Տիտուս Լուկրեցիուս Կարուս
|
|
| Ծնվել է | մ.թ.ա. 100-ականներ Պոմպեյ |
| Մահացել է | մ. թ. ա. 55 Հռոմ |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա և գրող |
| Տիրապետում է լեզուներին | լատիներեն |
| Ազդվել է | Գայոս Մեմիոս, Էպիկուրոս |
| Ազդել է | Կիկերոն, Վերգիլիոս, Պիեր Գասենդի, ՍթիվենԳրինբլատ |
| Lucretius Վիքիպահեստում | |
Տիտուս Լուկրեցիուս Կարուս (լատ.՝ Titus Lucretius Carus, մ.թ.ա. մոտ 98-55 թթ.), հռոմեացի փիլիսոփա և բանաստեղծ։
Հարել է էպիկուրյան փիլիսոփայական դպրոցին։ Նրա կյանքի մասին համարյա ոչինչ հայտնի չէ, կա տեղեկություն, որ իր կյանքն ավարտել է ինքնասպանությամբ։ Վեց գրքից բաղկացած «Իրերի բնության մասին» (լատ.՝ De rerum natura) նշանավոր պոեմի հեղինակ է, որտեղ շարադրել է իր պատկերացումները կրոնի, տիեզերքի, երկրի, մարդու ֆիզիոլոգիական ու հոգեկան հատկանիշների, աշխարհի պատմության և այլ հարցերի մասին։ Հեղինակը նշում է, որ իր նպատակը սոսկ Էպիկուրոսի ուսմունքը վերաշարադրելն է, սակայն հասել է շատ ավելի մեծ արդյունքի՝ այլևայլ հարցերում հայտնելով ուշագրավ տեսակետներ և դրսևորվելով որպես ինքնատիպ մտածող։ Երկը հույժ արժեքավոր է իբրև բանաստեղծական արժանիքներով օժտված գեղարվեստական ստեղծագործություն։
Լուկրեցիոսի երկը թարգմանվել է հայերեն Գրիգոր Արեյանի կողմից [1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Իրերի բնության մասին : [Պոեմ] / Լուկրեցիոս ; Թարգմ.՝ Գր. Արեյան ; Խմբ. և առաջաբ. հեղ.՝ Ս. Տարոնցի. - Երևան : Հայպետհրատ , 1960. - 226 էջ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
||||||||||
