Պլատոնականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պլատոնականություն՝ որպես հատուկ գոյական՝ Պլատոնի կամ այլ փիլիսոփայական համակարգերի ուսմունք, որոնք սերտորեն կապված են կամ բխում են վերջինիցս: Ավելի նեղ իմաստով «պլատոնականությունը» օգտագործվում է որպես հասարակ գոյական և վերաբերվում է աբստրակտ օբյեկտների գոյությունը հաստատող փիլիսոփայությանը, համաձայն որի՝ այն ամենը, ինչ «գոյություն ունի երրորդ թագավորությունում», տարբերվում է ինչպես արտաքին բանական աշխարհից, այնպես էլ գիտակցության ներքին աշխարհից և հակադրվում է նոմինալիզմին [1]: Ավելի նեղ իմաստով տերմինը կարող է արտահայտել նաև պլատոնական ռեալիզմի դոկտրինան: Պլատոնիզմի կենտրոնական գաղափարը ձևերի թեորեայի նշանակալից տարբերակման գաղափարն է, համաձայն որի տարբերակում ենք երկու իրականություն՝ իրականություն, որը զգալի է, սակայն անվերծանելի, և իրականություն, որը անտեսանելի է, բայց դյուրըմբռնելի: Այս ձևերը սովորաբար նկարագրվում են երկխոսությունների մեջ, ինչպիսիք են օրինակ «Ֆադեոն», «Սիմպոզիումը» և «Պետությունը»: Վերոնշյալները հանդես են գալիս որպես տրանսցենդենտ, կատարյալ նախաձևեր, որոնց օբյեկտները առօրեա աշխարհում անկատար պատճեներն են:

«Պետության» մեջ ձևերից բարձրագույնը բարությունն է, որը, բանականությունից ելնելով, մնացյալ բոլոր հայտնի ձևերի սկզբնաղբյուրն է: «Սոփեստ» աշխատության մեջ, որը ավելի ուշ շրջանի գործ էր, կեցության ձևերը, նույնությունը և տարբերությունը «մեծ տոհմի» սկզբնաղբյուրներն են համարվում: Ք. ա. III դարում Արքեսիլաոսը ընդունեց սկեպտիցիզմը, որը մինչև Ք. ա. 90 -ական թվականները շարունակեց փիլիսոփայական դպրոցի հինմնական սկզբունքը մնալ, մինչև այն ժամանակ, երբ Անտիոքոսը ստոյիկների տարրեր մտցնելով՝ մերժեց սկեպտիցիզմը. այս երևույթը որպես միջին պլատոնականություն է հայտնի:

Մեր թվարկության III դարում Պլոտինը ավելացրեց միստիկ տարրեր՝ հիմնելով նեոպլատոնիզմը, համաձայն որի՝ կեցության կուլմինացիան այս կամ այն բարիքն էր, որը ամեն ինչի աղբյուրն էր. մեդիտացիայի և ուժի շնորհիվ հոգին հնարավորություն ունի վեր հառնել, որպեսզի հասնի Միակին կամ Աստծուն: Պլատոնի ուսմունքը հսկայական ազդեցություն է ունեցել արևմտյան մտքի զարգացման գործում և պլատոնական տարրերը նաև քրիստոնեական եկեղեցու կողմից ադապտացվեցին, վերջինիս քրիստոնեական ումունքը մեծ ազդեցություն է կրել հենց պլատոնականության Աստծո գաղափարից: Նեոպլատոնիզմը նշանակալից ազդություն ունեցավ նաև քրիստոնեական միստիցիզմի վրա՝ արևմուտքում՝ Սուրբ Ավգուստինոսի միջոցով, որը կաթոլիկ եկեղեցում բժիշկ էր և ում քրիստոնեությանը նվիրված աշխատությունները Պլոտինի Էնեադականի և իր հերթին արևմտյան քրիստոնեական մտքի հիմքն են կազմում[1]: Պլատոնականությունը հաստատում է իդեաների բացարձակ գոյությունը և հոգու անմահությունը: Որոշները պլատոնականությունը մեկնաբանում են որպես սկզբունք, համաձայն որի ունիվերսալ հասկացությունները իրենց կոնկրետ մարմնավորումներից անկախ գոյություն ունեն:

Պլատոնականության առաջին հետևորդները Ակադեմիայի՝ Պլատոնի դպրոցի աշակերտներն էին: Դպրոցը հիմնվել էր Պլատոնի կողմից Ք. ա. IV դարում և գտնվում էր Աթենքի պատերից ոչ շատ հեռու և գոյատևեց մինչև մեր թվարկության 592 թվականը, որբ Հուստինիանոս առաջին կայսրը հրամայեց փակել այն: Պլատոնականությունը սովորաբար երեք հիմնական շրջանների են բաժանում՝ վաղ, միջին և նեոպլատոնականություն: Ամբողջ գոյության ընթացքում դպրոցի դոգման բնութագրող հատկանշական գծերը անմարմին հոգու մասին ուսմունքը, ինչպես նաև զգայականի և բանականության, լինելիության և կենցաղի, իմացության և կարծիքի, իդեաների և իրերի հակադրումներն են:


Հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատոնականության հիմքը Պլատոնի գաղափարների տեսությունն էր, որը տարբեր երանգավորում ու մեկնաբանություն էր ստանում Պլատոնականությունյան զարգացման տարբեր շրջաններում։ Գաղափարը ըմբռնվել է որպես ծայրահեղ ընդհանրացված կենսականորեն գործող տրամաբանական հասկացություն, որը պարունակում է յուրաքանչյուր իրի իմաստավորման սկզբունքն ու մեթոդը, օժտված է գեղարվեստական կառուցվածքով և յուրահատուկ սուբստանց է։

Արդեն Պլատոնի կենդանության օրոք գաղափարաների ուսմունքը ենթարկվեց պյութագորական վերամշակման։ Պլատոնի անմիջական հաջորդները զբաղվեցին հիմնականում նրա ուսմունքի քարոզմամբ։

Մ․ թ․ ա․ 1-ին դարում Պլատոնականության համակարգեց Պոսիդոնիոսը, որը հիմք դրեց ստոիկյան։ Պլատոնականության վերջինիս ամենախոշոր պաշտպանն ու տարածողը Փիլոն Ալեքսանդրացին էր, իսկ հետևորդները՝ գնոստիկականության, հերմետիզմի և վաղ պատրիստիկայի ներկայացուցիչները։

Ստոիկյան Պլատոնկանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոիկյան Պլատոնկանության բարոյագիտության և դիցաբանության դեմ ռացիոնալիզմի ու դիալեկտիկայի դիրքերից պայքար ծավալվեց մ․ թ․ 1-ին դարում՝ Պլատոնականության արիստոտելականության հետ համադրելու միտումով։ Այդ պայքարի հետևանքով մ․ թ․ 3-րդ դարում երևան եկավ նեոպլատոնականությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pelikan, Jaroslav. The Christian Tradition: A History of the Development of Doctrine. Vol 1, The Emergence of the Catholic Tradition 100-600; Pelikan, Jaroslav. The Christian Tradition: A History of the Development of Doctrine. Vol 3, The Growth of Mediaeval Theology 600-1300, section, "The Augustinian Synthesis"
  • Artur Rodziewicz ΙΔΕΑ ΚΑΙ ΕΙΔΟΣ. Основы философии Платона и досократиков. (IDEA I FORMA. ΙΔΕΑ ΚΑΙ ΕΙΔΟΣ. O fundamentach filozofii Platona i presokratyków) — WUWR, 2012
  • Walker, Daniel Pickering. The Ancient Theology: Studies in Christian Platonism from the Fifteenth to the Eighteenth Century. London: Duckworth, 1972.
  • Lloyd P. Gerson: What is Platonism? In: Journal of the History of Philosophy. 43, 2005, S. 253–276.
  • Francis E. Peters: The Origins of Islamic Platonism. The School Tradition. In: Parviz Morewedge (Hrsg.): Islamic Philosophical Theology. SUNY Press, Albany 1979, S. 14–45.
  • Merlan, Philip, From Platonism to Neoplatonism, The Hague: Martinus Nijhoff, 3rd ed., 1968.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 326 CC-BY-SA-icon-80x15.png