Տրիեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Տրիեստ
իտալ.՝ Trieste
Դրոշ Զինանշան
Free Territory Trieste Flag.svg Free Territory of Trieste coat of arms.svg

Stadtzentrum Triest.jpg
Կոորդինատներ: 45°38′0″ հս․ լ. 13°48′0″ ավ. ե. / 45.63333° հս․. լ. 13.80000° ավ. ե. / 45.63333; 13.80000
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՖրիուլի Վենետիկ Ջուլիա
ԳավառՏրիեստ
Մակերես84.49 կմ²
ԲԾՄ2 մ
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն205.374 մարդ (2008 թ.)
Խտություն2.445 մարդ/կմ²
Տեղաբնականունtriestini
Ժամային գոտիUTC+1(ամռանը` UTC+2)
Հեռախոսային կոդ+39 040
Փոստային ինդեքս34100
Փոստային ինդեքսներ34121, 34122, 34123, 34124, 34125, 34126, 34127, 34128, 34129, 34130, 34131, 34132, 34133, 34134, 34135, 34136, 34137, 34138, 34139, 34140, 34141, 34142, 34143, 34144, 34145, 34146, 34147, 34148, 34149, 34150 և 34151
Ավտոմոբիլային կոդTS
Պաշտոնական կայքcomune.trieste.it
##Տրիեստ (Իտալիա)
Red pog.png
##Տրիեստ (Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա)
Red pog.png

Տրիեստ (սլովեն.՝ և խորվ.՝ Trst, լատ.՝ Tergeste, Tergestum), քաղաք և նավահանգիստ Հյուսիսային Իտալիայում, Ադրիատիկ ծովի ափին։ Կան նավի շարժիչների արտադրություն, նավաշինություն, նավանորոգում, սև մետալուրգիա, նավթավերամշակում, ցեմենտի, ապակու, թղթի, շուտի, սննդի արդյունաբերություն, համալսարան, ծովային, բնապատմական թանգարաններ։ Տրիեստում է տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը։ Հին ժամանակներում Տրիեստը եղել է Հռոմի գաղութը, V-IX դդ․ տիրել են օստգոթերը, Բյուզանդիան, լանգոբարդները, ֆրանկները։ Միջին դարերում Տրիեստին շնորհիվ իր աշխարհագրական շահավետ դիրքի, նշանակալից առևտրրի կենտրոն էր։ XIII դ․ Տրիեստին տիրել է Վենետիկը, 1382-ին՝ ավստրիական Հաբսբուրգները, 1719 - 1891-ին Տրիեստը ազատ նավահանգիստ էր։ 1797 և 1805-ին օկուպացրել են ֆրանսիացիները, 1809-ին՝ գրավել, և մինչև 1813-ը Տրիեստը մտել է Ֆրանսիայից վասալական կախման մեջ գտնվող Իլլիրիական պրովինցիաների կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո անցել է Իտալիային։ 1943-ին զավթել են գերմանաֆաշիստական զորքերը, 1945-ի մայիսի 1 - 2-ին ազատագրել է հարավսլավոնական ժողովրդական-ազատագրական բանակը։ 1945-ին քաղաք են մտել անգլո-ամերիկյան զորքերը (որոնք մնացել են մինչև 1954-ը), 1947 - 1954-ին Տրիեստը մի փոքր շրջանի հետ կոչվում էր «Տրիեստի ազատ տերիտորիա», որը լիկվիդացվեց 1954-ի իտալա-հարավսլավոնական համաձայնագրով։ Տրիեստը և նրան հարակից արևմտյան տարածքն անցան Իտալիային, իսկ Տրիեստից արևելք՝ Հարավսլավիային։ 1975-ին Հարավսլավիան և Իտալիան ստորագրեցին Տրիեստի շրջանում պետական սահմանի մասին պայմանագիրը։

Հայերը Տրիեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիեստում հայեր հաստատվել են XVIII դ․ վերջին քառորդում, երբ Վենետիկի Մխիթարյան միաբանության պառակտման (1772) հետևանքով, միաբանների մի խումբ՝ Աստվածատուր Բաբիկյանի գլխավորությամբ եկել է Տրիեստ։ Ավստրիական արքունիքը հովանավորել է միաբաններին և թույլատրել այնտեղ հիմնել վանք, դպրոց, տպարան, որը սկսել է աշխատել 1776-ից և 35 տարվա ընթացքում հրատարակել է ավելի քան 70 անուն հայերեն գիրք, հիմնականում կրոն, բովանդակությամբ, նաև դասագրքեր, եվրոպական լեզուներով գրքեր (եկամուտ ստանալու համար)։ Միաբանությունը 1811-ին տեղափոխվել է Վիեննա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]