Ռայմունդ Լուլի
Ռայմունդ Լուլի լատիներեն՝ Raymundus Lullius | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 1232 կամ 1232[1] Պալմա դե Մալյորկա, Kingdom of Majorca[2][3] |
| Մահացել է | մոտ 1316[4][5] անհայտ |
| Գերեզման | Basilica of St. Francis |
| Բնակության վայր(եր) | Պալմա դե Մալյորկա |
| Քաղաքացիություն | |
| Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, աստվածաբան, միսիոներ, աստղագուշակ, բանաստեղծ, հոգևորական և վիպասան |
| Ալմա մատեր | université de Montpellier? |
| Տիրապետում է լեզուներին | Old Catalan?, միջնադարյան լատիներեն, Old Occitan? և արաբերեն |
| Ամուսին(ներ) | Blanca Picany? |
| Ուսուցիչ | Arnaldus de Villa Nova? |
| Աշակերտներ | Thomas Le Myesier? |
| Ստորագրություն | |
Ռայմունդ Լուլի (իսպ.` Lulio, լատինացված Lullius), Ռայմունդ, մոտ 1232 կամ 1232[1], Պալմա դե Մալյորկա, Kingdom of Majorca[2][3] - մոտ 1316[4][5], անհայտ), փիլիսոփա, աստվածաբան, կատալանյան գրականության հիմնադիր և դասական։ Ֆրանցիսկյան միաբանության անդամ, միսիոներ։
Քարոզել է Հայաստանում, Կիպրոսում և Հյուսիսային Աֆրիկայում։ Պահպանվել է Լուլի մոտ 300 երկ։ Հակադրվելով ավեռոիզմին և երկակի ճշմարտության ուսմունքին, գտնում էր, որ ճշմարիտ ճանաչողությունը հնարավոր է հայտնությամբ։ Աշխարհը, ըստ նրա, աստծու սիմվոլ է, յուրաքանչյուր իրի մեջ արտացոլված է աստվածային «կատարելություն», որոնց ճանաչողությամբ բացահայտվում են աստծու գործողության սկզբունքները։ «Մեծ արվեստ» երկում Լուլի մշակել է տրամաբանական գործողությունների մոդելավորման եղանակներ։ Նրան է պատկանում տրամաբանական մեքենա ստեղծելու առաջին փորձը։ Տրամաբանության մեջ կոմբինատորային մեթոդի հիմնադիրներից է։
Լուլին 1301 թվականին եղել է Կիլիկիայի Այաս քաղաքում, ուր գրել է աստվածաբանական մի եզր (De iis quae homo de Deo debet credere), հավանաբար նաև քարոզել է, սակայն քաղ. անբարենպաստ պայմանների պատճառով այնտեղից հեռացել է (տես Ալիշան Ղ., Աիսուան, 1885, էջ 394)։ Պոեմների և փիլ. վեպի հեղինակ է։ Գրել է կատալոներեն և արաբերեն, սակայն առավելապես պահպանվել են լատ. թարգմանությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118575279 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 http://www.gorgas.gob.pa/Documentos/museoafc/loscriminales/magnicidios/raimundo%20lulio.html
- 1 2 ResearchGate — 2008.
- 1 2 http://quisestlullus.narpan.net/eng/9_crono_eng.html
- 1 2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմունդ Լուլի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 676)։ |
- 1232 ծնունդներ
- 1316 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Իսպանացի գրողներ
- 13-րդ դարի փիլիսոփաներ
- Իսպանացի փիլիսոփաներ
- Իսպանացի բանաստեղծներ
- 13-րդ դարի մաթեմատիկոսներ
- 14-րդ դարի մաթեմատիկոսներ
- Միջնադարյան գրողներ
- Միջնադարյան փիլիսոփաներ
- Կատալոնիայի քաղաքական գործիչներ
- Միջնադարյան բանաստեղծներ
- Կաթոլիկ երանելիներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին