Արիոսականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը Քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ Քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողով · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
P christianity.svg Պորտալ Քրիստոնեություն

Արիոսականություն, հերետիկոսական ուսմունք քրիստոնեությունում, տարածում է ունեցել IV - VI դարերում։ Անունը ստացել է իր ստեղծողից, Ալեքսանդրիայի կուսակրոն երեցներից Արիոսից (հին հուն․՝ Ἄρειος, մահացել է 336 թ.)։ Արիոսը դավանում էր, որ Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից ու դարերից առաջ, Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը։ Միակ անծնունդը, միակ հավիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստվածն է։ Որդին առաջացել է ոչ թէ Հոր էությունից, այլ ոչնչից։ Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները։ Նա դեմ էր նաև Սուրբ Երրորդությանը։ Արիոսականության քննման նպատակով 325 թ. հրավիրվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որը դատապարտել է այն, ճանաչել ոչ-ուղղափառ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ եկեղեցու պատմություն, Էջմիածին, 2002։