Փոտ պատրիարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոտ պատրիարք
Ծնվել է 820[1] կամ 827[2]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Մահացել է 896 կամ ոչ վաղ քան 886
Մահվան վայր Հայաստան
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտություն մատենագետ, քահանա, գրող, փիլիսոփա և հոգլորական
Ծնողներ հայր՝ Q21009043?, մայր՝ Q21009041?
Զբաղեցրած պաշտոններ Q60719?
Photios I of Constantinople Վիքիպահեստում

Փոտ պատրիարք (810-827-ի միջև - 891-897-ի միջև), բյուզանդական եկեղեցու գործիչ, աստվածաբան, գիտնական։ Կոստանդնուպոլսի հույն պատրիարք։ Մոր կողմից ծագումով հայ։ Ստացել է փայլուն կրթություն, եղել է զինվորական, զբաղեցրել է բարձր պաշտոններ։

858-ին նահանգային ազնվականությւոնը տապալել է Իգնատիոս պատրիարքին և պատրիարք նշանակել Փոտին, սակայն Հռոմի պապը չի ընդունել նրա նշանակումը։ Իգնատիոսի մահից հետո դարձյալ ընտրվել է պատրիարք։ Վասիլ I-ի մահից հետո հեռացվել է աթոռից, աքսորվել Արմենիանոն կոչվող վանքը, ուր և վախճանվել է։

Փոտը նպաստել է քրիստոնեության տարածմանը բուլղարների և ռուսների մեջ, պայքարել պատկերամարտների, աղանդավորների, հատկապես՝ պավլիկյանների դեմ։ Զգալի աշխատանք է կատարել գրադարանների, մարդասիրական հիմնարկների, վանքերի ու տաճարների կառուցման ու վերակառուցման ուղղությամբ։ Փոտը գրել է «Բառարան», նշանավոր «Գրադարան» կամ «Բյուրամատյան» երկը, որտեղ քննադատական դիտողություններով զետեղել է հատվածներ տարբեր ժամանակների հեղինակների 280 գրքից։

Փոտը կարևոր տեղ է հատկացրել հայ-բյուզանդական հարաբերություններին։ Պահպանվել են նրա նամակները Հայոց կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցուն՝ եկեղեցիների միության հարցի վերաբերյալ, ինչպես նաև կաթողիկոսի պատասխանները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118594095 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 18-ին 2015:
  2. http://www.treccani.it/enciclopedia/fozio/