Եվրոպական հեպարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվրոպական հեպարդ
Եվրոպական հեպարդ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Հեպարդներ
Տեսակ Եվրոպական հեպարդ
Ենթատեսակ Եվրոպական հեպարդ
Լատիներեն անվանում
Acinonyx pardinensis)


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 726783


Եվրոպական հեպարդ, (լատ.՝ Acinonyx pardinensis) կատվազգիների ընտանիքի նախկինում գոյություն ունեցած գիշատիչ։ Նախկինում տարածված է եղել ողջ Եվրասիայում,այնուհետև մասսայական ոչնչացումների պատճառով պահպանվել է միայն Եվրոպայի որոշ հատվածներում։ Որոշ տվյալների համաձայն, եվրոպական հեպարդները գոյություն են ունեցել մեզանից դեռևս 3 միլիոն տարի առաջ։

Մեծ թվով Եվրոպական հեպարդի մնացորդներ հայտնաբերվել են այժմյան Ֆրանսիայի տարածքում՝ Սաինթ-Վալլերի հովտում։ Պահպանվել է նաև Ռոն գետի հովտում (եղել են մոտ 2 միլիոն տարի առաջ)։

Կենդանիների մնացորդներ հայտնաբերվել են նաև այժմյան Գերմանիայի տարածքում։ Նաև այս կենդանիներին պատկերել են ժայռապատկերների վրա քարանձավներում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական հեպարդները իրենց չափսերով շատ ավելի մեծ են, քան ներկայիս Աֆրիկայի տարածքում հանդիպող առյուծները, հեպարդները և ընձառյուծները։ Ունեն բավականին երկար վերջույթներ։

Մարմնի երկարութոյւնը հասնում է 130-150 սմ, իսկ պոչի երկարութոյւնը 70-95 սմ։ Եվրոպական հեպարդը կշռում է 60-90 կգ։ Սակայն այս հեպարդները որոշակի նմանություններ ունեն ներկայիս Աֆրիկայի հեպարդների հետ։

Ունենալով այնպիսի հզոր ատամներ, ինչպիսին է Եվրոպական հեպարդի ատամները, կարելի է ենթադրել որ այս կենդանիները հաջողությամբ որսացել են ոչ միայն կճղակավորների, այլ նաև ավելի խոշոր կենդանիների՝ ձիերի, այծքաղների և գոմեշների։ Հիմնականում բնակվում են տափաստաններում։

Այս առանձնյակների մոտ առավել զարգացած են մկանները։ Ունենալով զարգացած մկաններ, այս կատվազգիները կարողանում են հեշտությամբ ցատկել, սողալ և շատ արագ վազել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]