Պետություն (Պլատոն)
Պետություն հին հուն․՝ Πολιτεία | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Պլատոն |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | dialogue? |
Թեմա | քաղաքական փիլիսոփայություն |
Բնօրինակ լեզու | հին հունարեն |
Կերպար(ներ) | Սոկրատես |
Նկարագրում է | Հին Աթենք |
Շարք | Platonic dialogue? |
Երկիր | Հին Հունաստան |
Հրատարակման տարեթիվ | -380 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/platon/staat/staat.html |
Republic (Plato) Վիքիպահեստում |
«Պետություն» (հուն․՝ Πολιτεία, կրճ. Plat, Rep.), Պլատոնի երկխոսություն՝ նվիրված կատարյալ պետության գաղափարին: Գրվել է մ.թ.ա. 360 թվականին: Ըստ Պլատոնի՝ պետությունն արդարության գաղափարի արտահայտումն է: Երկխոսության մեջ առաջին անգամ փիլիսոփաները ներկայացվում են որպես մարդիկ, որոնք ունակ են հասնելու նրան, ինչը հավերժ նույնական է իրենց համար:
Պետության ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկխոսության մեջ ներկայացված է պետական կառավարման համակարգի ձևերի համակարգայնությունը և հակիրճ քննադատական վերլուծությունը (πολιτειῶν) (445d)[1] (կատարյալ «ապագայի պետությունը», որը դեռևս գոյություն չունի, նրա մեջ չի մտնում), որը Պլատոնի կողմից առանձնացված է աստիճանական դեգրադացիայի սանդղակով, ինչը ունի ժամանակի էվոլյուցիայի տեսքը, սակայն նման էվոլյուցիայի անշրջելիությունը չի հաստատվում: Իսկ դեգրադացիայի անխուսափելիության հարցը հստակ դրված չէ, այդ իսկ պատճառով ցանկության դեպքում այդ դեգրադացիան կարելի է համարել միայն որոշակի միտման նկարագրություն, որը բավականին նման է առաջնային ժողովրդավարության կազմին: Ահա պետության ձևերի սանդղակը (լավագույնից վատագույնին).
- Արիստոկրատիա (ἀριστοκρατία) և միապետություն (βασιλεία)՝ իրական աշխարհում կառավարման հնարավոր ձևերից լավագույնը, իրենց ունակությունների լավագույն քաղաքացիների փոքրամասնության արդարացի իշխանությունը: Արիստոկրատիան ենթադրվում է հավասարություն հասարակության զարգացած անդամների մեջ, որոնք զբաղվում են կառավարմամբ: (445d),
- Թիմոկրատիա (τιμοκρατία)՝ փոքրամասնության պակաս կատարյալ իշխանություն, ոչ թե ունակությունների, այլ իշխանությունը ստանալու կարողության համար վերջինս ստացած հարգվող քաղաքացիների անարդար իշխանություն: Տիմոկրատիան և անհավասարությունը փոխարինում են արիստոկրատիան այն չափով, ինչ անձնական հետաքրքրությունները գերազանցում են ընդհանուրին: (545c);
- Օլիգարխիա (ὀλιγαρχία)՝ հարուստ մարդկանց առավել պակաս կատարյալ իշխանություն (544c). «իշխանության մոտ կանգնած են հարուստները, իսկ աղքատները չեն մասնակցում կառավարման»" (550d): Օլիգարխիան հիմնված է հարուստների՝ ընդունակների և մնացած բոլորի նկատմամբ փաստացի նյութական առավելության վրա:
- Դեմոկրատիա (δημοκρατία)՝ առավել պակաս կատարյալ և արդարացի և, միաժամանակ, անարդարացի մեծամասնության իշխանություն: Դեմոկրատիան բոլոր ունևոր տղամարդկանց իրավահավասարությունն է, որի դեպքում նշանակություն չունեն նրանց անձնական հատկանիշները: (544c),
- Բռնապետություն կամ Տիրանիա(τυραννὶς)՝ մեկ անձի ամենաանկատար և ոչ արդարացի իշխանություն: Պլատոնի ժամանակ բռնապետություն նշանակում էր բռնատիրություն ազնվական փոքրամասնության դեմ ժողովրդավարական մեծամասնության լուռ հաստատմամբ: Ըստ Պլատոնի՝ բռնակալը ամենադժբախտ մարդն է, քանի որ մերժում է այլով ինքնուրույնության և մտքի մեջ, և իր միտքը պետք է կիրառի միայն ուրիշների միտքը ճնշելու նպատակով:
Վերջապես, հարկ է նշել, որ հունական «կրատոս» եզրը նշանակում է ոչ միայն իշխանություն, այլև բռնի, ճնշող իշխանություն:
Պետության էություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Պլատոնի՝ ցանկացած պետության մեջ անհրաժեշտ է աշխատանքի բաժանում, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով կամ արհեստով և չխանգարի ուրիշներին[2]: Պետության մեջ պետք է լինեն և՛ հողատերեր, և՛ շինարարներ, և՛ արհեստավորներ, և՛ մարտիկներ, որպեսզի պետությունը պաշտպանեն ներքին և արտաքին թշնամիներից: Եվ բացի այդ՝ եթե մարդը հողագործությամբ է զբաղվում, ապա նա ունակ չէ պատերազմել և ունակ չէ սովորել դա երբևէ, նա պետք է զբաղվի հողագործությամբ ողջ կյանքի ընթացքում: Դրա պես՝ ինչպես հոգում կա երեք հատված՝ խելացի հատվածը գլխում, կրքոտ հատվածը սրտում, նվիրականը՝ լյարդում, այդպես էլ պետության մեջ պետք է երեք դասակարգ (γένος) լինի.
- Բարձրագույն դաս. միայն իմաստուն մարդիկ կարող են հոգ տանել բոլոր քաղաքացիների ճիշտ ապրելակերպի մասին: Ըստ Պլատոնի՝ պետության գլխին պետք է կանգնած լինեն փիլիսոփաները (φιλόσοφοι) կամ փիլիսոփայող արքաները (473d):
- Հսկիչների դաս (φύλαξ). այս դասի վրա է դրված պետության արտաքին և ներքին անվտանգության մասին հոգ տանելը (զինվորների դասակարգ):
- Այլ քաղաքացիների դաս (դեմոս. արհեստավորներ, հողագործներ, գործարարներ). նրանց առաջադրանքն է ապահովել պետությանն անհրաժեշտ բարիքներով (կերակրողների դաս):
Կատարյալ պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազնվականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատարյալ պետությունն էությամբ արիստոկրատիա է: Կատարյալ պետության մեջ պետք է կառավարեն փիլիսոփաները: Նրանք ամենախելացի հսկիչներն են: Փիլիսոփաներ դառնում են հսկիչներից փուլային ընտրության միջոցով: Ապագա փիլիոփաներին տալիս են հիանալի կրթություն, և 35 տարեկանում նրանք զբաղեցնում են պետական պաշտոններ և կառավարում են 15 տարիների ընթացքում[3]: Միջակությունը չի կարող լինել ո՛չ մեծագույն բարիքների, ո՛չ մեծ չարիքների աղբյուրը: Այդ իսկ պատճառով չարագործներն ու բռնակալները չկայացած փիլիսոփաներն են, որոնք իրենց համարում են ժողովրդի գործերն իրականացնելու ունակ անձինք, դառնում են ամբարտավան և հանդուգն[4]:
Հակադեմոկրատիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլատոնը քննադատում է ժողովրդավարությունը և «տալիս դեմոկրատի՝ որպես հարստացած դարբնի ծաղրական կերպարը, որը ճաղատ է և կարճահասակ, նոր է դուրս եկել բանտից, լվացվել լոգարանում, նոր վերարկու է ձեռք բերել և պատրաստվում է ամուսնանալ իր տիրոջ դստեր հետ՝ օգտվելով նրա աղքատությունից և անօգնական լինելուց… Նա հաճախ հանդուգն է, անզուսպ, խճճված և անազնիվ»[4]:
Կատարյալ պետություն կառուցելու միակ ուղին այն դեպքն է, երբ «թագավորների ժառանգների շրջանում հանդիպեն փիլսիոփայական բնույթ ունեցող անձինք»[5]: Պլատոնը փնտրում էր նման կառավարչի՝ ի դեմս Սիրակուզա քաղաքի բռնակալ Դիոնիսիոսի, սակայն նման որոնումների արդյունքն անհաջողությունն էր:
Երկխոսության կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկխոսությունը կառուցված է այնպես, որ թվում է արդարության և բարեկեցության գաղափարների հավաքածու, որոնք հեղինակի համար հիմնարար գաղափարներ են վերլուծության համար պիտանի և միևնույն ժամանակ բավականին բարձր և ընդհանուր պետության օրինակով: Դա ստիպել է որոշ հետազոտողների երկխոսությունը բացատրել բացառապես փոխաբերական իմաստով՝ առանց իրական պետության հետ որևէ կապի, ինչը, ավելի շուտ, չափազանցություն է, չնայած երկխոսության մեջ բացառվում է հեղինակի ժամանակակից պետությունների մոտ լինելը կատարյալին և նույնիսկ կասկած է արտահայտվում երկրի վրա կատարյալ պետության հնարավորության վերաբերյալ: Երկխոսության մեջ նաև նշանակալի հատված նվիրված է այլ փիլիսոփայական թեմաների, որոնք կապված են վերը նշվածի հետ: Օրինակ, գաղափարի ընդհանուր հասկացության քննարկմանը, ինչի հետ կապված ներկայացվում է «քարանձավի մասին առասպելը»:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Статья о платоновском диалоге «Государство» в Новой философской энциклопедии.
- ↑ Чанышев А. Н. Курс лекций по древней философии. М., 1981. С. 271.
- ↑ Чанышев А. Н. Курс лекций по древней философии. М., 1981. С. 276.
- ↑ 4,0 4,1 Чанышев А. Н. Курс лекций по древней философии. М., 1981. С. 270.
- ↑ Чанышев А. Н. Курс лекций по древней философии. М., 1981. С. 277.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պլատոն: Պետություն
- Plato, Republic
- «Պետություն»-ը հունարենով
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պետություն (Պլատոն) կատեգորիայում։ |
|