Սմբատ Է Բագրատունի
| Սմբատ Բագրատունի | ||
| ||
|---|---|---|
| 753-775 | ||
| ||
| 770-775 | ||
| Մասնագիտություն՝ | գերիշխան | |
| Վախճանի օր | ապրիլի 25, 775[1][2] | |
| Վախճանի վայր | Արձնի, Բագրևանդ, Այրարատ, Արմինիա կուսակալություն[1][2] | |
| Դինաստիա | Բագրատունիներ | |
| Հայր | Աշոտ Կուրացյալ[3] | |
| Զավակներ | Աշոտ Մսակեր[1], Շապուհ Բագրատունի[1] և Բագարատ Բագրատունի | |
Սմբատ Բագրատունի (- ապրիլի 25, 775[1][2], Արձնի, Բագրևանդ, Այրարատ, Արմինիա կուսակալություն[1][2]), Հայոց սպարապետ (753-775), Հայոց իշխան (770-775)[4]։ Աշոտ Կուրացյալի որդին, Աշոտ Մսակերի հայրը, Բագրատունիների իշխանական տոհմից[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց իշխան Սահակ Բագրատունու օրոք՝ 753 թվականին, դարձել էր սպարապետ, իսկ նրա մահից հետո՝ նաև Հայոց իշխան (պատրիկ)։ 768 թվականին մասնակցել է Սիոն Ա Բավոնեցի կաթողիկոսի գումարած Պարտավի եկեղեցական ժողովին[6]։ 774 թվականին Հասան ոստիկանը իր հետ վերցրել է Սմբատին և այլ նախարարների, ապա սկսել հալածել ապստամբ Արտավազդ Մամիկոնյանին՝ հասնելով մինչև Վիրքի Սամցխե գավառ։ Ապա միացել է 774 թվականին Արաբական խալիֆայության դեմ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորած ապստամբական շարժմանը, մղել մի շարք հաղթական կռիվներ։ Զոհվել է Արձնիի ճակատամարտում՝ արաբների դեմ մղած անհավասար մարտում[4][5]։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմբատը ամուսնացել էր Տարոնի իշխան Սամուել Մամիկոնյանի (մհ․ 775) քրոջ հետ։ Ունեցել են 2 որդի, իսկ երրորդը ենթադրվում է[7]․
- Աշոտ Մսակեր (մոտ 760-826), Հայոց և Տարոնի իշխան․
- Շապուհ (մհ․ 824), Տայքի իշխանազն․
Ենթադրվում է, որ վերջինս եղել է Սմբատի որդին․
- Բագարատ (Պանկրատիոս, մհ․ 792), Կոնստանտին VI-ի աստղագուշակը, մահացել է 792 թվականի ճակատամարտում, որի հաղթանակը սխալ էր գուշակել։ Վերջինս ունեցել է երեք երեխա․
- Հովհաննես VII Քերականագետ (? - մինչ 867), Կոստանդնուպոլսի պատրիարք (837-843).
- Իրինե, Փոտ պատրիարքի մայրը․
- Արշավիր պատրիկ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 113.
- 1 2 3 4 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families — P. http://www.fmg.ac/Projects/MedLands/ARMENIA.htm.
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 112—113.
- 1 2 3 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 542-543.
- 1 2 «Ղևոնդ, Պատմություն», թարգմ. Արամ Տեր-Ղևոնդյանի, Երևան, 1982, էջ 112, 114, 117, 120, 128.
- ↑ «Կանոնագիր Հայոց», Արսեն Ղլտճյան, Թիֆլիս, 1914, էջ 166․
- ↑ Christian Settipani, Continuité des élites à Byzance durant les siècles obscurs. Les princes caucasiens et l'Empire du vie au ixe siècle, Paris, de Boccard, 2006, 339-342 p. (ISBN 978-2-7018-0226-8)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 542-543.
- «Կանոնագիր Հայոց», Արսեն Ղլտճյան, Թիֆլիս, 1914, էջ 166․
- «Ղևոնդ, Պատմություն», թարգմ. Արամ Տեր-Ղևոնդյանի, Երևան, 1982, էջ 112, 114, 117, 120, 128.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 453)։ |