Կոնսուլության ժամանակաշրջան, Ֆրանսիայի պատմության ժամանակաշրջան՝ 1799-ի նոյեմբերի 9-ին (Բրյումերի 18) Նապոլեոն Բոնապարտի հեղաշրջումից մինչև 1804-ի մայիսի 18-ին նրա կայսր հոչակվելը։ Այդ շրջանում իշխանությունն անվանապես պատկանում էր 10 տարով ընտրված երեք կոնսուլներին, իսկ փաստորեն՝ առաջին կոնսուլին՝ Բոնապարտին։ 1802-ի օգոստոսին Բոնապարտը և մյուս երկու կոնսուլները (Ժ. Կամբասերես և Շ. Լեբրեն) հռչակվեցին Ֆրանսիական հանրապետության ցմահ կոնսուլներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 579)։