Թեոդորետոս Կյուրացի
| Թեոդորետոս Կյուրացի | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 393[1] |
| Ծննդավայր | Անտիոք, Արևելքի պրեֆեկտուրա, Հին Հռոմ |
| Մահացել է | 457, ոչ վաղ քան 458 և ոչ ուշ քան 466 կամ 466[2] |
| Մահվան վայր | Կիր, Հալեպի մարզ, Սիրիա |
| Կրոն | քրիստոնեություն |
| Երկեր | Ecclesiastical History?, History of the monks of Syria?, Commentary on the Psalms?, Commentary on Daniel?, Remedy for Greek Maladies? և Letters of Theodoret? |
| Մասնագիտություն | եկեղեցական պատմաբան, պատմաբան, գրող, քրիստոնյա քահանա և եպիսկոպոս |
Թեոդորետոս Կյուրացի (հուն․՝ Θεοδώρητος ο Κύρου ; մոտ 393[1], Անտիոք, Արևելքի պրեֆեկտուրա, Հին Հռոմ - 457, ոչ վաղ քան 458 և ոչ ուշ քան 466 կամ 466[2], Կիր, Հալեպի մարզ, Սիրիա), հույն աստվածաբան, եկեղեցական հեղինակ, պատմիչ։ Անտիոքի աստվածաբանական դպրոցի երևելի ներկայացուցիչ։ Ասորիքի Կյուրոս քաղաքի եպիսկոպոս։ Նրա հեղինակած մի շարք երկեր դատապարտվել են 553 թվական Կոստանդնուպոլսի եկեղեցական ժողովի ժամանակ որպես հերետիկոսական, սակայն ինքն անձամբ դեռևս Քաղկեդոնի ժողովի կողմից արդարացվել է այն բանից հետո, երբ հրաժարվել է Նեստորի հայացքները պաշտպանելուց։
Մեզ հասած նրա աշխատություններից առավել հայտնի է «Եկեղեցական պատմությունը», որտեղ հեղինակը շարադրում է 310–ական թվականներից առ 429 թվական ընկած ժամանակաշրջանի եկեղեցական խնդիրներին վերաբերող պատմական անցքերը։ Երկը շարադրելիս օգտվել է Սոկրատ Սքոլաստիկոսի և Սոզոմենի համանուն աշխատություններից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118756796 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդորետոս Կյուրացի» հոդվածին։ |
| ||||||||||||