Քննարկում:Սամցխե-Ջավախքի մարզ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

անվանում[խմբագրել կոդը]

Թեև ռուսական Վիքին ռուսական առոգանությամբ «Սամցվե-Ջավախետիա» տարբերակն է տալիս, բայց Գուգլով փնտրում տալուց «Սամցխե-Ջավախետիա» կամ «Սամցխե-Ջավախեթիա» բերում է 52/129 հարաբերությամբ։ Ջավախեթիան թ-ով պետք է լինի, իսկ ինչ-որ մեկը գիտի՞, թե ինչու է Սամցխեն Սամցվե դարձել։ - beko 12։39, 27 Սեպտեմբերի 2009 (UTC)

Սա կարծեմ երկրորդ անգամն է անցյալ քանի օրում, բայց իմ Գուգլի որոնումը տարբեր քանակ է տալիս՝ ես ստանում եմ 9 էջ Ջավախեթիա և 52 էջ Ջավախետիա որոնման ընթացքում (փորձել եմ թե google.com և թե google.am հասցեյով): Chaojoker 17:11, 27 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]
Համաձայն եմ Բեկոյի հետ։ Թեև երբ «Ջավախեթիա» որոնես Գուգլում 9 hits է տալիս և «Ջավախետիա» 52 hits, իրականության մէջ մեծամասնությունը ետ 52-ին մեր Հայկական Վիքիփեդիայի հղումներ են։ Երբ փորձես նույն որոնումը առանձ Վիքիփեդիայի՝ «Ջավախետիա» միայն 8 hits է տալիս։ Իսկ «Սամցվե» սխալ է և «Սամցխե» պետք է լինի։ Այս կետը մի կողմ, ի՞նչ եք կարծում Սամցխե-Ջավախք անվանման։ Ֆետայի 18:53, 27 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]
Հավանաբար Սամցխե-Ջավախքը ավելի ճիշտ է Գուգլում 43 200 տարբերակ է։ - beko 19:19, 27 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]
Գուգլի որոնումը կապ չունի՝
  • Ջավախեթի՝ պատմական շրջանի վրացական անվանումն է
  • Ջավախք՝ նույն պատմական շրջանի հայկական անվանումն է
  • Սամցխե-Ջավախեթի՝ Վրաստանի Հանրապետության վարչական միավոր է։

Այդպիսով ես կարծում եմ, որ վարչական միավորի անվանումը պիտի համապատասխանի պաշտոնական թղթերին ուստի միայն «Սամցխե-Ջավախեթի» անվանումն է ճիշտ։ Իսկ պատմական շրջանի անվանումը պիտի լինի հայկական «Ջավախք» տարբերակը։--Պանդուխտ 11։14, 24 Հուլիսի 2010 (UTC)

Խնդիրը պաշտոնական անվան մեջ չէ՝: Հայերենում «Ջավախեթի» բառ-աշխարհագրական միավոր գոյություն չունի: Գոյություն ունի Ջավախք: Եթե հետևենք ձեր տրամաբանությանը, ապա Ռուսաստանի պաշտոնական անունը պետք է հայերենով գրենք «Ռոսսիայի Դաշնություն», Բրիտանիայի՝ «Գրեյթ Բրիթան», Գերմանիայի՝ «Դոյյչլանդ», Վրաստանի՝ «Սաքարթվելո» և այլն: Անհեթեթ է, չէ՞: Նման բան չենք անում: Ջավախքը հայերենում մնում է Ջավախք, լինի դա պաշտոնական նոր միավորներում, թե ո՝չ... --Rob 07:21, 31 Օգոստոսի 2010 (UTC)[reply]