Հովհաննես Ոսկեբերան
Հովհաննես Ոսկեբերան | |
---|---|
![]() | |
Ժամանակաշրջան | Հռոմեական կայսրություն |
Ծնունդ | ոչ վաղ քան 344 և ոչ ուշ քան 354 |
Ծննդավայր | Անտիոք, Coele-Syria, Հռոմեական կայսրություն |
Վախճան | սեպտեմբերի 14, 407 |
Վախճան վայր | Comana Pontica, Pontus Polemoniacus, Բյուզանդական կայսրություն[1][2] |
Եկեղեցի | քրիստոնեություն |
Սրբացված կարգ | սրբազան |
Հիշատակության օր | Հունվարի 27 և Սեպտեմբերի 13[3] |
Աշխատանք | աստվածաբան, գրող, քրիստոնյա քահանա, կաթոլիկ սարկավագ և կաթոլիկ քահանա |
Պաշտոն | Կոստանդնուպոլսի պատրիարք, Patriarch of Constantinople? և եպիսկոպոս |
Ապրելաձև | միստիցիզմ |
Երկիր | ![]() |
Աշակերտ | Nilus of Sinai? |
Ուսուցիչ | Diodorus of Tarsus? և Լիբանիոս |
Մայր | Anthusa?[4] |
Հովհաննես Ոսկեբերան (հուն․՝ Ιωάννης ο Χρυσόστομος; շուրջ 347 թ., Անտիոք - 407 թ. սեպտեմբերի 14, Կոմանա, Պոնտոս), Կոստանդնուպոլսի պատրիարք, աստվածաբան, քրիստոնյա եկեղեցու հայրապետ, քրիստոնյա ընդհանրական եկեղեցու սուրբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Ոսկեբերանը ծնվել է շուրջ 347 թվականին Անտիոքում։ Ուսանել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, ճարտասանության մեջ հմտացել հռետոր Լիբանիոսի մոտ։ Դեռ երիտասարդ տարիքում իրեն նվիրել է ճգնողական կյանքին։ 381 թվականին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին՝ քահանա։ Այս ընթացքում իր սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին։
398 թվականին ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք։ Թեև դա կատարվել էր հակառակ իր կամքի նա եռանդով ու նախանձախնդրությամբ լծվում է քրիստոնեական կենցաղից հեռացած և անբարո ու վեճերով լի կյանքով ապրող մայրաքաղաքի բնակչության բարքերի ուղղման գործին։ Ամեն տեսակ անբարոյականություն կշտամբող Ոսկեբերանը իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը։ Սուրբ հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ։ 403 թվականին եկեղեցական ժողովի կողմից անհիմն ամբաստանություններով պաշտոնաթող է արվում և աքսորման դատապարտվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն երկրաշարժ ու հրդեհներ են տեղի ունենում։ Ենթարկվելով Կ.Պոլսի բնակչության ճնշմանը՝ կայսրուհին ետ է կանչում Ոսկեբերանին իր աթոռը։
Հովհաննես Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները։ Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության՝ Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում։ Ոսկեբերանն աքսորվում է Պոնտոս և մահանում 407 թվականին, Կոմանա քաղաքում։
438 թվականին, Հովհաննես Ոսկեբերանի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում։
Գրվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Ոսկեբերանը թողել է մատենագրական հարուստ ժառանգություն (մեկնություններ, դավանաբանական և հակաճառական գրվածքներ, ճառեր, քարոզներ, ներբողներ, նամակներ և այլն), որը կարևոր դեր է կատարել քրիստոնեական մտքի պատմության մեջ։ Նրա երկերից շատերը թարգմանվել են հայերեն դեռևս հայ վարդապետների կողմից 5-րդ դարում՝ գրերի գյուտից և Աստվածաշնչի թարգմանությունից անմիջապես հետո։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.ccel.org/c/chrysostom/theodore/
- ↑ http://livingspace.sacredspace.ie/F0913S/
- ↑ Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typica — Civitas Vaticana: 1969. — P. 29.
- ↑ http://cbw.iath.virginia.edu/women_display.php?id=15202
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Քրիստոնյա Հայաստան» Հանրագիտարան
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովհաննես Ոսկեբերանի մասին Լուսամուտ կայքում(չաշխատող հղում)
- Սուրբ Հովհաննես Ոսկեբերան, Ճառեր, հատոր Ա Archived 2019-10-31 at the Wayback Machine.
|
|
- Ծննդյան ամսաթիվը չորոշված անձինք
- Սեպտեմբերի 14 մահեր
- 407 մահեր
- Սրբեր
- Անձինք այբբենական կարգով
- Կոստանդնուպոլսի պատրիարքներ
- Եկեղեցական հայրեր
- Հայ Առաքելական Եկեղեցու սրբեր
- 4-րդ դարի քրիստոնեական սրբեր
- 4-րդ դարի հռոմեացիներ
- Հռոմեական Անատոլիայում ծնված սրբեր
- Եկեղեցու հայրեր
- 4-րդ դարի քրիստոնեական աստվածաբաններ
- Եկեղեցու ուսուցիչներ