Արտավազդ Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Մամիկոնյան
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունպետական ծառայող

Արտավազդ Մամիկոնյան (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), հայ նախարար, 774-775 թվականների ապստամբության նախաձեռնողը։

Շիրակի Կումայրի ավանում նա սպանել է արաբ հարկահանին, խլել նրա հավաքած հարկագումարը, որը և դարձել է ապստամբության շարժառիթ։ Արաբ զորավար Մուհամմեդը Սամցխե գավառում հաղթել է Արտավազդ Մամիկոնյանին ու նրա դաշնակից նախարարներին, որոնք ստիպված հեռացել են Եգերք (Մեգրելիա) և բյուզանդական կայսրից ստացել կալվածներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 145