Կարբեաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կարբեաս, պավլիկյանների գլխավոր զորահրամանատարը 843—844-ից։ Ազգությամբ՝ հայ։

Ծառայել է բյուզանդական բանակում՝ հասնելով պրոտոմանդատորի աստիճանի։ Պավլիկյանների դեմ սկսված հալածանքների ժամանակ, հոր զոհվելուց հետո, Կարբեասն անցել է 5000 պավլիկյանների գլուխ, Բյուզանդական կայսրության դեմ ռազմական դաշինք է կնքել արաբ խալիֆայի հետ և իրավունք ստացել իր աղանդակիցներով բնակվելու արաբա-բյուզանդական սահմանի վրա։ Հաստատվել է Արգաուսում (Արգովան), կառուցել Ամարան Տեֆրիկեն (այժմ՝ Դիվրիգ)՝ վերջինս դարձնելով պավլիկյանների կենտրոն։ Այնուհետև, Մելիտենեի արաբ ամիրայի և Տարսոնի հայազգի ամիրա Ալի իբն Ցահյա ալ-Արմանիի հետ կռիվներ է մղել բյուգանդական բանակների դեմ։ 859-ին Սամոսատում պարտության է մատնել կեսար Վարդասի և Միքայել երրորդ կայսեր գլխավորած զորքին։

Ըստ պատմագիր Փոտի՝ Կարբեասը վախճանվել է բնական մահով, մի շարք ուսումնասիրողների կարծիքով՝ սպանվել Կյուրինի 863-ի ճակատամարտում։ Պավլիկյանների զորահրամանատարի պաշտոնը Կարբեասի մահից հետո ստանձնել է Հրիսոխիրը։ Կարբեասի կերպարը՝ հանձին «Կարոես»-ի, արտացոլվել է բյուզանդական «Դիգենիս Ակրիտաս» էպիկական պոեմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 312 CC-BY-SA-icon-80x15.png