Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունարեն Ռոմանական լեզուներ Հնդիրանական լեզուներ Կելտական լեզուներ Գերմանական լեզուներ Հայերեն Բալթյան լեզուներ Սլավոնական լեզուներ Ալբաներեն Հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ չմտնող լեզուներ
Հնդիրանական լեզուներ , հնդեվրոպական լեզվաընտանիքի հատուկ ճյուղ, որը ներառնում է հնդկական (հնդարիական), իրանական և դարդյան լեզուները ։ Լեզուները` Ֆրանսերեն -Ֆրանսիա , Իսպաներեն - Իսպանիա , Պորտուգալերեն -Պորտուգալիա , Իտալերեն -Իտալիա , Ռումիներեն -Ռումինիա և Անդորրա ։ Այս լեզվախմբերի միացումը հատուկ ճյուղի մեջ պատճառաբանվում է անառարկելի ընդհանրություններով, որոնք նախորդում են հնդեվրոպական լեզվատրոհմանը և պարունակում են հնդեվրոպական լեզվական միասնությանը վերաբերող կարևոր հնաբանություններ։ Լեզվական և մշակութային ընդհանրությունները հաստատվում են պատմահամեմատական քերականությամբ ու բառապաշարով։ ժամանակակից Հնդիրանական լեզուների հոլովման և խոնարհման համակարգերում նկատելի է թեքականության կորուստ և անցում վերլուծականության։ Նախադասությունն ունի էրգատիվ կառուցվածք ։ Խոսում են Հնդկաստանում , Պակիստանում , Նեպալում , Շրի Լանկայում (հնդարիական լեզուներ), Իրանում , Աֆղանստանում , Պակիստանում (արևմտյան մաս), Իրաքում (հյուսիսային շրջաններ), Թուրքիայում (արևելյան մաս), Տաջիկստանում ։ Տես նաև Հնդեվրոպական լեզուներ ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 472 )։
Բառարաններ և հանրագիտարաններ