Աթանաս Ալեքսանդրացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթանաս Ալեքսանդրացի
Ikone Athanasius von Alexandria.jpg
Ծնվել է 295
Ծննդավայր Ալեքսանդրիա[1][2]
Մահացել է մայիսի 1, 373
Մահվան վայր Ալեքսանդրիա[3]
Քաղաքացիություն Flag of Egypt.svg Եգիպտոս
Մասնագիտություն քահանա
Զբաղեցրած պաշտոններ եպիսկոպոս և Ալեքսանդրիայի ղպտիական ուղղափառ եկեղեցու պատրիարք
Saint Athanasius Վիքիպահեստում

Աթանաս[4] Ալեքսանդրացի (հուն.՝ Ἀθανάσιος, Athanásios, նաև՝ սուրբ Աթանաս Մեծ, շուրջ 298 թ., Ալեքսանդրիա - 373 թ., Ալեքսանդրիա), ընդհանրական եկեղեցու հայրապետ, Հայ առաքելական եկեղեցու կողմից տոնելի սուրբ, Ալեքսանդրիայի պատրիարք (326-ից), աստվածաբան։ Հայտնի է որպես արիոսականության առավել եռանդուն ընդդիմախոսներից մեկը։ Նրան է վերագրվում Աթանասյան հավատո հանգանակի կազմումը։

Հույն քրիստոնյա ընտանիքից է։ 325 թ.կայացած Նիկիայի Ա տիեզերական ժողովում լուրջ հակահարված է հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին։ Իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է արիոսականության դեմ՝ պաշտպանելով նիկիական դավանանքը։ Հալածվել է արիոսականության ընդունած հռոմեական կայսրերի կողմից՝ իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ը անցկացնելով աքսորում։

Աթանաս Ալեքսանդրացու երկերը բացառիկ կարևոր դեր են կատարել Հայ եկեղեցու որդեգրած դավանական դրության, քրիստոսաբանության և երրորդաբանության մեջ։ Նրա աշխատությունների զգալի մասը (ճառեր, թղթեր, մեկնություններ և այլն) հայերեն է թարգմանվել V- VIII դդ ընթացքում։

Հայ եկեղեցին Աթանաս Ալեքսանդրաց հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ հունվարին և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ։

Հիմնական աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երկու ճառ ընդդեմ հեթանոսների» (317–319)։
  • Անտոն Անապատականի վարքը (մոտ 356–357)
  • «Յաղագս ամենասուրբ Երրորդութեան»,
  • «Ի Հոգին Աստուծոյ»,
  • «Յաղագս մարմնաւորութեանն Որդւոյն և Սրբոյ Երրորդութեանն»,
  • «Յաղագս փրկական յայտնութեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդդեմ Մարկիոնի»,
  • «Ի ծնունդն Քրիստոսի»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118504843 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  2. http://www.encyclopedia.com/doc/1G2-3404700318.html
  3. Record #118504843 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 57. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png