Փիլոն Ալեքսանդրացի
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փիլոն Ալեքսանդրացի
հուն․՝ Φίλων ὁ Ἀλεξανδρεύς
| |
|---|---|
| Ծնվել է | մոտ մ. թ. ա. 15 Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա) |
| Մահացել է | մոտ 50[1] Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա) |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Ազգություն | Hebrews? |
| Ուղղություն | Middle Platonism? և Ստոիցիզմ |
| Մասնագիտություն | փիլիսոփա, պատմաբան, գրող և աստվածաբան |
| Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
| Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[2] |
| Ազդվել է | պլատոնականություն և Ստոիցիզմ |
Ներշնչվել է
| |
Փիլոն Ալեքսանդրացի (հայտնի է նաև Փիլոն Հրեա, Փիլոն Եբրայեցի անուններով, հուն․՝ Φίλων ὁ Ἀλεξανδρεύς , լատիներեն՝ Philon Alexandreos, մոտ մ. թ. ա. 15, Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա) - մոտ 50[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա)), հրեա փիլիսոփա, Հին կտակարանի առաջին մեկնիչը[3]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է մի շարք կրոնափիլիսոփայական աշխատությունների, որոնցից մի քանիսը 5-րդ դարում թարգմանվել է հայերեն[3]։ Իր աշխատությունների մեջ փորձում է հրեական կրոնական դոգմաները հիմնավորել և բացատրել անտիկ հեղինակների իդեալիստական փիլիսոփայության միջոցով։
Փիլոնի երկերից մի քանիսը մեզ են հասել միայն հայերեն (գրաբար) թարգմանությամբ. դրանց հունարեն բնագրերը չեն պահպանվել։ Այդ գործերից են՝ «Յաղագս նախախնամութեան», «Վասն լինելութեանն», «Լուծմունք ելիցն», «Յաղագս բան ունել և անասուն կենդանեացդ» և այլ երկերը։ Դրանից բացի նույն ժամանակ թարգմանվում են Փիլոնի և այլ՝ հունարեն բնագրերով մեզ հասած երկերը։ Ենթադրվում է, որ նրա երկերի հայերեն թարգմանությունները կատարել է Մովսես Խորենացին[3]։
Նրա երկերից կատարված քաղվածքներ հանդիպում է Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» երկում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիլոն Ալեքսանդրացի» հոդվածին։ |
| ||||||||||||
- Մ.թ.ա. 15 ծնունդներ
- Ալեքսանդրիա քաղաքում ծնվածներ
- 50 մահեր
- Ալեքսանդրիա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Ալեքսանդրիական դպրոց
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Հրեա փիլիսոփաներ
- 1-ին դարի փիլիսոփաներ
- Հրեա պատմաբաններ
- Եգիպտացի փիլիսոփաներ
- Հին հռոմեացի գրողներ
- Անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփաներ
- Հին հռոմեացի փիլիսոփաներ
- Անտիկ դարաշրջանի փիլիսոփաներ
- Աստվածաբաններ
- Գիտնականներ այբբենական կարգով
