Գուրիայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գուրիաից)
Picto infobox map.png
Գուրիայի մարզ
վրաց.՝ გურიის მხარე
Դրոշ Զինանշան
Flag of Georgia.svg
Զինանշան
Երկիր Վրաստան Վրաստան (պ)
Կարգավիճակ մարզ
Ներառում է 3 շրջան
Վարչկենտրոն Օզուրգեթ
Հիմնական լեզուներ վրացերեն
Բնակչություն (2015) 113 100
Խտություն 55,5 մարդ/կմ²
Ազգային կազմ վրացիներ, ռուսներ, հայեր
Տարածք 2 033 կմ²
Գուրիայի մարզ վարչական միավորը երկրի քարտեզին
Գուրիայի մարզ վարչական միավորի քարտեզը

Գուրիայի մարզ (վրաց.՝ გურიის მხარე՝ Գուրիիս մխարե), վարչական միավոր Վրաստանի արևմտյան մասում։ Կենտրոնը Օզուրգեթ քաղաքն է։

Գուրիայի մարզի տարածքը 2 033 կմ² է, ըստ մեծության այն Վրաստանի ամենափոքր մարզերից է։ Ներառում է 3 շրջան։ Բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 113 100 մարդ, միջին խտությունը՝ 55,5 մարդ/կմ²:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գուրիա» անվանումն անգամ հանդիպվում է վրացական ժամանակագրությունում՝ Ջուանշեր անունով պատմիչի մոտ, 800 թվականին[1]: Վրացագետները առանձնացնում են վրացերենի գուրիական բարբառը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Գուրիայի մարզը ներառում է Պատմական Վրաստանի գավառներից երկուսի՝ Իմերեթի և Լազիկեի տարածքներ։ Հունական բանահյուսության համաձայն, այստեղ է գտնվել Կոլխիդայի թագավորությունը, և Յասոնն իր արգոնավորդների հետ այստեղ է եկել՝ Ոսկե գեղմին տիրանալու նպատակով։

Նաթանեբ գետի հովիտ

Վաղ շրջանում Գուրիան չի եղել Վիրքի մաս. այն հռոմեահպատակ Լազիկեի թագավորության տարածքն է եղել։ Վաղ միջնադարում՝ բյուզանդա-սասանյան հերթական պատերազմի (572-591) արդյունքում Հայաստանի երկրորդ անգամ բաժանվել է երկու մասի։ Ժամանակակից Վրաստանի կենտրոնական ու արևելյան հատվածները, որոնք կազմում էին Վրաց մարզպանությունը, որոշ ժամանակ անց նույնպես անցնում են Բյուզանդական կայսրությանը: Գուրիան վարչականորեն մտնում էր Վրաց իշխանության մեջ, իսկ արաբական արշավանքներից հետո որոշ շրջաններ անցան Տփղիսի ամիրայության մեջ։

Զարգացած միջնադարում եղել է Աբխազիայի թագավորության, ապա՝ Վրացական թագավորության կազմում։ 1352 թվականից Վարդանիսձե-Դադիանի տոհմը Գուրիայում հասնում է ինքնուրույնության և հիմնում Գուրիայի իշխանությունը՝ ներառելով հարավում գտնվող Աջարիան:

Վրաց թագավորության անկումից հետո ուշ միջնադարում Գուրիան մտնում է Իմերեթի թագավորության մեջ, ապա գրավվում է օսմանյան զորքերի կողմից։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Գուրիան մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ։

Վարչականորեն Գուրիան սկզբում մտել է Վրացա-Իմերեթական նահանգի, ապա՝ Քութայիսի նահանգի մեջ։ 1905-1906 թվականներին այստեղ գոյություն է ունեցել Գուրիայի Հանրապետությունը: Գուրիան եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921) մասը։

Վրացական ԽՍՀ (1921-1990) կառավարման տարիներին տարածքը բաժանված է եղել շրջանների։ Մարզկենտրոն Օզուրգեթը 1929-1991 թվականներին կոչվել է «Մախարաձե»:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյի պլանտացիա Գուրիայում

Գուրիայի մարզը Վրաստանի հարևան երկրների հետ ընդհանուր սահմաններ չունի։ Հյուսիսում սահմանակցում է Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ, արևելքում՝ Իմերեթ, հարավ-արևելքում՝ Սամցխե-Ջավախք մարզերին։ Հարավում գտնվում է Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը: Մարզի արևմուտքում Սև ծովն է։

Գուրիան գրեթե ամբողջությամբ ընկած է Ռիոնի դաշտավայրում: Մարզի տարածքով հոսում են Սուփսա և Նաթանեբ գետերը։ Մարզի հարավ-արևելքում անտառապատ Մեսխեթի լեռնաշղթան է, իսկ Սև ծովի ափին՝ Կոլխեթի ազգային պարկը: Ծովափնյա միակ բնակավայրը Ուռեկի նավահանգիստն է։

Մերձարևադարձային ծովափնյա կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Դարեր ի վեր այստեղ զբաղվել են անասնապահությամբ ու երկրագործությամբ, զարգացած է եղել խաղողագործությունը և թեյի մշակումը։

Վարչականորեն մարզը բաժանված է 3 շրջանի:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզի բնակչությունը 113 100 մարդ էր[2], իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 2014 թվականի հունվարի 1-ին 138 800 մարդ[3]:

Մարզի բնակչությունը 2014 թվականի մարդահամարի տվյալներով 113 221 մարդ էր[4], իսկ 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ 143 357 մարդ (կազմում էր երկրի բնակչության 3,3 %-ը):

Գուրիայի մարզի բնակչության բացարձակ մեծամասնությունը վրացիներ են, հիմնականում՝ գուրիացիներ (գուրուլեբի).

Գուրիայի մարզի շրջանների ազգային կազմ (2002)[5]

Շրջան ընդամենը վրացիներ % հայեր  % ռուսներ % ուկր. % օսեր  % ադրբ. % աբխազներ  % հույներ  % այլ ազգեր  %
Լանչխութ 40507 39868 98,42% 160 0,39% 345 0,85% 28 0,07% 33 0,08% 33 0,08% 7 0,02% 18 0,04% 15 0,04%
Օզուրգեթ 78760 75142 95,41% 1944 2,47% 1133 1,44% 159 0,20% 103 0,13% 55 0,07% 59 0,07% 29 0,04% 126 0,16%
Չոխատաուր 24090 23932 99,34% 30 0,12% 80 0,33% 7 0,03% 16 0,07% 3 0,01% 12 0,05% 2 0,01% 8 0,03%
Գուրիա, ընդամենը 143357 138942 96,92% 2134 1,49% 1558 1,09% 194 0,14% 152 0,11% 91 0,06% 78 0,05% 49 0,03% 159 0,11%

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]