Վրաստանը զարգացած միջնադարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաստանի պատմություն
Կոլխիդայի և Իբերիայի հին թագավորությունների քարտեզը
Վրաստանի Հանրապետության զինանշան
Նախապատմություն
Թռեղքյան մշակույթ
Կուր-Արաքսյան մշակույթ
Կոլխիդյան մշակույթ
Անտիկ պատմություն
Դիաուխի
Կոլխիդա
Վիրք
Լազիկե
Պոմպեոսի արշավանք
Իբերիա-Հայաստան պատերազմ
Իբերիայի քրիստոնեացում
Միջնադարյան Վրաստան
Վրաց մարզպանություն
Վրաց իշխանություն
Տփղիսի ամիրայություն
Բագրատունիներ Վրաց
Տայքի կյուրոպաղատություն
Հերեթի թագավորություն
Աբխազաց թագավորություն
Վրաց թագավորություն
Վրացական ոսկեդար
Զաքարյան իշխանապետություն
Բյուզանդա-վրացական պատերազմ
Մոնղոլական տիրապետություն
Լենկ-Թեմուրի տիրապետություն
Նոր շրջան
Քարթլիի թագավորություն
Կախեթի թագավորություն
Իմերեթի թագավորություն
Գուրիայի իշխանություն
Մեգրելիայի իշխանություն
Աբխազիայի իշխանություն
Քարթլի-Կախեթի թագավորություն
Նորագույն շրջան
Վրաստանը Ռուսական կայսրության կազմում
Լազիստանի գավառ
Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրաստանի խորհրդայնացում
Վրացական ԽՍՀ
Անկախ Վրաստան
Ռուս-վրացական պատերազմ
Պատմություն ըստ թեմայի
Վրաստան անվան տուգաբանություն
Թբիլիսիի պատմություն
Ռուս-վրացական պատերազմներ

Վրաստանի պորտալ

Վրաստանը զարգացած միջնադարում, Վրաստանի պատմության 9-15-րդ դարերի դեպքեր և իրադարձություններ։

Վրաստանը վաղ միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

5-րդ դարում Վիրքում (Արևելյան Վրաստան) հաստատվել էր Սասանյան Պարսկաստանի, իսկ Լազիկեում (Արևմտյան Վրաստան)` Բյուզանդական կայսրության գերիշխանությունը։ Պարսից արքունիքը 5-րդ դարում Վրաստանում մարզպան է նշանակում, և 580 թվականին կործանելով Վիրքի թագավորությունը` նրան տալիս է անսահմանափակ իրավունքներ[1]։

Օշկվանք

Վրաստանի բյուզանդական հատվածը ևս 562 թվականից կորցնում է ինքնուրույն թագավորությունը և կառավարվում որպես բյուզանդական նահանգ՝ կյուրոպաղատություն։ 591 թվականի Հայաստանի երկրորդ բաժանումից հետո Վրաստանի մեծ մասն անցնում է Բյուզանդիայի տնօրինության տակ, որտեղ լայն իրավունքներ են տրվում Վրաց իշխանին[2]։ 626 թվականին Վրաց իշխան Ստեփան I-ի խնդրանքով Հերակլ II կայսրը ազատագրում է Թբիլիսին և վերացնում վրաց մարզպանությունը[3]։

Միավորված Վրաստանը 7-րդ դարում մտնում է Արաբական խալիֆայության կազմի մեջ։ Արաբական տիրապետությունը Վրաստանում ամրապնդվում է 8-րդ դարում, երբ հիմնվում է Տփղիսի ամիրայությունը։ Այն դառնում է Արմինիա կուսակալության մասը[4]։

Արաբական լուծի թոթափում[խմբագրել | խմբագրել կոդը]

8-րդ դարում Արմինիա կուսակալության տարածքում ուժեղանում են հայկական, վրացական և աղվանական իշխանությունները ընդարձակում են իրենց տիրույթները և տարածաշրջանում ազդեցիկ դառնում։ Հայ ազնվական տոհմերից աչքի էին ընկնում Բագրատունիները, Սյունիները և Արծրունիները։ Նրանցից Բագրատունիները կարողացան ամուսնական կապեր հաստատել Հարավային Կովկասի քրիստոնեադավան ավագանու հետ։ Վրաց իշխանի տիտղոսը զբաղեցնող Գուարամիների տոհմի վերջին իշխանադուստրը ամուսնանում է Վահան Բագրատունու հետ։ Նրանց իշխանական կալվածքը՝ Տայքի կյուրոպաղատությունը, դառնում է վրաց Բագրատունիների (Բագրատիոնիներ) ժառանգական տիրույթը[5]։

Ժամանակակից Վրաստանի արևմտյան գավառները անցել էին Բյուզանդական կայսրությանը։ Այնտեղ մեծ ազդեցություն է ձեռք բերում Աբխազական թագավորությունը (767-1008)[6]։ Վրաստանի արևելքում Խոսրովիաները դեռ 7-րդ դարում հիմնադրում են Կախեթի թագավորությունը։ Վիրքի կենտրոնական գավառներում և Ջավախքում ուժեղանում է վրաց իշխանի ազդեցությունը։ 9-րդ դարում այդ պաշտոնում հաստատվում են Բագրատիոնիները։

Գելաթի վանք

Իրավիճակը փոխվում է 9-րդ դարի վերջին, երբ Աշոտ Մեծը հիմնադրում է Բագրատունիների թագավորությունը (885-1045)[7]։ 888 թվականին վրաց իշխանի կոչումը փոխարինվում է․ Բագրատիոնիները հանդես են գալիս որպես Վրաստանի «գահերեց իշխաններ» կամ «թագավորներ»։ Երկրի գավառներում հասնելով իշխանության կամ ամուսնական կապեր հաստատելով տեղացի իշխանների հետ՝ Բագրատիոնիները կարողանում են միավորել Վրաստանը և վերականգնել վրաց պետականությունը[8]։

Վրաց թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1008 թվականին Աբխազիայի արքա Բագրատ III-ը հիմնադրում է Վրաց թագավորությունը։ Կարճ ժամանակում այն հզորանում է, դաշնակցում հայկական թագավորությունների ու Բյուզանդական կայսրության հետ և երկրից դուրս հանում արաբական զորքերը։ 1122 թվականին վրաց թագավոր Դավիթ Շինարարը ազատագրում է Թբիլիսին և այն դարձնում իր մայրաքաղաքը։ Դրանով արաբները կորցնում են Վրաստանի վերջին հենարանը՝ Տփղիսի ամիրայությունը[9]։

Դավիթ Շինարարի (1089-1124) և նրանց հաջորդների օրոք Վրաստանում տեղի է ունենում ռազմական, տնտեսական, մշակութային ու քաղաքական մեծ առաջընթաց, որն ավարտվում է Թամար թագուհու (1184-1213) կառավարման վերջում։ Այդ շրջանը վրաց պատմագիության մեջ հայտնի է «Ոսկեդար» անունով (վրաց.՝ საქართველოს ოქროს ხანა)։ 12-րդ դարի վերջում վրացական վերնախավը կապեր է հաստատում կովկասյան տարբեր ժողովուրդների, հատկապես՝ օսերի ու աբխազների հետ։ Ուժեղանում է նաև հայ-վրացական զինակցությունը։ Արևելյան Հայաստանի մեծագույն մասը՝ Սյունիքը, Արցախը, Այրարատը, Ուտիքը և Վասպուրականի մի քանի գավառներ ազատագրվում են և Վրաց թագավորության մեջ մտնում որպես «Զաքարյան իշխանապետություն»[10]։

Բագրատի տաճար

13-րդ դարում Վրաստանն ընկնում է մոնղոլական տիրապետության տակ, կորցնում ինքնուրույնությունը և կորցնում է զգալի տարածքներ։ 14-րդ դարի ընթացքում վրացիները կարողանում են միավորել սեփական հողերը, վերականգնել թագավորությունը։ Բագրատիոնի թագավորի վերահսկողությունից դուրս են մնում Հյուսիսային Կովկասի ու Հայկական լեռնաշխարհի տարածքները։ 1490 թվականին երկիրը բաժանվում է երեք թագավորության՝ Քարթլի, Կախեթ և Իմերեթ։ Որպես առանձին իշխանություն հանդես է գալիս Սամցխե-Սաաթաբագոն՝ Տայքի, Վանանդի և Բարձր Հայքի տարածքում[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии; Картли во второй половине VI века
  2. «Պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմը և Հայաստանի 591թ. բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. Nodar Assatiani et Otar Djanelidze, History of Georgia, Tbilissi, ‎ 2009.
  4. Лордкипанидзе М. Д. Из истории Тбилисского эмирата. - Мимомхилвели, II. 1951, с. 185 (վրացերեն)
  5. Очерки истории Грузии. Том 2. Грузия в IV-X веках / [Ред.: М. Лордкипанидзе, Д. Мусхелишвили] -, 1988 – 580
  6. Вахушти Багратиони. История царства грузинского. Жизнь Эгриси, Абхазети или Имерети. Ч.1
  7. «Երկրի անկախության ամրապնդումը։ Հայոց տերության ստեղծումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  8. Rapp, SH (2003), Studies In Medieval Georgian Historiography։ Early Texts And Eurasian Contexts, Peeters Bvba ISBN 90-429-1318-5
  9. Մատթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն
  10. «Հյուսիսարևելյան Հայաստանը Զաքարյանների օրոք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  11. ЖИЗНЬ И ДЕЯНИЯ ЦАРЕЙ КАРТЛИ ПОСЛЕ РАСПАДА ЦАРСТВА НА ТРИ ЦАРСТВА И ПЯТЬ КНЯЖЕСТВ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։