Բալթյան լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
     Հունարեն      Հնդիրանական լեզուներ      Ռոմանական լեզուներ      Կելտական լեզուներ      Գերմանական լեզուներ      Հայերեն      Բալթյան լեզուներ      Սլավոնական լեզուներ      Ալբաներեն      Հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ չմտնող լեզուներ

Բալթյան լեզուներ - լեզուների խումբ, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Ավելի քան 4.5 միլիոն մարդ խոսում է բալթյան լեզուներով։ Ավելի տարածված է եղել Լատվիայում, Լիտվիայում, իսկ այժմ Լեհաստանում, Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում (Կալինիգրադի մարզ) և Բելառուսի հյուսիս-արևմուտքում, ավելի վաղ նաև Վոլգա գետի վերին մասում (VII-XI դարեր), Օկայի ավազանում,Դնեպրի մոտ։ Լեզվախումբը ներառում է կենդանի 2 լեզուներ (Լատվիայի և Լիտվիայի ճյուղերը)։ Բալթյան լեզուները բնութագրվում են բացառիկ արխայիզմով։

Բալթյան լեզուների բաշխումը

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևելաբալթիական լեզվախումբ
  1. Վաղ-արևելաբալթիական լեզվախումբ
  2. Զեմգալական լեզվախումբ
  3. Լիտվական լեզվախումբ
  4. Լատիշական լեզվախումբ
  • Արևմտաբալթիական լեզվախումբ
  1. Պրուսա-Յատվիական լեզվախումբ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք բալթիական և սլավոնական լեզուների սկզբնական նմանություններ թույլ են տալիս լեզուները միավորել բալթո-սլավոնական լեզվախմբի մեջ կամ ենթադրել, որ այս լեզուները կապված են։ Մի շարք հնդեվրոպական լեզուներ ուսումնասիրողներ բացառում են այս լեզուների կապը։ Միաժամանակ օգտագործվում է բալթո-սլավոնական լեզուների կապի տերմինը, որպես ազգակից լեզուներ, դրանք առանձնանում են ոչ թե սկզբունքորեն այլ կառուցվածքային տիպաբանական նմանություններով, որոնք առաջացել են նույն աշխարհագրական տարածքում երկար ժամանակ շփման հետևանքով։ Ժամանակակից լեզուների համար ավելի սովորական ու գործածական են սլավոնական ու բալթիական խմբերի արևմտյան ու արևելյան ճյուղերի առանձնացումը։ Չնայած դրան բալթիական և սլավոնական լեզուները մոտիկ են միմյանց.նույն բարբառների շարունակությունը միմյանց բնութագրող համապատասխանությունն է, սլավոնական և բալթիական լեզուներում հանդիպում է հնչերանգային նման տարբերություն՝ սլավոնական օ-ն համապատասխանում է բալթիական ա-ին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]