Հայրաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայրաբանություն կամ հայրախոսություն (բառացի թարգմանություն հունարեն պատրոլոգիա բարդ բառից, որի տարրերն են՝ πατηvρ (հայր) և λοvγος (գիտություն) բառերը), II-VIII դարերի եկեղեցու հայրերի աստվածաբանական, փիլիսոփայական և սոցիալ-քաղաքական տեսությունների համախմբություն։

Հայրաբանությունն անցել է զարգացման ջատագովության (II-III դարեր), ծաղկման ու համապարփակ տեսության վերածման (IV-V դդ.) և դոգմաների կայունացման ու աստվածաբանության լույսի ներքո գիտությունների օրինակարգման (VI-VIII դդ.) շրջաններ։ Հայաստանում ջատագովական առաջին երկերը վերագրվում են Գրիգոր Լուսավորչին, սակայն հայկական հայրաբանության և ջատագովության հիմնադիր է համարվում Մեսրոպ Մաշտոցը։ IV-V դդ., երբ քրիստոնեությունը դառնում է տիրապետող կրոն, հանդես են գալիս համապարփակ տեսությունների հեղինակներ Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին, Գրիգոր Նյուսացին։ Աստվածաբանության մեջ նորպլատոնականության ներմուծման շնորհիվ հայրաբանությունը դառնում է կուռ համակարգված ուսմունք։ Այդ շրջանի հայրաբանության կարևոր առանձնահատկություններն են սերտ կապը ազատագրական պայքարի հետ, պարսից մազդեզական կրոնի քննադատությունը և եկեղեցու գաղափարական հիմքերի ամրապնդումը։ VI-VII դդ. կարևոր տեղ են գրավել միաբնակության և երկաբնակության հետևորդների վեճերը, թարգմանական գրականությունը։ Հայրաբանության զարգացմանը նպաստել է նաև Հովհաննես Գ Օձնեցին։

Տարբերում են հայրաբանության հունական և լատինական ուղղությունները՝ ըստ հեղինակի ծննդյան վայրի և լեզվի։ Հունական հայրաբանությունը ժամանակագրական առումով ընդգրկում է մ.թ. 80–90-ական թթ-ից մինչև Հովհան Դամասկոսցու (մահացել է 749թ.), իսկ լատինականը՝ մինչև Իսիդոր Սևիլացու (մահ. 636) ժամանակաշրջանը։

Տարբերում են հայրաբանական գրականության զարգացման երեք հիմնական շրջան.

  1. նախանիկիական շրջան (80/90–325),
  2. ոսկեդար (325–451)
  3. անկման շրջան (451–749)

Հայրաբանությունը Հայաստանում հիմք հանդիսացավ փիլիսոփայական և աստվածաբանական մտքի ավանդույթների ձևավորման համար, որը մեծ ազդեցություն գործեց ողջ միջնադարյան գրականության ու գիտության վրա։

Առաքելական այրեր և ջատագովներ[խմբագրել]

Հունական հայրաբանության հիմնական ներկայացուցիչները[խմբագրել]

Լատինական հայրաբանության հիմնական ներկայացուցիչները[խմբագրել]

Հայոց եկեղեցու հայրեր և աստվածաբաններ[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png