Jump to content

Օսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսեր
Օսեթիայի դրոշը
Ընդհանուր քանակ

700.000[1]

Բնակեցում
Ռուսաստան Ռուսաստան558.515[2]
Հյուսիսային Օսիայի Հանրապետություն Հյուսիսային Օսիայի Հանրապետություն480.300
Հարավային Օսիայի Հանրապետություն Հարավային Օսիայի Հանրապետություն51.000
Սիրիա Սիրիա58.000
Վրաստան Վրաստան15.000
Թուրքիա Թուրքիա37.000
Ուզբեկստան Ուզբեկստան8.200
Տաջիկստան Տաջիկստան5.300
Ուկրաինա Ուկրաինա4.900
Ադրբեջան Ադրբեջան2.350
Թուրքմենստան Թուրքմենստան2.200
Ղազախստան Ղազախստան2.100
Ղրղզստան Ղրղզստան1.000
Բելառուս Բելառուս800
Հայաստան Հայաստան400
Մոլդովա Մոլդովա350
Լատվիա Լատվիա260
Էստոնիա Էստոնիա120
Լեզու(ներ)
Օսերեն
Հավատք(ներ)
Ուղղափառություն

Օսեր (օսերեն՝ Ирон адæм կամ Ирæттæ), Կովկասում ապրող ազգ, ապրում են մասամբ ճանաչված Հարավային Օսիայում և Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայում, ինչպես նաև Ռուսաստանի այլ վայրերում, Վրաստանում, Թուրքիայում և այլուր։ Խոսում են օսերեն, որը հնդեվրոպական լեզվախմբի իրանական խմբին է պատկանում։ Համարյա բոլոր օսերը երկլեզու են (օսերեն և ռուսերեն, օսերեն և վրացերեն, նաև օսերեն և թուրքերեն)։ Ընդհանուր քանակը մոտավորապես 700,000 հազար մարդ է[1]։ Իսկ նրանց նախնիներն էին ալանները։

Ծագումնաբանորեն կապվում են ինչպես Հյուսիսային Կովկասի բնիկների, այնպես էլ եկվոր սկյութների (մ․ թ․ ա․ VIII – VII դդ․), սարմատների (մ․ թ․ ա․ IV – I դդ․) և հատկապես աչաններք (մ․ թ․ I դարից) հետ։ Բնիկներն ընդունել են եկվորների իրան, լեզուն Ա մշակույթի շատ գծեր։ XV–XVIII դդ․ կազմավորվել են իբրև միասնական ժողովուրդ։ Հս․ Օսեթիան Ռուսաստանին միացվել է 1774-ին, Հվ․ Օսեթիան՝ 1801-ին։ Օսերի մեծամասնությունը դավանում էր քրիստոնեություն, մնացածը՝ մահմեդականություն (XVII–XVIII դարերից), պահպանվել էին նաև հեթանոս հավատալիքներն ու դրանց հետ կապված ծեսերը։ Հարթավայրերում օսեր զբաղվել են հիմնականում հողագործությամբ, լեռներում անասնապահությամբ։ Կիրառական արվեստի առավել հին ձևերից են փայտի ու քարի փորագրությունը, մետաղների գեղարվեստական մշակությունը, ասեղնագործությունը և այլն։ Բանահյուսության մեջ առանձնանում է Նարայան էպոսը Սովետական իշխանական տարիներին Օսերի գյուղատնտեսությունը մեքենայացվեց և դարձավ բազմաճյուղ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Народы Красноярского края». Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2025-01-06-ին. (ռուս.)
  2. «Russian Census 2010: Population by ethnicity». Perepis-2010.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (XLS) 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 562