Սևերոս Անտիոքացի
Սևերոս Անտիոքացի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 456 |
Ծննդավայր | Պիսիդիա, Թուրքիա |
Մահացել է | 538[1][2][3] |
Մահվան վայր | Եգիպտոս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Miaphysitism? |
Մասնագիտություն | աստվածաբան, քահանա և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | Անտիոքի պատրիարք |
Severus of Antioch Վիքիպահեստում |
Սևերոս Անտիոքացի (շուրջ 465, Սոզոպոլիս, Պիսիդիա, Փոքր Ասիա (ներկայիս Կոնիա քաղաքի մոտ) — 538 թ., Քսոիս, Եգիպտոս), հույն աստվածաբան, Անտիոքի պատրիարք (512— 518 թթ.)։ Իր գրվածքներում հարել է Կյուրեղ Ալեքսանդրացու քրիստոսաբանությանը՝ պաշտպանելով Քրիստոսի մեջ մեկ միացյալ բնության գաղափարը։ Պայքարել է քաղկեդոնականության դեմ, ինչի համար հալածվել է բյուզանդական կայսր Հուստինոս I կողմից, որը նրան զրկել է Անտիոքի պատրիարքական աթոռից և ուղարկել աքսոր։ Հայտնի է Սևերոս Անտիոքացու վեճը մեկ այլ հալածյալ աստվածաբան Հուլիանոս Հալիկառնասցու հետ՝ Հիսուս Քրիստոսի մարմնի անապականության հարցի շուրջ։
Սևերոսի գրվածքները մեծ ազդեցություն են թողել արևելյան ուղղափառ ղպտի և հակոբիկ եկեղեցիների դավանաբանության ձևավորման վրա, ինչի պատճառով նշյալ եկեղեցիների կողմից նա դասվել է սրբերի շարքը։ Հայոց եկեղեցին VI դարում մերժել է Սևերոսի հայացքները Քրիստոսի մարմնի «ապականացու» լինելու վերաբերյալ՝ հարելով Հուլիանոս Հալիկառնասցու ուսմունքին, սակայն հետագայում՝ VIII դարի առաջին կեսին, ձևավորել է իր ուրույն վարդապետությունը՝ բանադրելով ինչպես Սևերոսին, այնպես էլ Հուլիանոսին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Национальная библиотека Португалии — 1796.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|