Ջորդանո Բրունո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորդանո Բրունո
Giordano Bruno
Ծնվել էոչ վաղ քան հունվար 1548 և ոչ ուշ քան փետրվար 1548
Նոլա, Նեապոլի թագավորություն[1][2][3]
Մահացել էփետրվարի 17, 1600(1600-02-17)[4][1][2][…] (52 տարեկան)
Հռոմ, Պապական մարզ[1][2][3]
մահապատիժ
Քաղաքացիություն Նեապոլի թագավորություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՈւղղությունՎերածննդի հումանիզմ, Նեոպլատոնականություն և neopythagoreanism?
Մասնագիտությունաստղագետ, փիլիսոփա, բանաստեղծ, գրող, համալսարանի դասախոս, աստղագուշակ, մաթեմատիկոս և Լատինական կաթոլիկ քահանա
Հաստատություն(ներ)Հելմշտեդտի համալսարան, Վիտենբերգի համալսարան, Օքսֆորդի համալսարան[5], Փարիզի համալսարան[6] և Թուլուզի համալսարան[7]
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և տիեզերագիտություն
Ալմա մատերՆեապոլի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն[4][8] և իտալերեն[9]
Հայտնի աշակերտներJean Hennequin?[10]
Ազդվել էԻբն Ռուշդ, Նիկոլայ Կոպեռնիկոս, Նիկոլաս Կուզայացի, Տիտուս Լուկրեցիուս Կարուս[11], Ռայմունդ Լուլի և Մարսիլիո Ֆիչինո[12]
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Giordano Bruno Վիքիպահեստում

Ջորդանո Բրունո (իտալ.՝ Giordano Bruno, ոչ վաղ քան հունվար 1548 և ոչ ուշ քան փետրվար 1548, Նոլա, Նեապոլի թագավորություն[1][2][3] - փետրվարի 17, 1600(1600-02-17)[4][1][2][…], Հռոմ, Պապական մարզ[1][2][3])՝ մականունը՝ Բրունո Նոլեցի), իտալացի հոգևորական, փիլիսոփա, գիտնական, աստղագետ, նաև գրող։

Ջորդանո Բրունոն Վերածննդի դարաշրջանի մեծ մտածողներից և բանաստեղծներից մեկն էր, այդ ժամանակ, ինչպես ասում էր այդ դարաշրջանի մտածող պատմաբաններից մեկը՝ Բրունգոֆերը, «Հարություն առավ դարձյալ թաղվելու հազարամյակի ընթացքի մեջ, մարդկության խորը հիշողություններում և ավերված փլատակների տակ, հին մշակույթի, հարստացվող ճշմարտության հետազոտություններում, Հունաստանի և Հռոմի բարի և գեղեցիկ մեծարվեստ երկերում։ Լաոկոոնի, Ապոլլոն Բելվեդերսկու և Վեներա բժշկության ուսանողուհու խումբը կրկին լույս աշխարհ եկավ, համարյա Հոմերոսի և Սոփոկլեսի, Պլատոնի, Արիստոտելի և Հունաստանի ու Հռոմի ուրիշ բանաստեղծների և մտավորականների տպագիր հրատարակման հետ։ Հայտնագործությանը հետևում է հայտնագործություն։ Մարդիկ ապրում էին ներքին մշտական հուզմունքների և տագնապների մեջ, հատուկ միայն այն դարաշրջանի, որում անգամ ի ծնե սակավաշնորհք մարդիկ, հափշտակված նոր զգացումների հեղեղով, հստակորեն զգում էին, որ հինը մոտենում է վախճանին և որ, սկսվում է նոր զարգացում»։ Հենց այդպիսի դարաշրջանում հայտնվեց Բրունոն իր աշխարհայեցությամբ, մնալով միանգամայն հակասության մեջ տիրող մտքի և բարոյականության կարգի հետ։

Իր հայացքների համար կաթոլիկ եկեղեցու կողմից դատապարտվել է որպես հերետիկոս և այրվել խարույկի վրա։

Կենսագրություն[13][խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրունոն ծնվել է 1548 թվականին, Նոլում՝ Նեապոլի թագավորության գավառական քաղաքում։ Նրա հայրը՝ Ջովաննի Բրունոն զինվորական էր, նրա մորը կոչում էին Ֆրաուլիսա Սավոլինա։ Նա՝ ինքը, մկրտվելիս ստացավ Ֆիլիպպո անունը։ Նոլն, որտեղ ծնվել է Բրունոն, գտնվում է Նեապոլից մի քանի մղոն՝ Везувием и Тирренским ծովերի միջև, կես ճանապարհին, այն միշտ համարվել է ամենից ծաղկուն քաղաքներից՝ Երջանիկ Կամպանիայի (Compagna felice), հիմնադրված 8-րդ հարյուրամյակում մինչ Р. X: Կոլխիդայի հունական գաղթականներից, Նոլն հունական և միջնադարյան պատմաշրջանում շարունակ բաժանվել է Կամպանիայի (Кампаньи) դավաճանական մասնակցությամբ, երբեք, բայց և այնպես չենթարկվեց թշնամական ավերման։ Ֆլիպպոյի վաղ մանկության մասին շատ քիչ բան գիտենք, մեզ հասել է միայն մի պատմություն, որը վերաբերվում է նրա կյանքի առաջին շրջանին, վկայելով թե որքան վաղ սկսվեց նրա հոգևոր զարգացումը։ Մի անգամ թունավոր օձը, հաճախ է հանդիպում այդ վայրերում, սողոսկեց տուն, որտեղ ապրում էին Բրունոն և կարողացավ փաթաթվել պառկած մանկիկի օրորոցին, բարեբախտաբար, վերջինս քնած չէր, նկատեց օձին և կյանքում առաջին անգամ վախեցած՝ հասկանալի գոռգոռոցով, կանչում է հորը՝ գտնվելով այդ ժամանակ հարևան սենյակում։ Հետագայում Ֆիլիպպոն, երբ արդեն մեծ տղա էր, բոլորովին իր համար անսպասելի հիշում է օձի այդ դրվագը և պատմում է նրա մասին զարմացած, ծնողների համար արդեն մոռացված դեպքը, նույնիսկ տառացիորեն փոխանցում է բառերը, որ ասել է հայրը, օձին սպանելով։ Բրունոյի մանկության առաջին 10 տարիներն անցել է հիանալի բարենպաստ պայմաններում, ինչպես վերաբերվում է բնության, այնպես էլ նրան՝ շրջապատող մարդկանց։

Նոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոլ քաղաքն առաջվա պես շարունակում է վայելել աշխարհի հիանսքանչ անկյան փառքը, բայց այդպիսին չի եղել դրությունը Նեապոլի թագավորությունում, մնալով՝ 1504 թվականին իսպանական գաղութային լծի տակ։ Բրունոն տասը տարի թողեց Նոլը և տեղավորվեց Նեոպոլում իր քեռու մոտ, գիշերօթիկ դպրոցում։ Այստեղ նա օգտվում էր августинского վանական Վարրանո Տեոֆիլի (Теофила Варрано) մասնավոր դասերից, որի մասին նա հիշում է միշտ մեծ հարգանքով և հետագայում իր զրույցներում սովորաբար իրեն վերապահում է ուսուցչի դերում՝ Տեոֆիլի անվան տակ։

Բրունոն այդ ժամանակ լսում է նաև մեկ այլ ուսուցչի դասախոսությունները, ում նա անվանում է Սարնեզոմ (Сарнезом)։ Հավանաբար դա եղել է նշանավոր՝ հետագայում Հռոմի համալսարանի պրոֆեսոր Վիչենցո Կալե դը Սարնոն (Виченцо Кале де Сарно).: 1562 թվականին Բրունոյին տեսնում ենք արդեն Դոմինիկա (Доминика) սուրբ վանքում, այն վանքում, որտեղ երեք հարյուրամյակ առաջ ուսանել է եկեղեցու մեծ Ուսուցիչ Ֆոմա Ակվինսկին (Фома Аквинский)։ Ի՞նչն է, այնուամենայնիվ, դրդել 15-ամյա օժտված, շնորհալի երիտասարդին ընդունվել վանք, հավանական է, միայն, որ նա ցանկացել է լրացնել իր կրթությունը։ Այդ ժամանակ վանքերը համարվում էին մտավոր կյանքի կենտրոն, բացի այդ, նրանք ապահովում էին վանականներին գոյության միջոցներ և նրանց տրամադում էին բավականաչափ ազատ ժամանակ, որպեսզի նրանք զբաղվեն, հենց այդպես էր ուզում Բրունոն, գիտությամբ և փիլիսոփայությամբ։ Վանք ընդունվելիս Ֆիլիպպո Բրունոն փոխեց անունը՝ Ջորդանո (Джордано (Jordanus)) և այդ անունով հետագայում հայտնի դարձավ ամբողջ կրթված աշխարհում։ 1572 թվականին, 24 տարի հարազատներից հեռու, Բրունոն ստանում է քահանայի աստիճան և Կամպանիայում(в Кампанье), Նեապոլի թագավորության գավառական քաղաքում, երիտասարդ դոմինիկենը (доминиканец) առաջին անգամ անցկացրեց իր պատարագը։

Այդ ժամանակ նա ապրում էր Կամպանիայից ոչ հեռու Սուրբ Բարդուղիմեոս (Варфоломея) վանքում և իր հոգևոր ղեկավարության կարգադրությամբ և ծառայում էր պատարագներին արարողությանը, և կատարում էր այլ ծեսեր։ Քահանայական պարտականությունները Բրունոյին հնարավորություն տվեցին բացակայվել վանքից և մոտիկից շփվել մարդկանց և բնության հետ։ Նման պայմանները նրա համար բացեցին ավելի ստեղծագործելու հնարավորություն, որը նա չէր կարող ստանալ՝ բացառապես ապրելով վանքում։ Այսպես, այստեղ, ազատության մեջ, նա կարդում է առաջին հումանիստների աշխատությունները, իտալական փիլիսոփաների բնության մասին ստեղծագործությունները, իսկ ամենագլխավորը, ծանոթացել է, այդ ժամանակ լույս ընծայված՝ կրճատ տեսքով, Կոպեռնիկոսի (Коперника) գիրքը՝«Երկնային մարմինների պտույտի մասին» «Об обращении небесных тел (De revolutionibus orbis)։ Այդ ստեղծագործությունը վերջնականապես ամրապնդեց Բրունոյի գիտական աշխարահայացքը։ Դրա հետ միասին նրա հետագա մնալը դոմինիկյան վանակաների շրջապատում դառնում է ամեն մի օր ավելի դժվար և վտանգավոր նրա համար։ Հազիվ էր նա Կամպանիայից ետ վերադարձել Սուրբ Դոմինիկի վանք, երբ նրա հանդեպ ծագեց նոր մեղադրանք։

Գոյություն ունի պատմություն, իբր Բրունոն, Հռոմից հեռանալով, հանդիպեց Հավերժական քաղաքի դարպասների մոտ իր միաբանության ընկերոջը, որը փորձում էր նրան ձերբակալել և բանտ ուղարկել, բայց Բրունոն ոչ միայն կարողացավ դուրս պրծնել նրա ձեռքից, այլ ինքը բախվեց Տիբրի (Тибра) ծովափյա ալիքներին, որտեղ նա գտավ արժանի մահ։ Ինչպես էլ որ լինի, այդ Բրունոյի արարքը չի կարելի է ասել սպանություն վրեժխնդրությամբ, ինչպես դա ցանկանում էին ներկայացնել մեղադրողները։ Թող դա այդպես լինի, ինկվիզիցիան բաց չէր թողնի նման առիթը օգտագործելու և կցելու իր մեղադրանքների էջերին։ Այնտեղից նա տեղափոխվում է Նոլ՝ գեղասքանչ նավահանգստային քաղաք Սավոնի (Савоны) հարևանությամբ։ Այստեղ Բրունոն թույլտվություն ստացավ դասավանդել քերականություն։

Ճենովա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճենովայում Բրունոն մնաց ընդամենը երեք օր, այնտեղ մոլեգնում էր ժանտախտը և դա ստիպում էր Բրունոյին թողնել այդ քաղաքը։ Այնտեղից նա տեղափոխվեց Նոլ՝ գեղասքանչ նավահանգստային քաղաք, Սավոնի (Савону)։ Այստեղ Բրունոն ստանում է քաղաքապետությունից թույլտվություն դասավանդելու քերականություն, դրա հետ նա՝ ցանկացողներին, սովորեցնում էր աստղագիտություն։ Այնուամենայնիվ փիլիսոփան Նոլում մնաց հինգ ամսից ոչ ավել, ձանձրույթը և ավելի մեծ աշխատավարձ ունենալը նրան քշեցին ավելի հեռուն՝ հարևան Սավոն, սակայն և այստեղ մնաց երկու շաբաթից ոչ ավել և տեղափոխվեց Թուրին (Турин)։ Վերջում նա չէր կարողանում իր համար գտնել զբաղմունք և տեղափոխվեց Վենետիկ (Венецию)։ Այդ ժամանակ Վենետիկը, ինչպես Ճենովան տառապում էր ժանտախտից, որ սկսվել է 1575 թվականի օգոստոսից և շարունակեց մինև 1576 թվականի վերջը։ Վենետիկում երկու ամսից մնալուց հետո Բրունոն թողեց Վենետիկը և տեղավորվեց Պադույում (Падую)։ Այստեղ նա հանդիպում է ծանոթ դոմինիկյան քահանաններին, ովքեր համոզում էին նրան, որ չնայած նա թաքնվել էր վանքից, նրա համար օգտակար կլիներ շարունակել կրել իր միաբանության վանական հագուստը։ Դա իրեղեն կարգ էր Իտալիայում (XV դար, երբ ավելի քան 40 հազար վանականներ ապրում էին վանական պատերից դուրս։ Ավելի ուշ Բրունոն հետևում է նրանց խորհրդին և իսկապես պատվիրում է իր համար փարաջա թանկարժեք սպիտակ կտորից, փարաջայի վրայից նա հագնում է նարիմանիկ (Scapular),իր հետ էր վերցրել Հռոմից փախուստի ժամանակ։ Այդ հագուստով Բրունոն Միլանով և Տուրինով հասավ Շամբերի (Шамбери), մտադրվելով այնտեղից տեղափոխվել Լիոն։ Շամբերիում Բրունոն սիրալի ընդունելության չհանդիպեց և եկավ այն համոզման, որ Լիոնում սպասվում է վատագույնը։ Դրա համար փոխում է մտադրությունը և մեկնում է Ժնև։

Ժնև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժնև Բրունոն ժամանել է 15 տարի անց Կելվինի մահից հետո, սակայն վերջինիս խիստ կրոնական ոգին շարունակում է իշխել նախկինի պես ուժով նրա հետևորդների շրջանում։ Այդ ժամանակ Ժնևն եղել է իտալական գաղութ, որի կազմում էին նշանավոր անդամներ Գալեացո Կարաչոլոն(Галеацо Карачьоло), մարկիզ դը Վիկոն(де Вико), Պավել IV պապի ազգականը։ Իտալիայում նա թողեց կնոջը և որդուն և տեղավորվեց այստեղ, որպեսզի ամբողջովին նվիրվի կալվինականության տարածմանը։ Շատ չանցած Բրունոն ծանոթանում է նրա հետ։ Մարկիզը խորհուրդ տվեց նրան թողնել վանական հագուստը և հագնել աշխարհիկ հագուստ։ Բրունոն վաճառում է հոգևորականի հագուստը, այդ գումարով գնում է պատկանելիք զգեստ։ Բրունոն Ժնևում ապրեց մոտ երկու ամիս և այդ ժամանակ այնքան ուսումնասիրեց կալվինյան գրողների ստեղծագործությունները, որ նույնիսկ հանդես եկավ նրանցից մեկի՝ փիլիսոփա Դալֆեի (Делафе) դեմ, ոչ մեծ տպագիր ստեղծագործությամբ։ Բրունոյին և նրա գրքի ժնևյան հրատարակիչներին բանտ նստեցրին։ Ժնևից Բրունոն ուղևորվում է Լիոն, սակայն այնտեղ մեկ ամսում զբաղմունք չգտնելով, 1578 թվականների կեսերին տեղափոխվում է Տուլուզիա (фр. Toulouse [tuˈluz]), որն այդ ժամանակ փառաբանվում էր համալսարանում իր տասը հազար ունկնդիրներով։ Նա թույլտվություն ստացավ անցկացնելու աստղագիտության դասեր և դասավանդել փիլիսոփայություն։ Շուտով Տուլուզիան համալսարանում ազատ տեղ բացվեց փիլիսոփայության ամբիոնում։ Բրունոն արագ հանձնում է դոկտորի աստիճանի քննությունները և ստանում ամբիոնում թափուր պաշտոնը։ Երկու տարվա ընթացքում դասախոսություններ Արիստոտելի երեք գրքերից, հոգու և ուրիշ փիլիսոփայական թեմաներից։ Բրունոն մոլի հակառակորդ էր Արիստոտելին,չէր վարանում դասախոսություններում հարձակումներ մեծ ստագիրիտին (стагирита), որի հեղինակությունը այդ ժամանակ համարվում էր անսասան։Արիստոտելի տրամաբանությունը և ֆիզիկան,Պտղեմեոսի աստղագիտական համակարգի հետ համարվում էր այդ ժամանակ քրիստոնեական հավատի անբաժան մասը։ 1624 թվականին, չորս հարյուրամյակ անց՝ Բրունոյի մահից հետո, փարիզյան պառլամենտը հրապարակեց դեկրետ՝ (декрет,) Արիստոտելի դեմ արգելող հրապարակորեն թեզերը պահպանել, իսկ 1629 թվականին նույն պառլամենտը Սորբոնի ստիպողականությամբ որոշեց, որ հակասել Արիստոտելին՝ այսինքն գնալ եկեղեցու դեմ։ Տուլուզիաում ստանալով դոկտորի դիպլոմ և փիլիսոփայության իսկական պրոֆեսորի աստիճան Բրունոյին իրավունք են տալիս հրապարակավ դասավանդել և Փարիզի համալսարանում։ Բրունոն Փարիզում լավ ապրեց։ Նա ընդունվեց ինչպես իր տանը փարիզյան հասարակության ընտրյալ շրջանում։ Իր բազմակողմանի և փիլիսոփայի կարդացածությամբ համախմբեց մի քանի լեզուների գիտելիքները։ Նա խոսում էր

  • իտալերեն
  • լատիներեն
  • ֆրանսերեն
  • իսպաներեն և քիչ գիտեր հունարեն։

Այստեղ ևս անձնական հարձակումներև և Արիստոտելի կողմնակիցների ու կաթոլիկության կողմից մեքենայությունները հնարավորթություն չէին տալիս նրան հանգիստ ապրել երկպառակիչների հետ, որոնք այդ ժամանակ պառակտում էին Ֆրանսիան, ստիպեցին նրան թողնել Փարիզը և ուղևորվել Անգլիա։

Լոնդոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոն եկավ Բրունոն 1583 թվականի վերջում, Հենրիխ III-ի (Генриха III) հանձնարարական նամակով ուղղված Լոնդոնում ֆրանսիական դեսպան Միշել դը Կաստելնո դը Մովիսեր (Мишелю де Кастельно де Мовисьер)։ Որպեսզի հնարավորություն ունենա մտնելու Օքսֆորդի համալսարան, Բրունոն ինչպես միշտ նման պայմաններում տպագրում է փոքրիկ գրքույկ Լուլլի (Луллиевом) արվեստի մասին «Երեսուն կնիքների բացատրություն» (Объяснение тридцати печатей (Explicatio triginta sigillorum)) նվիրում է դը Կաստելնոյին և ուղարկում է մեկ օրինակ վիցե կանցլերին (вице-канцлеру) և Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորներին։ Օքսֆորդի համալսարանից վտարելուց Բրունոն վրեժ լուծեց գրքի հրատարակությունից, որում նա հրապարակավ խարանեց կոպտությունը, որ նրա հետ վերաբերվեցին Օքսֆորդի համալսարանում, անվանելով Օքսֆորդը՝ «այրու առողջ գիտելիք» և կրկնեց ամբողջ աշխարհի առաջ տիեզերքի կարգավորման իր ուսմունքի մասին։ Այդ ստեղծագործությունը կոչվեց «La Cena delle Ceneri"», թարգմանաբար՝ «Մեծ պահքի առաջին շաբաթվա չորեքշաբթի ճաշկերույթը» "Обед в среду на первой неделе великого поста": Այն ստացավ այդ անվանումը իր ծագման պատճառով։Ֆոլկ Գրեվիլը՝ «Фольк Гревиль» Ֆիլիպպ Սիդնեյի ընկերը, 1584 թվականին հրավիրեց Բրունոյին ճաշի՝ չորեքշաբթի, մեծ պահքի առաջին շաբաթը, որպեսզի լսի, ինչպես նշանավոր իտալացին պետք է պաշտպանի Երկրի շարժման իր ուսմունքը։ Ճաշի զրույցին մասնակցում էին նաև անվանի գիտնականներ և անգլիական հասարակության լավագույն ներկայացուցիչներ։ Բրունոն սկսեց խանդավառությամբ գովաբանել Կոպեռնիկոսին «Копернику», որը նման է երկրորդ Կոլոմբոսին (итал. Cristoforo Colombo,, դիմեց հին հույների անորոշ նախազգացումների իրողությանը և չվախեցավ մի անգամ հասկանալի նրանց հայտարարել աշխարհին ճշմարտությունը ընդդեմ ամբոխի կարծիքին և տիրող հասարակակական մտքի հոսանքին։ Եթե գիտական հարաբերություններում Բրունոյի աշխատանքը զիջում է մեծ ֆիզիկոսների երկխոսությանը, ապա առաջինը նրանց գերազանցում է իր փիլիսոփայական գիտելիքներով և լայն հայացքներով։Գալիլեյը սահմանափակվել է Արեգակնային համակարգով, այնինչ Բրունոն ընդգրկել է ամբողջ տիեզերքը։ Որչափ համարձակ է երևում ժամանակակիցների համար Բրունոյի ուսմունքը աշխարհի անվերջության մասին, երևում է պատմածից, ինչպես Կեպլերն զգաց գլխապտույտ հռչակավոր իտալացու ստեղծագործությունների ընթերցման ժամանակ և թաքուն նրան բռնկեց սոսկում այն մտքից, որ նա, գուցե, թափառում է տարածության մեջ, որտեղ չկա կենտրոն, չկա սկիզբ, չկա վերջ։

Օքսֆորդից հետո Բրունոն նորից բնակություն հաստատեց Լոնդոնում իր սիրելի ընկեր դը Կաստելնոյի մոտ, նա հրաշալի օգտագործեց իր ժամանակը, որը այժմ նրան այլևս պետք չէ օգտագործել մի կտոր հացի վաստակի համար։ Երկու տարվա ընթացքում մնալով իր հովանավորողի տանը նա գրեց իր ամբողջ իտալական ստեղծագործությունները, հետագայում կազմելով Վագների հրատարակությունը (Լայպցիգ,Лейпциг, 1830) երկու կոմպակտ հատորներով 1/8 տպագրական թերթով։ Բացի "La Cena delle Ceneri", զետեղված է այստեղ։

  1. Պատճառի, ամեն ինչի սկզբի և միասնականության մասին(De la Causa, Principio et Uno).
  2. Անվերջության, տիեզերքի և երկնային մարմինների մասին (De l'Infinito, Universo e Mondi).
  3. Հաղթական գազանի վտարումը (Spaccio de la bestia trionfante).
  4. Պեգաս ձիու գաղտնի ուսուցումը միացված է Սիլենսկի ավանակի այդպիսի ուսուցման հետТ(Cabala del cavalla Pegaseo coll'aggiunta del Asino Cillenico) և վերջապես
  5. Հերոսական խանդավառության մասին (Degli eroici furori).

Բոլոր այդ տրամախոսությունները ապշեցնող խորը մտքի և գեղեցիկ գրականության մշակումներ են, եթե այն և զիջում է Պլատոնի տրամախոսությանը, միայն գեղեցիկ մշակումներին, բայց ամենևևին ոչ իր գաղափարների թարմությամբ և խորությամբ։ Լոնդոնում ապրելը եղել է Ջորդանո Բրունոյի կյանքի ամենալավ ժամանակները։ Այնտեղ նա միշտ եղել է իր դարաշրջանի ազնիվ խելացիների շրջապատում։ Նրան շրջապատում էին Ֆոլկ Գրեվիլը(Фольк Гревиль),Դեյերը (Дейер),Գարվեն (Гарвей),Անտոնիո Պերեզոն(Антонио Перезо),կոմս Լեյչեստրը(граф Лейчестер), յուրաքանչյուրին հայտնի Մարիա Ստյուարտը (Марии Стюарт) Շիլլերովկայից (Шиллеровской)։

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողնելով Ֆրանսիան, Բրունոն ուղևորվում է Գերմանիա։ Սկզբում Բրունոն այցելեց Մայնց (Майнц) և Վիսբադեն (Висбаден), սակայն զբաղվածություն չգտնելով ոչ այդ, ոչ ուրիշ քաղաքում, մեկնում է ավելի հեռու, որտեղ և հասավ 1586 թվականի հուլիսի վերջին։ Ավելի ուշ Բրունոն ունեցավ հնարավորություն կրկին համոզվելու կալվինական անհանդուրժողականությունը Վիտտենբերգում գտնվելու ժամանակ, համալսարան, որին համարում էին առաջինը Գերմանիայում։ Համալսարանում նա հանդիպեց իր վաղեմի ընկերոջը և երկրացուն, փաստաբան Ալբերիկա Գենտիլյային (Альберика Гентиля),ուm հետ ծանոթացել է դեռ Օքսֆորդում։ Վերջինս նրան հնարավորություն տվեց կարդալ Արիստոտելի Органоне-ի մասին։ Բրոնոն, բացի "Органона"-ից, կարդաց նույնպես դասախոսություններ մետաֆիզիկայից, մաթեմատիկայից և ֆիզիկայից, ընդ որում չմոռացավ իր չմուշկների մասին՝ Լուլլիեվյան արվեստի։ Մեկնումից առաջ, 1588 թվականի մարտի 8-ին, Բրունոն հանդիսավոր ճառ արտասանեց, որում ամենաջերմ արտահայտությամբ շնորհակալություն հայտնեց Վիտենբերգի (Виттенбергский) համալսարանին և ամբողջ Գերմանիային հյուրընկալության համար և մեծարեց Լյուտերին(Лютера) իր մարդկայնության ցուցաբերած ծառայության համար։ Վիտենբերգից(Виттенберга) Բրունոն ուղևորվեց Պրագա,գերմանացի կայսր Ռուդոլֆ II-ի աթոռանիստ վայրը։ Նրա արքունիքում խաբեբաների հետ միասին, պնդում էին, որ նրանք կարող են կանխագուշակել ապագան աստղերով և սովորեցնել ամեն ինչից ոսկի ստանալ, ապրում էին գիտության նշանավոր այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսին՝Տիխո դե Բրագեն(Тихо де Браге) և Կեպլերը(Кеплер)։ Հետագայում Բրունոն կատարում է հատուկ շեշտադրություն նրանում, որ փիլիսոփայության հարցերում նա իր սկզբունքով ամեն ինչում կասկած առաջացրեց, նույնիսկ այնպիսի գործերում, որոնք համարվում էին սովորական ամենաարժանահավատը։ Հետևել իր համոզմունքներում ժողովրդի կարծիքները՝ նշանակում է գործել մարդկային ազատության արժանապատվության վնասներում։ Այդ պատճառով նա կհամարեր ապերախտության վերաբերմունք Աստծո կողմից նրան տրված բարձր լույսի հասարակության ըմբռնումը, եթե նա հանդես չգար դպրոցական ժանգոտված իմաստության դեմ պայքարին։ Ունենալով տեսողական ընդունակություն, նա, Բրունոն, չի կարող վարվել այնպես, կարծես ոչինչ չի տեսնում, հակառակը, կարող է անվախորեն արտահայտել իր համոզմունքները, եթե արդեն տեղի է ունենում մշտական պայքար լույսի և խավարի միջև, գիտության և տգիտության միջև։ Բրունոն մեկնեց Հյուսիս-Արևմտյան Գերմանիա, որի մասին՝ նրանից առաջ, հասել է ամենաբարեհաջող լուրերը։ Այդ ժամանակ այդ երկրամաս ուղևորվեց կոմս Յուլիոս Բրանշվեյգ(нем. Julius von Braunschweig-Wolfenbüttel: 1589 թվականի հունվարին Բրունոն ժամանեց Գելմշտադտ (Гельмштад)։ Դժբախտաբար, նրան կարճ ժամանակ եղավ օգտվել բարյացակամ կոմսից, որը մահացավ նրա ժամանումից մի քանի ամիս անց։ Նրա մահվան առիթով Գելմշտադտի համալսարանում երեք ամսվա ընթացքում հնչեցին խոսքեր նվիրված այդ նշանավոր մարդու հիշատակին։ Մի անգամ Բրունոն իմացավ, որ Գելմշտադի գլխավոր քահանան՝ Բոէցիուսը, հրապարակային քարոզչության ժամանակ վտարեց նրան եկեղեցուց։ Բայց Բրունոյի հետ այդ դեպքը՝ վտարումը, զգուշացման դեր խաղաց լյուտերյան երիտասարդության համար, ովքեր օգտվում էին մեր փիլիսոփաների դասախոսություններից. այն նախորոշված էր նրա համար, որպեսզի նրան զրկեն ունկնդիրներից, իսկ նրանց հետ և կյանքի միջոցներից։ Բրունոն հասկացավ իր դեմ ուղղված խարդավանքը և դիմեց քահանային ուղղված բողոքով ռեկտորին և համալսարանի խորհրդին, պահանջելով արդարություն։ 1590 թվականի կեսերին նա տեղափոխվեց Ֆրանկֆուրտ Մայնե (нем. Frankfurt am Main),Ֆրանկֆուրտը չթույլատրեց Բրունոյին քաղաքում մնալը, որի հետևանքով հրատարակիչները չկարողացան տնավորել նրան իրենց սեփական տանը և տեղավորեցին կարմելիտյան վանքի հարևանությամբ, որի վանահայրը հետագայում ինկվիզիցիայի հարցաքննությանը վկայեց, որ Բրունոն արտակարգ մտքի մարդ էր և վիթխարի խորագիտակ, սակայն ինչ, դժբախտաբար, կարծես իր համար չկար կրոն, որ պատրաստ էր մի քանի տարվա ընթացքում ամբողջ աշխարհին ուղղել իր հերետիկոսությունը։ Այնուամենայնիվ, վանահոր խոսքերով, մեր փիլիսոփան անցկացրել է բոլոր օրերը լարված աշխատանքով՝ կամ կարդում էր, կամ մտորում՝ նոր աշխատությունների վրա, նվիրելով ազատ ժամանակը ծանոթության։ Ֆրանկֆուրտում մեր փիլիսոփայի կես տարվա մնալը ընմիջվեց դեպի Ցյուրիխ ուղևորության ժամանակի վրա։ Այստեղ նա կարդաց ընտրված երիտասարդ խմբի մարդկանց համար դասախոսություններ՝ մետաֆիզիկայից և տրամաբանության հասկացության հիմունքներից։ 1609 թվականին Մարբուրգում (нем. Marburg an der Lahn) «Մետաֆիզիկական տերմինների բառարան»(Summa terminorum metaphysicorum)անվամբ երկրորդ հրատարակությունը, լիովին արդարացնում է Էգլինի զարմանքը Բրունոյի դիալեկտիկական հմտության առաջ։ Ֆրանկֆուրտում Բրունոն ամբողջովին զբաղվեց շարունակել իր լատիանական ստեղծագործության տպագրությամբ, արագ հաջորդելով մեկը մյուսին, չնայած, դժբախտաբար, նրանց հեղինակներին տրված չէր տպագրումը հասցնել մինչև վերջ։ Ամբողջ հրատարակությունը կազմված էր երկու ոչ միանման մեծածավալ հատորներից, նրանցից առաջինը ընդգրկեց «Երեք տեսակի ամենափոքր մեծության և նրա փոփոխության մասին» (De triplici Minimo et Mensura)աշխատությունը։ Երկրորդում ներառված են հետևյալ երեք գրքերը.

Բրունոյի ուրիշ լատինական «Անհաշիվության, անվերջության և անպատկերելիության մասին» ստեղծագործությունը հանդիսանում էր «Ստվերի գաղափարը» (De umbris idearum) գրքի վերամշակումը։ "De Monade" գրքից հետևում է բնա-փիլիսոփայական բանաստեղծություն անվերջության մասին, բովանդակելով բնության պատկերների բանաստեղծական անսպառ գանձեր։ Այդ բանաստեղծությունը վերարտադրում է նորից բովանդակությունը Լոնդոնում հրատարակված «Անվերջության, միասնականության և տիեզերքի մասին» երկխոսության, բայց այն գրված է Լուկրեցիայի (лат. Lucretia) հոգով և ոճով։ Բրունոյի լատինական ստեղծագործություններում հաճախ հանդիպում են տեղեր, համակված երբեք ոչ բանաստեղծական նրանում հարավի արևի և հեռավոր հրաշալի կարոտի մասին, և արդեն չոր փիլիսոփայական շարադրանքով այդ տողերով դժվար չէր կռահել ոչ հեռավոր ապագան, երբ սերը հայրենիքի հանդեպ գերազանցում է ողջմտությունից և զգուշությունից բարձր և ստիպում է Բրունոյին վերադառնալ Իտալիա։

Վենետիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկում գրավաճառ Չյոտտոյի խանութի առաջ մի անգամ կանգ առավ նշանավոր գյուղից Մոչենիգո ազգանունով երիտասարդ պատրիկ, անունով Ջովաննի(итал. Giovanni Mocenigo)։ Նա ընդունեց վերանայել նոր ստեղծագործությունները, ընդ որում, հատկապես հետաքրքրեց Բրունոյի "De Minimo" գիրքը։ Ջովաննին,հավանաբար, ընդունեց այն ստեղծագործություններց մեկը, բնութագրելով այն (գիտության գաղտնիքները), որի օգնությամբ հնարավոր է առանց ջանքերիի և աշխատանքի հասնել իմացության և գերհզորության։ Նա ցանկություն հայտնեց ծանոթանալու հեղինակի հետ։ Չյոտտոն ֆրանկֆուրտյան տոնավաճառ այցելության ժամանակ հանդիպում է Բրունոյին և դրա համար առաջարկեց Մոչենիգոյին իր ծառայությունը՝ լինել միջնորդ նրանց միջև։ Նրա միջոցով Բրունոն ստանում է վենետիկցիներից երկու հրավեր, հետևելով մեկը մյուսին։ Պատրիկը առաջարկեց Բրունոյին իր տունը և լավ վարձատրություն, նրան Լուլլիեվի արվեստի ուսուցման համար մարզել ուղեղը և գտնել նոր գաղափարներ։ Եվ Բրունոն, վերջերս Ցյուրիխից վերադարձավ, որպեսզի վերջացնի տպագրումը դուքս Յուլիյու Բրաունշվեգսկու նվիրված ("De minimo", "De monade" и "De immenso") եռերգության սրբագրումը, անմիջապես ընդունում է հրավերը և հանձնելու խմբագրությանը ձեռագրերը՝ խնդրելով նրա փոխարեն նայել սրբագրումը, շտապում էր Վենետիկ։ Տասնհինգ տարի թափառելով՝ թափառական դոմինիկյան շքանշանի վանականը ջերմ սիրելի հայրենիքից հեռու, զգուշանալով հռոմեական եկեղեցու հետապնդումներից, այս անգամ չէր կարող ավելի երկար դիմադրել Իտալիա վերադառնալու իր ձգտմանը, առավել ևս, որ Վենետիկի հանրապետական սահմանադրումը ըստ երևույթի ապահովում են նրա ազատությունը և անվտանգությունը։ Ռիսկ, որ իրեն ենթարկեց Բրունոն վերադառնալով հայրենիք, արդեն ավելի մեծ էր այն պատճառով, որ նախկին նրա դատավարությունը համարվում էր դեռ անավարտ։ Բայց Բրունոն, հավանաբար, հոգնեց մշտական թափառելուց և պայքարելուց։ Իր ֆրանկֆուրտյան աշխատանքներից մեկում, նա ասում է այն մի քանի իդաեալիստների մասին, որոնք ամբողջ կյանքում փնտրում են իմաստություն, դրա համար լքելով իր երկիրը, հայրենի տունը, նավարկելով օվկիանոսները, անցնելով լեռներով և անապատներով, սովի և՛ զրկանքների, և՛ անքուն գիշերների միջով։ Նա իրեն պատկերացրեց։ Այժմ նա սկսեց երազել պապի հետ իր հաշտվողականության մասին, վերջապես օգտվելու հնարավոր հանգստությունից իր փիլիսոփայության պարապմունքների համար, անհրաժեշտություն, որ տարեցտարի նա ավելին է զգացել։ Դեռ Թուլուզում նա խոստավանության համար դիմեց մի կաթոլիկ վանականի, հետո Փարիզում խնդրեց պապի նվիրակ գործով զբաղվել Հռոմում, որպեսզի նրան թույլատրեին վերադառնալ եկեղեցու գիրկը, չընդունելով նորից վանականների ուխտը։ Բրունոյի խնդրանքի կատարումով նվիրակը խուսափեց, վկայալոչելով այն, որ Սիկստվա V (лат. Sixtus PP. V; (1585-1590) պապից հազիվ կարելի է սպասել ներողամտություն և խորհուրդ տվեց լավ է այդ գործով դիմել Ալոնսո (исп. Fernando Alonso) անունով մի իսպանացի ճիզվիտին։ Վերջինս բացատրեց, որ, քանի որ Բրունոն համարվում է եկեղեցուց հեռացված, ապա միայն պապը կարող է նրանից հանել հեռացումը, բայց ամենից առաջ նա պետք է հրաժարվի իր մոլորությունից, քանի որ հակառակ դեպքում ոչինչ պետք չէր հուսալ թողության և ողորմածության պապի կողմից։ Ճիզվիտի հետ զրուցելուց հետո Բրունոն որոշեց հետաձգել առայժմ բոլոր հաշտության փորձերը և իր հույսերը կապեց ապագա պապի հետ, որի բարեհաճությունը նա հուսաց ձեռք բերել ձոնելով նրան իր մտածած փիլիսոփայության նոր ստեղծագործություններից մեկը։ Մարտին մեր փիլիսոփան վերադարձավ Վենետիկ և իր աշակերտի տանը բնակվելը ուներ անզգուշություն։ Իր մարդամոտ բնավորությամբ Բրունոն շատ շուտով ստեղծեց ընդարձակ ծանոթություն ամենատարբեր մասնագիտությունների մարդկանց շրջապատում, գիտնականներ և բարձրաստիճան հոգևորականների շրջապատում, որոնց հետ նա հանդիպել է կամ գրախանութներում, կամ վենետիկցի գիտակ Անդրեյ Մորոզինի տանը, որտեղ նրան հաճախ էին հրավիրում։ Մորոզինի տանը հավաքվում էին գրական խմբակ. Բրունոն հաճախակի ուներ առիթ զրուցել այդտեղ գիտական և փիլիսոփայական առարկաների մասին։ Այդ ժամանակում, որքան աճեց նրա կապը Վենետիկի մտավորական շրջանի հետ, վերաբերմունքը Մոչենիգոյի նկատմամբ ավելի վատացավ։ Շատ չանցած պարապմունքները սկսվելուց հետո երեսունչորսամյա պատրիկը սկսեց բողոքել, որ Բրունոն նրան սովորեցնում է ոչ բոլորը, ինչ խոստացել է։ Իր սնահավատության և սահմանափակության, նա, հավանական է, ենթադրեց Բրունոյի գիտելիքներում որևէ բան խորհրդավոր և մոգական է, գուցե և, նա մտածեց, Գեյնցելյու նման, որ Բրունոն սովորեցնում է իր արվեստը դարձնել ամբողջովին ոսկի։ Մեր փիլիսոփան վերջապես բոլորովին հիասթափվեց իր աշակերտից և կտրուկ կերպով նրան հայտարարեց. որ նա սովորեցրեց նրան ամբողջը, ինչը խոստացել է և դրա համար նրանից ստացավ վարձատրություն և նա այժմ ընդունեց հաստատ որոշում ընդունեց, որքան կարելի ավելի շուտ վերադառնալ Ֆրանկֆուրտ։ Մայիսի 21-ին Բրունոն իրոք որոշեց մեկնել, պատրիկը պնդեց, որ նա մնա, վստահեցնելով, որ դեռ ոչ բոլորն է սովորել։ Վերջապես նա անցավ սպառնալիքների և հայտարարեց, որ կգտնի միջոց Բրունոյին ստիպելու մնալ։ Բայց հաջորդ օրը, ուրբաթ՝22 մայիսին, Բրունոն նորից Մոչենիգոյից բաժանվելու իր փորձը վերսկսեց։ Հուսալով հաջորդ օրվա գիշերը մեկնել, մեր փիլիսոփան, տեղավորեց իր գրքերը և ձեռագրերը և դեռ նախօրյակին ուղարկեց Ֆրանկֆուրտ։ Գիշերը Մոչենիգոն իր սենյակի դուռը բախեց, պատրվակով, որ նրան անհրաժեշտ է իր ուսուցչի հետ բանակցել։ Բրունոն բացեց դուռը և իր առջև տեսավ «վեհանձն» պատրիկին իր սպասավոր Բարտոլոյի և վեց դյուժին երիտասարդների հետ,,որոնց նա ընդունեց վենետիկցի մակույկավարներ։ Նրանք ստիպեցին նրան հագնվել և տարան ձեղնահարկ։ Այստեղ նորից Մոչենիգոն սկսեց նրան համոզել մնալու։ Նա ասաց, որ եթե Բրունոն դրան համաձայնվեց և իրեն հաղորդի մնեմոնիկայի հուշամարզության, ճարտասանության և երկրաչափության գաղտնիքները, մի խոսքով սովորեցնի ամեն ինչ, ինչի մասին արդեն վաղուց խնդրել է, այդ դեպքում նա իրեն կվերադարձնի ազատությունը, հակառակ դեպքում այդ գործը նրա համար վատ կվերջանա։ Հաջորդ օրը՝ մայիսի 23-ին, ներկայացավ ինկվիզիցիայի կապիտանը իր պահակախմբով, որը Բրունոյին Մոչենիգոյի տնից տարան բանտ։ Մայիսի 25-ին, Մոչենիգոն ինկվիզիցիային ուղարկեց իր առաջին զեկույցի հավելումը և ընդունեց երդում իր ցուցմունքի իրավացիության հաստատմանը։ Հենց այդ ժամանակ պետք է սկսվեր հետաքննությունը։ Երբ գործընթացը արդեն լրիվ ընթացքի մեջ էր, Մոչենիգոն է ինկվիզատորի խնդրանքով, ներկայացրել է մայիսի 29-ին իր երկրորդ զեկույցի հավելումը։ Վենետիկի ինկվիզիցիայի դատարանի կազմում էր.

Բացի դրանից, ինկվիզիցիայի նիստերի ժամանակ հերթով ներկա են գտնվել պատրիկների երեք անդամներից մեկը, կոչվում են (Savii all'Eresia),նրանց դերը կայանում է «Տասի խորհրդին» (Совет десяти (итал. Consiglio dei Dieci)) զեկուցել ամեն ինչի մասին, ինչ էր կատարվում ինկվիզիցիայի դատարանում։ Բրունոյի հարցաքննման ժամանակ այդ երեքը փոխ առ փոխ ներկա ասիստենտ են եղել.

Ըստ երևույթին, Բրունոն չգիտեր այն բոլոր մեղադրանքների մասին, որ բարդել է իր վրա Մոչենիգոն։ Դե և ինքը՝ ինկվիզիցիան, երևում է ուշադրություն չդարձրեց վենետիկցիների բազմաթիվ մատնության կետերին։ Ծայրահեղ դեպքում, դատավորները կպաշտպանեին առավելապես Բրունոյի շեղումները եկեղեցու ուսմունքներից։ Այդ հանգամանքը առիթ տվեց մեր փիլիսոփային ավելի քիչ նշանակություն տալ նրան սպառնացող վտանգին։ Այդպես, Բրունոն ավելի վաղ, նախքան նրան հարցաքննելը, համարձակ հայտարարեց . «Ես կասեմ ճշմարտությունը։ Ինձ արդեն մեկ անգամ չէ ինկվիզիցիան սպառնացել,բայց ես դա ընդունեցի կատակ, որովհետև ես միշտ կարող եմ իր մասին պատասխան տալ»։ Մայիսի 30-ին Բրունոն նորից կանգնեց դատարանի առաջ։ Այս անգամ մեծ տառապյալը վկայեց, որ չնայած նա և չի հիշում, բայց շատ հնարավոր է, որ եկեղեցուց իր երկարաձիգ բացակայության ընթացքում նա ստիպված էր կրկին ընկնել և ուրիշ մոլորությունների մեջ, բացառությամբ, որոնք արդեն իրեն հայտնի են։ Հետո, դատարանի առջև ծնկի գալով, Բրունոն արցունքով շարունակեց.«Ես խոնարհաբար աղաչում եմ Տեր Աստծուց և ձեզ ներել իմ բոլոր մոլորությունները, որում ես միայն ես ընկա,պատրաստակամ ես կընդունեմ և կկատարեմ,ինչը դուք որոշեք և ճանաչեք օգտակար իմ հոգու փրկության համար։ Եթե Տերը և դուք ցուցաբերեք իմ նկատմամբ ողորմածություն և շնորհեք կյանք, ես երդվում եմ փոխվել և կուղղեմ բոլոր հիմարությունները,ավելի վաղ ինձ հետ կատարված»։ Այդպես ավարտվեց իրականում Վենետիկի ընթացքը, բոլոր արձանագրությունները ուղարկեցին Հռոմ, այնտեղից սեպտեմբերի 17-ին հաջորդեց որոշումը. Վենետիկից պահանջել Բրունոյի հանձնումը Հռոմի դատի համար։

Հռոմեական ինկվիզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրունոն հրաժարվեց իր կրոնական համոզմունքներից իրեն կյանքը փրկելու նպատակով և անկասկած, կփրկեր այն, եթե Վենետիկի ինկվիզիցիայի դատարանը որոշեր իր դատավճիռը։ Բայց, դժբախտաբար, մեղադրյալի վրա հասարակական ազդեցությունը, մոլորությունների թիվը և բնույթը, ինչում նրան կասկածեցին այնքան շատ էին, որ վենետիկյան ինկվիզիցիան չհանդգնեց ինքը վերջացնել այդ գործընթացը։ Բացի դրանից, ուներ նաև այնպիսի վիճակ և այն հանգամանքները, որ Բրունոն ավելի վաղ խուսափեց Նեապոլում և Հռոմում իրեն ներկայացված երկու գործընթացից։ Դրա համար, ինչպես էլ ընթանար Վենետիկի գործը, նա միևնույն է պետք էր ընկներ այդ երկու քաղաքների ինկվիզիցիայի ձեռքը։ Վենետիկը, որպեսզի հեռացներ իրենից դատավճիռի պատասխանատվությունը, ուղարկեց բոլոր արձանագրությունները Հռոմի գլխավոր ինկվիզիտորին, և, անկասկած, նրանց թվում էր գտնվում Բրունոյի բոլոր ստեղծագործությունները և ձեռագրերը։ Հռոմեական ինկվիզիցիայի դատարանը (կոնգրեգացիան) կազմված էր Հռոմի պապի անձնական ղեկավարության տակ գտնվող մի քանի կարդինալներից։ Բրունոյի դատաընթացի գլխավոր ինկվիզիտորն եղել է կարդինալ Մադրուչին, հաջորդը իր ազդեցությամբ գրավում էր Սան-Սեվերինո կարդինալը, նույն ամենադաժանը, բայց ողորմություն բաշխելով պրելատներին՝ կաթոլիկ հոգևորականներին, որն անվանվեց Սուրբ Բարդուղիմեոսի գիշեր՝«Բոլոր կաթոլիկների ուրախության և հանճարեղության օր»։ Բրոնոյի գործի փորձագետ եղել է Բալարմին կարդինալը, այդ ժամանակվա գիտնական դոկտրինյորը,հեղինակ՝ կաթոլիզմի պաշտպանության բազմաթիվ բրոշյուրների և կոմպիլյատոր (բանահավաք)՝ իր ժամանակի հերետիկոսության մասին մեծածավալ գրքի։ Իմանալով, որ Վենետիկում ձերբակալվել է վերջապես հայտնի հերետիկոսը, Հռոմը ինչպես վագր հարձակվում է իր զոհի վրա։ Ոչ ուշ (12 սեպտեմբեր 1592 թ.), Սան-Սերինո կարդինալը գրում է Վենետիկի ինկվիզիցիայի դատարանին, որ Բրունոն սովորական հերետիկոս չէր, այլ հերետիկոսների առաջնորդ, որ նա գրել է բավական շատ գրքեր, որում գովաբանում է անգլիական թագավորության և ուրիշ հերետիկոս պետություններին, որ Բրունոն դոմինիկ է, և չնայած դրան, անցկացրել է շատ տարիներ Ժնևում և Անգլիայում, որ Նեապոլի և ուրիշ քաղաքների ինկվիզիցիան մեկ անգամ չէ պահանջել նրան իր դատին և որ այդ բոլոր հիմնավոր նկատառումների Բրունոն պետք էր առաջին իսկ հարմար պահին ուղարկվեր Անկոն ((итал. Ancona) — город-порт в Италии),այնտեղից էլ Հռոմ։ Վերջապես, 7 հունվարի 1593 թվականին, Գերագույն խորհուրդը որոշեց ընդառաջել նորին սրբության ցանկություները։Կոնտարինի պրոկուրատորը Հին Հռոմում կայսրի կալվածքների կառավարիչը, որպես խորհրդի խորհրդատու պետք էր առաջարկեր պապի համար այդ հարցի ցանկալի եզրափակումը, Կոնտարինի խորհրդին ներկայացված եզրափակումը, որին և հետևում է Բրունոյի հանձնումը, իսկապես, միայն կրկնվեց շարժառիթը, միայն կուրիայի (հռոմեական մի քանի պատրիկ տոհմերի միացություն) աչքին նշանակություն ուներ և ավարտեց խոսքերով. «Բրունոն երկար ապրեց հերետիկոսական երկրներում և այդ ամբողջ ժամանակի ընթացքում անցկացրեց ցոփ, միանգամայն սատանայական ապրելակերպ։ Նա վերին աստիճանի մեղավոր է հերետիկոսության մեջ,այնուամենայնիվ, նա նշանավոր մտածողներից մեկն է,միայն կարող եք երևակայել, այդ մարդը հիանալի կարդացածության և վիթխարի գիտելիքների տեր է»։ Բրունոն բանտ մտավ ոչ հերոս, բայց այնտեղից դուրս եկավ որպես հերոս։ Այնտեղ նա ազատվեց անվայել թուլակամությունից, որն երևան եկավ իր բանտարկության առաջին օրերին և հասավ այնպիսի բարոյականան հանդարտության և վեհության, որի մասին վկայում են իր կյանքի վերջին րոպեները։ Այն, որ սկզբում նա եղել թույլ, միայն մոտեցնում է նրան մեզ և զոհողությունը, որը նա բերեց, դառնում է դրանից ավելին։ Բառիս բուն իմաստով, Բրունոն իր զգացողությամբ կրոնասեր մարդ էր։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա չազատվեց մանկական տարիների հավատից և հեղինակավոր ազդեցությունից, որը եղել այդքան երկար հարգված է։ Եվ ամեն անգամ, երբ դատարանը անդրադառնում էր նրա կրոնական զգացմունքներին, նրանք հանդիպում էին նրանում լրիվ պատրաստակամությամբ կատարել զիջումներ։ Բրունոն իր լատինական ստեղծագործություններից մեկում բացականչում է. Ես քաջ պայքարել եմ, մտածելով, որ հաղթանակը հասանելի է։ Բայց մարմինը հրաժարվում էր ուժից, ոգու արիություն ունենալը և չար բախտը բնության հետ ճնշում էին իմ ձգտումներին...Ես տեսնում եմ, որ հաղթանակը բախտի գործ է։ Ինձ համար այնուամենայնիվ կլիներ այն, ինչ այդ պայմաններում հնարավոր կլիներ և ինչում ինձ չի հրաժարվի ապագա դարը, հատկապես. «Մահվան սարսափը խորթ կլիներ նրան,−կասեն հետնորդները,–ուժեղ բնավորություն նա ուներ ավելին, քան ինչ-որ մեկը, և կյանքում ճշմարտության համար պայքարը բարձր դասեց բոլոր հաճույքներից»։ Իմ ուժերը ուղղված էր այն բանի, որպեսզի արժանանալ ապագայի խոստովանությանը։ 1600 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցավ Բրունոյի գործով հաջորդ, վերջնական նիստը։ Փետրվարի 9-ին Բրունոյին ուղարկում են մեծ ինկվիզիտոր կարդինալ Մադրուչիի ապարանքը և այնտեղ կարդինալների և նշանավոր աստվածաբաների ներկայությամբ, նրան հարկադրեցին ծունկի գալ և լսել դատավճիռը։ Դրանից հետո նրան հանձնեցին աշխարհիկ իշխանության ձեռքը, հանձնարարելով նրանց քննարկման ենթարկել այն «ամենաողորմած պատիժը և առանց արյուն թափելու»։ Այդպես է եղել երեսպաշտության ձևակերպումը, նշանակված պահանջը՝ այրել կենդանի։ Մադրուչիի ապարանքից Բրունոյին տարան աշխարհիկ բանտ, դատավճիռի կատարումը նշանակել են փետրվարի 12-ին։ Ինկվիզիցիան դեռ չի կորցրել հույսերը, որ նա կսարսափեցնի այդ տարօրինակ հերետիկոսի մոտալուտ տանջալի մահապատիժը և կստիպի նրան զղջալ ուրացող իր սեփական փիլիսոփայությունը վերադարձնել կաթոլիկ եկեղեցու խորքը։ Բայց և այս անգամ դատարանի հույսերը չարդարացան։ Բրունոն չհրաժարվեց։ Ես մեռնում եմ կամավոր տառապյալ.–ասաց նա,–և գիտեմ իմ վերջին շնչում հոգիս կհամբարձվի դրախտ։ Այսպիսով նորից նրան ներկայացրած ժամկետը անցավ ապարդյուն։ Եկավ 1600 թվականի փետրվարի 12-ը։ Հռոմեական Կամպանիայում ծաղկում ու բուրում էր իտալական գարունը։ Հռոմը փոթորկվում էր բոլոր երկրների ուխտավորներով։ Միայն հավաքված կարդինալները հասնում էր հիսունի, ամբողջ կաթոլիկ եկեղեցին, ի դեմս նրա բարձրաստիճան պաշտոնյաների, հավաքվել են իրենց գլխավորի շուրջը և սպասում էին Բրունոյի այրմանը։ Կրոնի ներկայացուցիչները սիրով ակնկալում էին մեռնող փիլիսոփայի մահից առաջ տառապանքների տեսարանը։ Այդպիսի հրադատություն էր նախապատրաստել փետրվարի 17-ին Բրունոյի համար։ Հարյուր հազարավոր մարդիկ ձգտում էին (campo dei Fiori) խռնվել էին հարևան փողոցներում, եթե հնարավոր չէ ընկնել մահապատժի տեղը, ապա ծայրահեղ դեպքում դիտեն թափորը և դատապարտումը։ Բազմության միջից այդ մահապատիժը դիտում էր արդեն ծանոթ Գասպար Շապպը։ Վերադառնալով տուն, նա անմիջապես նամակ գրեց իր ընկերոջը նկարագրեց այդ այրումը, որը սարկաստիկ արտահայտությամբ,«Բրունոն տեղափոխվեց այն աշխարհը, որն ինքն է հնարել»։ Այն որ այժմ ներկայացվում է մեզ ինչպես հերոսական մահ, ժամանակակիցների հայացքով ամոթալի մահապատիժ էր... «Մեկ հարյուրամյակում մահը մտածողին դարձնում է ապագա դարերի համար անմահ»։ «Կգա ժամանակը,երբ բոլորը կտեսնեն այն,ինչը հիմա դու տեսնում ես»

Եվ, իրոք, արտահայտված այդ բառերում Բրունոյի հավատի արդարության հաղթանակը արդարացվեց նրա մահից երեք դար անց։ 1889 թվականի հունիսի 9-ին Հռոմում, Կամպո դե Ֆիորիcampo dei Fiori-ում, այդ նույն տեղում, որտեղ այրել են նրան, կանգնեցվել է նրա մահարձան Էտտորե Ֆերրարի աշխատանքը, Իտալիայի ժամանակի լավագույն քանդակագործներից մեկը։

Ջորդանո Բրունոյի հուշարձանը Հռոմում

Այդ հիանալի նույնիսկ գեղարվեստական նշանակության բրոնզե Բրունոյի արձանը կանգնած է via Triumphalis, գյուղից ոչ հեռու, Հին Հռոմի Հաղթանակի փողոցը, տեսել է անտիկ աշխարհի քաղաքացիական հաղթական քաջության կրողների շքերթը, Պանթեոնի ավերակների մոտ, հին անցյալ ժամանակների կրոնական ազատության տաճարի։

Բրունո, հուշարձանը Կամպո դե Ֆիորի

1889 թվականի փետրվարի 17-ին մեծ մտածողի մահապատժի օրը, Collegium Romanum-ում կազմակերպվել է նրա հիշատակի այնպիսի մեծարում, որը հազվադեպ փիլիսոփաներից որևէ մեկին բախտ կվիճակվեր։ Հանդիսությանը մասնակցություն ունեցան ժողովրդական լուսավորության մինիստրը և իտալական պրեմիերը։ Հետո հաջորդ նոր ընտրությունները մունիցիցիպալ խորհրդում, բոլոր հռոմեական ընտրողների գործուն մասնակցությամբ, տվեցին ազատամտության մեծամասնություն և Բրունոյի արձանը, վերջապես տեղափոխվեց Կամպո դե Ֆիորիcampo dei Fiori-ում։ Երբեք մտածողներից ոչ մեկի արձանը առավել հանդիսավորությամբ և տպավորիչ պայմաններում չի բացվել, ինչը եղավ Հոգեգալստյան տոնի օրը, 1889 թվականի հունիսի 9-ին, երբ Բրունոյի արձանի առջև խոնարհվեցին վեց հազար պատգամավորություն և միություն ոչ միայն Իտալիայից, այլ ամբողջ զարգացած երկրներից։ Այդտեղ էին ներկայացուցիչներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Շվեցարիայից և Նորվեգիայից, Դանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից և Մեքսիկայից։

Էտտորե Ֆերրարի արձանը պատկերում է Բրունոյին ամբողջ հասակով։ Պատվանդանի նեերքևում մակագրություն

IX հունիս MDCCCLXXXI Ջորդանո Բրունո

Հարյուրամյակին, որ նա նախատեսել է այն տեղում, որտեղ խարույկ վառեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Визгин В. П. Идея множественности миров. - М., 1988.
  • Горфункель А. Х. Джордано Бруно. - М., 1973. − 175 с. (Мыслители прошлого).
  • Грот Н. Я. Дж. Бруно и пантеизм // Зап. Новорос. ун-та. - 1885. - Т. 41.
  • Еремеева А. И. Джордано Бруно.(չաշխատող հղում) - Земля и Вселенная, 1998, № 6, стр. 28-36.
  • Джордано Бруно. Избранное. - Самара։ Агни, 2000.
  • Штекли А. Э. Джордано Бруно. - М., 1964
  • Йейтс Ф. Джордано Бруно и герметическая традиция. - М.։ Новое литературное обозрение, 2000.
  • Йейтс Ф. А. Искусство памяти. - СПб., 1997.
  • Карсавин Л. П. Джордано Бруно. - Берлин, 1923.
  • Койре А. От замкнутого мира к бесконечной вселенной։ Пер. с англ. Серия։ Сигма. 2001. In English: The New Astronomy and the New Metaphysics (глава из книги, посвящённая космологии Джоржано Бруно)
  • Кузнецов Б. Г. Джордано Бруно и генезис классической науки. - М.։ Наука, 1970.
  • Кузнецов Б. Г. Джордано Бруно и современность.(չաշխատող հղում) - Земля и Вселенная. 1975, № 5, с. 18-25.
  • Лавджой А. Великая цепь бытия. М.։ Дом интеллектуальной книги, 2001. Лекция IV. Принцип изобилия и новая космография (в значительной мере посвящена космологическим идеям Дж. Бруно)
  • Лосев А. Ф. Эстетика возрождения. http://www.gumer.info/bibliotek_Buks/Culture/Losev_EstetVozr/_Index.php
  • Менцин Ю. Л. «Земной шовинизм» и звёздные миры Джордано Бруно // Вопросы истории естествознания и техники. - 1994. - № 1.
  • Философско-религиозные истоки науки. Отв. редактор П. П. Гайденко. - М.։ Мартис, 1997.
  • Ольшки Л. История научной литературы на новых языках. - М. - Л., 1933.
  • Ордине Нуччо. Граница тени. Литература, философия и живопись у Джордано Бруно. Пер. с итальянского А. А. Россиуса. - СПб., 2008. - 407 с.
  • Книга 100 великих казней։ Джордано Бруно. - М.։ ВЕЧЕ 2000. - с. 171 - 176.
  • Фантоли А. Галилей։ в защиту учения Коперника и достоинства Святой Церкви. - М։ МИК, 1999.
  • Элиаде М., История веры и религиозных идей. Mircea Eliade. Histoire des croyances et des idees religieuses. Tome III. De Mahomet a l’age des Reformes. - P.։ Payot, 1983; М.։ Критерион, 2002 [1]
  • Adam Frank, The Constant Fire։ Beyond the Science vs. Religion Debate, University of California Press, 2009
  • Blumenberg, H., 1987, The Genesis of the Copernican World, trans. R.M. Wallace, Cambridge, MA։ MIT Press
  • Birx, Jams H.. «Giordano Bruno». The Harbinger, Mobile, AL, November 11, 1997
  • Corsano A. Il pensiero di G. Bruno nel suo svolgimento storico. Firenze, 1940
  • Die Frankfurter Schriften Giordano Brunos und ihre Voraussetzungen / hrsg. Von Klaus Heipcke, Wolfgang Neuser (Вольфганг Нойзер) und Erhard Wicke. VCH, Acta Humaniora, Weinheim 1991. ISBN 3-527-17760-4
  • Gatti H. Minimum and Maximum, Finite and Infinite Bruno and the Northumberland Circle. Journal of the Warburg and Courtauld Institutes, V. 48, pp. 144–163, 1985.
  • Gatti H. Giordano Bruno and Renaissance Science, Cornell Univercity Press, 1999.
  • Gatti H. Frances Yates’s Hermetic Renaissance in the Documents Held in the Warburg Institute Archive, in։ Aries։ Journal for the Study of Western Esotericism. V., No 2. pp. 193–210, 2002a.
  • Gatti H. The Natural Philosophy of Giordano Bruno. Midwest Studies In Philosophy, V. 26, Issue 1, pages 111 - 123, 2002b.
  • Gatti H. Giordano Bruno’s Copernican Diagrams, Filozofski Vestnik, V. XXV, No. 2, pp. 25–50, 2004 Online Արխիվացված 2012-03-14 Wayback Machine
  • Giusso L. Scienza e filosofia in G. Bruno. Napoli, 1955
  • Guzzi A. Giordano Bruno. Torino, 1960.
  • Kearney H. Science and Change. 1500 - 1700. New-York-Toronto, 1971
  • Massa D., Giordano Bruno and the top-sail experiment, Annals of Science, Volume 30, Issue 2, pp. 201–211 (11), 1973.
  • Michel, Paul Henri. The Cosmology of Giordano Bruno. Translated by R.E.W. Maddison. Paris։ Hermann; London։ Methuen; Ithaca, New York։ Cornell, 1962
  • Koyre A., Galileo and the Scientific Revolution of the Seventeenth Century, The Philosophical Review, V. 52, No. 4., pp. 333–348, 1943.
  • McMullin E., Bruno and Copernicus, Isis, V. 78, 1987.
  • Michel P. H. La cosmologie de G. Bruno. P., 1962.
  • Rossi P. Clavis Universalis։ Arti mnemoniche e logica combinatoria da Lullo a Leibniz. Mil., 1960.
  • Sheila Rabin, «Nicolaus Copernicus» in the Stanford Encyclopedia of Philosophy (accessed 19 November 2005, http://plato.stanford.edu/entries/copernicus )
  • Spampanato V. Vita di G. Bruno. Bari, 1927
  • Turner, William. «Giordano Bruno». The Catholic Encyclopedia. Vol. 3. New York։ Robert Appleton Company, 1908
  • Walker D. P. Spiritual and Demonic Magic from Ficino to Campanella. L., 1958
  • Westman R. S., Magical Reform and Astronomical Reform։ the Yates Thesis Reconsidered, in Hermeticism and the Scientific Revolution, University of California Press, Los Angeles 1977.
  • Westman R. S., The Copernicans and the Churches, God and Nature։ Historical Essays on the Encounter between Christianity and Science, ed. by D.C. Lindberg and R.L. Numbers, p. 76-113, Berkeley։ University of California Press, 1986.
  • Yates F. A. Collected Essays։ Lull and Bruno. L., 1982. Vol. 1.
  • Антоновский Ю. М. Джордано Бруно. Его жизнь и философская деятельность. - СПб., 1892.
  • Визгин В. П. Идея множественности миров. - М., 1988.
  • Горфункель А. Х. Джордано Бруно. - М., 1973. − 175 с. (Мыслители прошлого).
  • Грот Н. Я. Дж. Бруно и пантеизм // Зап. Новорос. ун-та. - 1885. - Т. 41.
  • Еремеева А. И. Джордано Бруно.(չաշխատող հղում) - Земля и Вселенная, 1998, № 6, стр. 28-36.
  • Джордано Бруно. Избранное. - Самара։ Агни, 2000.
  • Штекли А. Э. Джордано Бруно. - М., 1964
  • Йейтс Ф. Джордано Бруно и герметическая традиция. - М.։ Новое литературное обозрение, 2000.
  • Йейтс Ф. А. Искусство памяти. - СПб., 1997.
  • Карсавин Л. П. Джордано Бруно. - Берлин, 1923.
  • Койре А. От замкнутого мира к бесконечной вселенной։ Пер. с англ. Серия։ Сигма. 2001. In English: The New Astronomy and the New Metaphysics (глава из книги, посвящённая космологии Джоржано Бруно)
  • Кузнецов Б. Г. Джордано Бруно и генезис классической науки. - М.։ Наука, 1970.
  • Кузнецов Б. Г. Джордано Бруно и современность.(չաշխատող հղում) - Земля и Вселенная. 1975, № 5, с. 18-25.
  • Лавджой А. Великая цепь бытия. М.։ Дом интеллектуальной книги, 2001. Лекция IV. Принцип изобилия и новая космография (в значительной мере посвящена космологическим идеям Дж. Бруно)
  • Лосев А. Ф. Эстетика возрождения. http://www.gumer.info/bibliotek_Buks/Culture/Losev_EstetVozr/_Index.php
  • Менцин Ю. Л. «Земной шовинизм» и звёздные миры Джордано Бруно // Вопросы истории естествознания и техники. - 1994. - № 1.
  • Философско-религиозные истоки науки. Отв. редактор П. П. Гайденко. - М.։ Мартис, 1997.
  • Ольшки Л. История научной литературы на новых языках. - М. - Л., 1933.
  • Ордине Нуччо. Граница тени. Литература, философия и живопись у Джордано Бруно. Пер. с итальянского А. А. Россиуса. - СПб., 2008. - 407 с.
  • Книга 100 великих казней։ Джордано Бруно. - М.։ ВЕЧЕ 2000. - с. 171 - 176.
  • Фантоли А. Галилей։ в защиту учения Коперника и достоинства Святой Церкви. - М։ МИК, 1999.
  • Элиаде М., История веры и религиозных идей. Mircea Eliade. Histoire des croyances et des idees religieuses. Tome III. De Mahomet a l’age des Reformes. - P.։ Payot, 1983; М.։ Критерион, 2002 [2]
  • Adam Frank, The Constant Fire։ Beyond the Science vs. Religion Debate, University of California Press, 2009
  • Blumenberg, H., 1987, The Genesis of the Copernican World, trans. R.M. Wallace, Cambridge, MA։ MIT Press
  • Birx, Jams H.. «Giordano Bruno». The Harbinger, Mobile, AL, November 11, 1997
  • Corsano A. Il pensiero di G. Bruno nel suo svolgimento storico. Firenze, 1940
  • Die Frankfurter Schriften Giordano Brunos und ihre Voraussetzungen / hrsg. Von Klaus Heipcke, Wolfgang Neuser (Вольфганг Нойзер) und Erhard Wicke. VCH, Acta Humaniora, Weinheim 1991. ISBN 3-527-17760-4
  • Gatti H. Minimum and Maximum, Finite and Infinite Bruno and the Northumberland Circle. Journal of the Warburg and Courtauld Institutes, V. 48, pp. 144–163, 1985.
  • Gatti H. Giordano Bruno and Renaissance Science, Cornell Univercity Press, 1999.
  • Gatti H. Frances Yates’s Hermetic Renaissance in the Documents Held in the Warburg Institute Archive, in։ Aries։ Journal for the Study of Western Esotericism. V., No 2. pp. 193–210, 2002a.
  • Gatti H. The Natural Philosophy of Giordano Bruno. Midwest Studies In Philosophy, V. 26, Issue 1, pages 111 - 123, 2002b.
  • Gatti H. Giordano Bruno’s Copernican Diagrams, Filozofski Vestnik, V. XXV, No. 2, pp. 25–50, 2004 Online Արխիվացված 2012-03-14 Wayback Machine
  • Giusso L. Scienza e filosofia in G. Bruno. Napoli, 1955
  • Guzzi A. Giordano Bruno. Torino, 1960.
  • Kearney H. Science and Change. 1500 - 1700. New-York-Toronto, 1971
  • Massa D., Giordano Bruno and the top-sail experiment, Annals of Science, Volume 30, Issue 2, pp. 201–211 (11), 1973.
  • Michel, Paul Henri. The Cosmology of Giordano Bruno. Translated by R.E.W. Maddison. Paris։ Hermann; London։ Methuen; Ithaca, New York։ Cornell, 1962
  • Koyre A., Galileo and the Scientific Revolution of the Seventeenth Century, The Philosophical Review, V. 52, No. 4., pp. 333–348, 1943.
  • McMullin E., Bruno and Copernicus, Isis, V. 78, 1987.
  • Michel P. H. La cosmologie de G. Bruno. P., 1962.
  • Rossi P. Clavis Universalis։ Arti mnemoniche e logica combinatoria da Lullo a Leibniz. Mil., 1960.
  • Sheila Rabin, «Nicolaus Copernicus» in the Stanford Encyclopedia of Philosophy (accessed 19 November 2005, http://plato.stanford.edu/entries/copernicus )
  • Spampanato V. Vita di G. Bruno. Bari, 1927
  • Turner, William. «Giordano Bruno». The Catholic Encyclopedia. Vol. 3. New York։ Robert Appleton Company, 1908
  • Walker D. P. Spiritual and Demonic Magic from Ficino to Campanella. L., 1958
  • Westman R. S., Magical Reform and Astronomical Reform։ the Yates Thesis Reconsidered, in Hermeticism and the Scientific Revolution, University of California Press, Los Angeles 1977.
  • Westman R. S., The Copernicans and the Churches, God and Nature։ Historical Essays on the Encounter between Christianity and Science, ed. by D.C. Lindberg and R.L. Numbers, p. 76-113, Berkeley։ University of California Press, 1986.
  • Yates F. A. Collected Essays։ Lull and Bruno. L., 1982. Vol. 1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջորդանո Բրունո հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 579