումինիա Ռումինիա
Սերբիա Սերբիա
Ավստրիա Ավստրիա
Երկարություն 1500 կմ
Լայնություն 420-100 կմ
Մակերես 188 000 կմ²
Մեծագույն գագաթ Գեռլախովսկի Շտիտ
##Կարպատներ (Եվրոպա)
RedMountain.svg
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Կարպատներ (ուկր.՝ Карпати, գերմ.՝ Karpaten, հունգ.՝ Kárpátok, ռում.՝ Carpaţi, սերբ.՝ Карпати), լեռնային համակարգ է Կենտրոնական Եվրոպայում։ Կարպատյան լեռները հանդիսանում են Ալպերի արևելյան կառուցվածքային շարունակությունը։

Կարպատները տարածվում են Չեխիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում, Սերբիայում և մասամբ Ավստրիայում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրում են, որ անվանումն ունի թրակա֊իլլիրական ծագում․ առաջացել է կա՛մ կարպի ցեղանունից, կա՛մ «ժայռ» հասարակ անունից (այս իմաստով ալբաներենում պահպանվել է Karpe բառը)։ Ոմանք էլ գտնում են, որ անվանման հիմքում ընկած է նախահնդեվրոպական կարո ― «քար» բառը[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարպատները հյուսիս-արևելքում կազմում են աղեղ (մոտավորապես 1500 կմ. երկարությամբ)։ Լեռներն ամենամեծ բարձրությանն են հասնում հյուսիս-արևմուտքում (2655 մ.)։ Կարպատներում մշտնջենական ձյուն և սառցադաշտեր չկան։

Կարպատներում կան բավական շատ օգտակար հանածոներ։ Նախալեռնային եզրային կոտրվածքը, որ Կարպատները շրջափակում է արևելքից և հարավից, հարուստ է նավթով, բնական գազով, կերակրի և կալիումական աղերով։ Լեռներում կան երկաթի և գունավոր մետաղների հանքեր։

Կարպատները Կենտրոնական Եվրոպայի ամենահարուստ անտառապատ շրջաններից մեկն են։ Խիտ անտառներով պատված են լեռների լանջերը։ Կաղնու-հաճարենու լայնատերև անտառները, բարձրությանը համեմատ, աստիճանաբար փոխվում են խառն անտառների, ապա եղևնու-եղևենու փշատերև անտառների։ Ավելի բարձր վայրերում տարածված են կոր բներով ծառերը, որոնք աստիճանաբար անհետանում են, սկսվում է մարգագետինների գոտին, այսպես կոչված, պոլոնինները։ Լեռների ամենաբարձր մասերում, ժայռերի ու քարքարոտ վայրերի միջև պատահում են ցածրահասակ, ալպյան բուսականություն ունեցող առանձին մասեր։

Կենդանական աշխարհը Կարպատներում ավելի լավ է պահպանված, քան Ալպերում։ Այստեղ կա արջ, լուսան, կզաքիս, վայրի կատուր, ինչպես նաև վարազ, այծյամ, վայրի այծ։

Այստեղ բնակչությունը հիմնականում կետրոնացած է նախալեռներում և լեռների ստորին լանջերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».