Օդոակր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օդոակր
Odovacar Ravenna 477.jpg
 
Քաղաքացիություն՝ Հին Հռոմ
Մասնագիտություն՝ ռազմական առաջնորդ
Դավանանք Արիոսականություն
Ծննդյան օր մոտ. 433[1]
Ծննդավայր Պանոնիա, Հռոմեական կայսրություն
Վախճանի օր մարտի 15, 493(0493-03-15)[2]
Վախճանի վայր Ռավեննա, Regio VIII Aemilia
Հայր Edeko
Ամուսին Q12295771?
Զավակներ Thela

Օդոակր[3] (լատ.՝ Odoacer, Ottokar, ծնվել է մոտավորապես 433 թվականին, մահացել է 493 թվականի մարտի 15-ին Ռավեննայում), 470-476 թվականներին վարձկան բարբարոսների առաջնորդը հռոմեական բանակում[4][5][6][7], 476 թվականից սկսած մինչև 493 թվականի մարտի 15-ը՝ Իտալիայի արքա։ Կործանել է Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին կայսրին՝ Ռոմուլոս Աուգուստուլուսին[8], այս իրադարձությունը համարվում է Հռոմեական կայսրության անկումը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն մի քանի վարկածներ, որոնք վերաբերում են Օդոակրի ծագմանը։ Տարբեր հեղինակներ նրան համարում են սկիր, ռուգ կամ գոթ[6][7]։ Որոշ հեղինակներ, հիմնվելով Պրիսկոսի խոսքերի վրա, որը Օդոակրի հայր էր համարում Էդիկային[9], ենթադրում են, որ Օդոակրը կարող էր լինել գուն՝ հոր կողմից[10]։

Պատանի տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդոակրի հայրը՝ Էրիկան, հավանաբար, զոհվել է Բոլիի ճակատամարտում 469 թ.՝ պատերազմելով Թեոդոմիրի՝ Թեոդորիխ Մեծի հոր դեմ։ Սա կարող էր պատճառ դառնալ երկու ապագա բարբարոս առաջնորդների միջև թշնամության ձևավորման։

Ըստ ավանդույթի՝ Օդոակրը, հավատալով գուշակին, որը գուշակում էր մեծ ապագա նրա համար, թողնում է իր հայրենի վայրերը և մեկնում Իտալիա[4]։

Մոտավորապես 470 թվականին Օդոակրը Իտալիայում մտավ զինվորական ծառայության և 476 թ. արդեն կայսերական թիկնազորի կազմում էր։

Իտալիայի կառավարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ֆլավիոս Օրեստը՝ բանակի (մեծամասնորեն կազմված գերմանացի վարձկաններից) գլխավոր հրամանատարը, 475 թ. օգոստոսին վտարեց Հուլիոս Նեպոտոսին և կայսր դարձրեց իր սեփական որդուն՝ Ռոմուլուս Աուգուստուլուսին, Օդոակրը հրաման ստացավ ճնշել այդ ապստամբությունը։ Գերմանացիները կոնկրետ տարածքներ էին պահանջում, որպեսզի բնակվեն այդտեղ, ավելի կոնկրետ՝ պահանջում էին Իտալիայի մեկ երրորդ մասը։ Օրեստը մերժեց այդ պայմանը։ Դրա շնորհիվ վարձկանների մեծ մասը անցավ Օդոակրի կողմը (476 թ.)։ 476 թ. օգոստոսին Օդոակրը դարձավ իր զորքի արքա։ Նա հաղթեց Օրեստին Պավիայի ճակատամարտում, իսկ օգոստոսի 23-ին սպանեց նրան, Ռոմուլոս Ավգուստուլոսին ստիպեց հրաժարվել գահից։ Արևելահռոմեական կայսրության կայսր Զենոնը իր մոտ է հրավիրում Օդոակրին և նրան ճանաչում հռոմեական կառավարիչ։ Բացի այդ նա պահանջեց Հուլիոս Նեպոտին ճանաչել արևմտյան մասի կայսր, ինչին Օդոակրը համաձայնվեց։

Օդոակրի տիրույթները 480 թվականին

Բայց, այնուամենայնիվ, Օդոակրը գործում էր անկախ։ Նա 477 թ. Պրովանսը զիջեց վեստգոթերին։

Հայտնաբերված մարմարյա արձանագրության մեջ ասվում է, որ Օդոակրը համարվում է «ռուտենների արքա»[11]։

Վիքիքաղվածք
«Մեր թվարկության 477 թ. Օդոակրը, ռուտենների արքան(լատ.՝ Odoacer Rex Rhutenorum), ինչպես նաև գեօիդների, գոթերի, ւնգարների և հերուլների արքան, հանդես գալով Աստծու եկեղեցու դեմ։ Սուրբ Մաքսիմը իր 50 աշակերտների հետ, որոնք աղոթում էին անձավում, կրոնի տարածման համար կտտանքների են ենթարկվում, իսկ Նորիկում պրովինցիան սրով և հրով ամայեցվում է»

480 թ.` Հուլիոս Նեպոտի մահվանից հետո, Օդոակրը զորք մտցրեց Դալմացիա, որից հետո նրա և Զենոնի միջև հարաբերությունները վատացան։

Թեոդորիխ Առաջինի դեմ պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդոակրը և Թեոդորիխը

Կայսր Զենոնը մեղադրեց Օդոակրին ապստամբ Իլլին օգնելու համար և 484 թ. օսթգոթերի առաջնորդին՝ Թեոդորիխ Մեծին, համոզեց հարձակվել նրա վրա։ Ինչպես նաև նա համոզես Ֆելետիոսին խզել Օդոակրի հետ դաշինքը։ Ոչ բոլորն էին պատերազմի կողմնակից. Ֆելետիոսի եղբայր Ֆերդերուխը, որը դեմ էր պատերազմին, սպանվեց իր զարմիկի՝ Ֆրիդերիխի կողմից, պատճառաբանելով սուրբ Սեվերինի տաճարի թալանը։

Ի պատասխան այս ամենին Օդոակրը նախազգուշական միջոցներ ձեռնարկեց՝ 487 թ. հարձակվելով Նորիկ պրովինցիայի վրա և ջախջախեց Լես Վիեննացու զորքը։

488 թ. երկրորդ արշավից հետո, որը ղեկավարում էր Օդոակրի եղբայր Գունուլֆը, ռուգերի մերձդունյան պետությունները վերջնականապես ոչնչացվեցին։ Ռուգերի ողջ մնացած մասը միացավ օսթգոթերին՝ ընդունելով Թեոդորիխ Մեծի գերագահությունը։

Սակայն արդեն 488 թ. Օդոակրը ստիպված էր լքել Նորիկը, տեղահանելով հռոմեացված բնակչությանը Իտալիա, քանի որ օսթգոթերը արդեն մոտենում էին սահմանին։

489 թ. Օդոակրը պարտվեց Իզոնցոյի ճակատամարտում, ապա 489 թ. Վերոնայի ճակատամարտում, 490 թ. Ադդեում, Ռավեննայում նա դիմացավ երկու տարի։ Պատերազմի ժամանակ Օդոակրը կայսր նշանակեց իր որդուն՝ Տելին։ Թեոդորիխը դաշինք կնքեց Օդոակրի հետ միասին կառավարման պայմանով(493 թ. փետրվար), իսկ 493 թ. մարտին նա սպանվեց մերձեցման խնջույքի ժամանակ[12]։

Թեոդորիխը Օդոակրին նստեցրեց պատվավոր հյուրերի շարքում, ապա սրի մեկ հարվածով կտրեց նրան անրակից մինչև ազդր, այդ ամենից հետո ասելով՝ «անբախտը ոսկրեր չուներ»։ Օդոակրի եղբայրը՝ Գունուլֆը, սպանվեց նետից, որդուն գլխատեցին, կնոջը նետեցին բանտ, որտեղ նա սովից մահացավ։ Թեոդորիխը արդարացնում էր իր արարքները, ասելով, որ վրեժ է լուծում իր հարազատների՝ Ֆելետիոսի և Գոզոյի մահվան համար[13][14][15]։

Կառավարման արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդոակրի մետաղադրամը

Օդոակրի օրոք Իտալիան երեսուն տարի ապրում էր ներքին և արտաքին խաղաղության մեջ։ Հռոմում նա մեծ աջակցություն ցույց տվեց Սենատին և այդ պատճառով էլ չհանդիպեց հռոմեացիների խռովություններին։ Նրա կողմից նշանակվում էին կոնսուլները, հրատարակվում էին օրենքներ։ Նրա վերափոխումների շնորհիվ իտալական կառավարման համակարգը կրեց մի շարք կարևոր փոփոխություններ, բարբարոս-զինվորները Իտալիայում ստացան հողատարածքներ։ Չնայաց նրան, որ Օդոակրը արիոսական էր, նա չէր ճնշում ուղղափառ քրիստոնյաներին[4][5]։

Հուշակոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդոակրի պատվին կառուցվել է հուշատախտակ Վալխալյան Փառքի դահլիճում, Ռեգենսբուրգ
  • Օդոակրի անունով անվանվել է գերմանական քաղաք՝ Վուպպերտալի փողոցներից մեկը (գերմ.՝ Odoakerstraße)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC
  2. Encyclopædia Britannica
  3. Որոշ աղբյուրներում նաև Օդոնացեր, Օդոխար, Օդովախար, Օդոախրոս, ինչպես նաև Օդոակր անվանման այլ արտասանումներով
  4. 4,0 4,1 4,2 Օդոակր:Հին դարերի իրական բառարան Յ. Գեֆֆկեն, Է. Ցիբարտա - Թոյբներ, Ֆ. Լյուբսկեր. 1914.
  5. 5,0 5,1 Օդոակր: Հանրագիտական բառարան 2009
  6. 6,0 6,1 Odoaker (գերմ.)
  7. 7,0 7,1 Odoacer // Encyclopaedia Britannica (անգլ.)
  8. Roman Emperors - DIR Romulus Augustulus
  9. Վ. Վ. Լատիշև՛', Պրիսկոս Պան, «Գոթական պատմություն». // Հին դարերի լրաբեր, № 4. 1948.
  10. Սկրիժինսկայա Ե.Չ. , Նախաբան, թարգմանություն, քննարկում // Իորդան։ Գոթերի ծագումը և գործունեությունը Getica 1995
  11. Գոթֆիրդ Վինտերբերգսկու արձանագրություններ XII դար
  12. Հանրագիտական պատմական բառարան-2011- 752 հ. - (նոր դարերի բառարաններ)
  13. Մագնուս Ֆելիկս Էնիդիուս Թեոդորիխ արքայի գովքը (գլուխ 50).
  14. Վոլֆրամ 10-րդ, 2003, էջ 401-402
  15. Ջոն Նորվիչ, «Բյուզանդիայի պատմությունը»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]