Մեգրելիա
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Մեգրելիա სამეგრელო | |
| Վարչական կնետրոն | Զուգդիդ |
|---|---|
| Երկիր | |
| Տարածաշրջան | Սամեգրելո-Զեմո Սվանեթ |
| Մունիցիպալիտետ | 7+1 |
| Տարածք | 4 400 կմ² |
| Բնակչության թվաքանակ | 451 852 (2002) |
Վրաստանի վարչական բաժանման քարտեզին Վրաստանի վարչական բաժանման քարտեզին | |
Մեգրելիա, Մինգրելիա կամ Սամեգրելո/Սամարգալո (վրացերեն՝ სამეგრელო (Սամեգրելո); մեգրելերեն՝ სამარგალო (Սամարգալո)), ներկայիս Վրաստանի արևմուտքում գտնվող պատմական նահանգ, նախկինում հայտնի է եղել նաև Օդիշի անունով։ Բնակեցված է վրացական ենթաէթնիկական խումբ՝ մեգրելների կողմից։
Մեգրելիան հյուսիս-արևմուտքից սահմանակից է Աբխազիային, հյուսիսից՝ Սվանեթին, արևելքից՝ Իմերեթին, հարավից Գուրիային, արևմուտքից՝ Սև ծովին։
Ըստ Վրաստանի ներկայիս վարչատարածքային բաժանման պատմական Մեգրելիայի գրեթե ամբողջ տարածքը (բացառությամբ Աբխազիայի կողմից վերահսկվող Գալի շրջանի) մտնում է Սամեգրելո և Զեմո-Սվանեթի մարզի մեջ։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգրելիա» հոդվածին։ |
| ||||||

