Հերմաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հերմաս, I կամ II դարի քրիստոնյա հեղինակ, գրել է հուդայա–քրիստոնեական բնույթի պարականոն «Հիվիվը» երկը։ Հնագույն եկեղեցում Հերմասը համարվել է Պողոս առաքյալի` հռոմեացիներին ուղղված նամակում նշված նույնանուն անձնավորությունը (Թուղթ առ Հռոմեասցիս, 16.14)։ «Հովիվը» իրենից ներկայացնում է հայտնությունների ժողովածու, որոնք տրվում են հեղինակին երկու երկնային էակների՝ մի պատկառազդու ծեր տիկնոչ և հովվի կերպարանքով հրեշտակի միջոցով։

Արտաքնապես գործը բաժանված է երեք մասի՝ հինգ տեսիլք, 12 պատվիրաններ, 10 առակներ։ Գրքի նպատակն է՝ ռաջնորդել մարդկանց դեպի զղջումը և սովորեցնել ապրել բարոյական կյանքով և առաքինությամբ։

Աղբյուր[խմբագրել]

Եզնիկ Ծ. Վարդապետ, Հայրաբանություն, Ա մաս, Էջմիածին, 1996։