Իգնատիոս Անտիոքացի
| Իգնատիոս Անտիոքացի
հին հունարեն՝ Ἰγνάτιος Ἀντιοχείας
| |
|---|---|
| Ծնվել է | մոտ 35[1] |
| Ծննդավայր | Սիրիա, Հին Հռոմ |
| Մահացել է | միգուցե 108 |
| Մահվան վայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն |
| Գերեզման | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Կրոն | քրիստոնեություն |
| Մասնագիտություն | աստվածաբան և քրիստոնյա քահանա |
| Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս և Անտիոքի պատրիարք |
Իգնատիոս Անտիոքացի, նաև՝ Իգնատիոս Աստվածազգյաց (հուն․՝ Ιγνάτιος ο Θεοφόρος , մոտ 35[1], Սիրիա, Հին Հռոմ - միգուցե 108, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Անիտոքի եպիսկոպոս, առաքելական այր, քրիստոնյա մարտիրոս, աստվածաբան, համաքրիստոնեական սուրբ։ Հովհաննես առաքյալի աշակերտը։ Գրել է բազմաթիվ նամակներ՝ ուղղած քրիստոնեական տարբեր համայնքների, որոնցից պահպանվել են 7-ը։ Այդ նամակներից մեկն ուղղված է Պոլիկարպոս Զմյուռնացուն, իսկ մյուսները Եփեսոսի, Մագնեզիայի, Տրալլայի, Ֆիլադելֆիայի, Զմյուռնիայի և Հռոմի եկեղեցիներին։ Նշանավոր է հատկապես՝ քրիստոնյաներին ուղղված նամակը։ Լսելով, որ Հռոմի քրիստոնյաները ձեռնարկում են իր ազատագրման գործը, Իգնատիոսը դիմում է նրանց և խնդրում, որ թույլատրեն իրեն մահանալու Քրիստոսի համար։ Հայ եկեղեցին Իգնատիոս Անտիոքացուն դասել է սրբերի կարգը։
Նամակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահպանված են Իգնատիոսի նամակների 3 տարբեր խմբագրություններ.
- Կարճ խմբագրություն բաղկացած է վերոհիշյալ 7 նամակներից և պահպանված միայն հունարենով։
- Երկար խմբագրություն բաղկացած է 13 նամակներից և համարվում է Դ դարի խմբագրություն։ Պահպանված է հունարեն բնագրով, հայերեն և լատիներեն թարգմանություններով։
- Սիրիական խմբագրություն, բաղկացած է միայն երկու նամակներից. Առ Հռոմեացիս և Առ Պոլիկարպոս։ Հարազատը համարվում է Ա խմբագրությունը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 British Museum person-institution thesaurus
- ↑ Եզնիկ վրդ. Պետրոսյան «Հայրաբանություն», Էջմիածին 2001
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնատիոս Անտիոքացի» հոդվածին։ |
| ||||||||||||||||