Սամցխե-Ջավախեթի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սամցխե-Ջավախքից)
Picto infobox map.png
Սամցխե-Ջավախեթի մարզ
სამცხე-ჯავახეთი
Gorskii 04432u.jpg
Երկիր Վրաստան Վրաստան
Կարգավիճակ Մխարե
Մտնում է Վրաստան
Վարչկենտրոն Ախալցխա
Նահանգապետ Գեորգի Խաչիձե
Բնակչություն (2002) 207 598
Ազգային կազմ հայեր (54,6%),
վրացիներ (43,4%),
ռուսներ (1,1%),
օսեր և հույներ (0,4%)[1]
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի (42,3%),
Վրաց Ուղղափառ եկեղեցի (40,9%),
Հայ Կաթոլիկ եկեղեցի (13,2%),
մուսուլմաններ (2,8%)[2]
Տարածք 6413 կմ²
Samtskhe-Javakheti region highlighted on the map of Georgia.svg
ISO 3166-2 կոդ GE-SJ
Կոորդինատներ: 41°35′ հս․ լ. 43°16′ ավ. ե. / 41.583° հս․. լ. 43.267° ավ. ե. / 41.583; 43.267
samtskhe-javakheti.gov.ge

Սամցխե-Ջավախեթի մարզ (վրաց.՝ სამცხე-ჯავახეთის მხარე՝ Սամցխե-Ջավախեթիս մխարե), վարչական միավոր Վրաստանի Հանրապետությանի հարավարևմուտքում: Սահմանակից է հարավից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին, արևմուտքից՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետությանը, հյուսիս-արևմուտքից՝ Գուրիայի, հյուսիսից՝ Իմերեթի, հյուսիս-արևելքից՝ Շիդա Քարթլիի, արևելքից՝ Քվեմո Քարթլիի մարզերին։ Վարչական կենտրոնը Ախալցխա քաղաքն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Սամցխե-Ջավախեթի մարզի մի մասը հայկական պատմական Ջավախքն է։ Վերջինս դարեր առաջ բնակեցված է եղել հայերով, սակայն 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո հայկական որևէ պետության մաս չի կազմել։ Հայերի՝ այստեղ վկայելու մասին վկայում են տեղի պատմական հուշարձանները։ Ժամանակակից ջավախահայերի բացարձակ մեծամասնությունը, սակայն, ոչ թե այդ հայերի, այլ 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Էրզրումից ու Կարսից գաղթածների հետնորդնեն են։ Մինչև 1921 թվականին Ախալքալաքի գավառը, լինելով Ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգի մաս, վիճելի է համարվել և խորհրդային իշխանության հաստատումից հետո մնացել է Վրաստանի տարածքում։ Համաձայն ջավախահայության՝ Վրաստանի ազգայնամոլական քաղաքականությունը հետապնդում է հայությանը այս երկրամասում հայրենազրկելու նպատակներ։ Վրաստանի իշխանություններն, իրենց հերթին, մարզի հայ բնակչությանը մեղադրում են անջատողական ձգտումներ ունենալու մեջ։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամցխե-Ջավախեթի մարզի քարտեզն ըստ շրջանների

Սամցխե-Ջավախեթի մարզը կազմված է 6 շրջաններից՝ Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա, Ախալցխա, Բորժոմ և Ադիգեն:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամցխե-Ջավախեթի մարզի տարածքը 6413 կմ2 է։ Ըստ 2002 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալների՝ նահանգի բնակչության (207 598) 54,6% կազմում են հայերը[3], իսկ 2014 թվականին այստեղ ապրում էր 160 504 մարդ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]