Յասոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Յասոն (այլ կիրառումներ)
Յասոն
Jason Golden Fleece Altemps Inv8647.jpg
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար և մարդ, որը հնարավոր է՝ հորինված է
Դիցաբանությունհունական
Սեռարական
ՎայրՀունաստան
Զբաղմունքարգոնավորդ
ՀայրԷսոն
ՄայրՊոլիմեդա
Քույր/ԵղբայրPromachus?
ԱմուսինGlauce?, Մեդեա և Hypsipyle?
ԶավակներՄերմերոս, Փերետոս, Alcimenes?, Euneus?, Deipylus?, Tisander?, Thessalus?, Medus? և Eriopis?
Jason Վիքիպահեստում

Յասոն (Յազոն, Իասոն, (հուն.)Ἰάσων), հունական դիցաբանության աստված, Յասոն նշանակում է բուժող, նրա իսկական անունը եղել է Դիոմեդես։

Թեսսալիայի Իոլկոս քաղաքի թագավոր Էսոնի և Պոլիմեդայի (տարբերակներ՝ Ամփոնոմիե, Պոլիմենե, Ալկիմեդա, Պոլիփեմե) որդին։ Երբ Էսոնի եղբայրը՝ Պելիասը իշխանությունը խլեց նրանից, հարազատները, վախեցած Պելիասի դավերից, Յասոնին հանձնում են կենտավրոս Քիրոնի խնամքին, որը պատանուն սովորեցնում է բժշկության արվեստը։ Այր դառնալուց հետո Յասոնը վերադառնում է Իոլկոս։ Պելիասը նրան ուղարկում է Այետեսի թագավորություն,ոսկե գեղմը բերելու։ Նա գլխավորում է արգոնավորդների արշավանքը։ Բազում արկածներից հետո արգոնավորդները «Արգո» նավով հասնում են Այետես թագավորի մոտ, որը համաձայնվում է հանձնել նրանց ոսկե գեղմը, պայմանով, որ Յասոնը գութանին լծի բոց ժայթքող, պղնձե սմբակներով ցուլերին և նրանցով հերկած դաշտում ցանի վիշապի ատամներ։ Այետեսի դստեր՝ հզոր կախարդուհի Մեդեաի օգնությամբ, որը սիրահարվում է Յասոնին, թագավորի պահանջները հաջողությամբ կատարվում են։ Յասոնը տիրանում է ոսկե գեղմին և իր հետ վերցնելով Մեդեաին ընկերների հետ մեկնում է Հունաստան։ Վերադառնալով Իոլկոս Յասոնը իմանում է, որ Պելիասը սպանել է իր հորը և եղբորը, իր մորը հասցրել ինքնասպանության։ Մարդասպանից վրեժ լուծելու համար Մեդեան Պելիասի դուստրերին համոզում է կտրատել իրենց ծերունի հոր մարմինը և եփել կաթսայում։ Նա խոստանում է ուր դրանից հետո Պելիասը կերիտասարդանա, սակայն խոստումը չի կատարվում, Մեդեան ու Յասոնը վտարվում են Իոլկոսից և մեկնում Կորնթոս, Կրեոն թագավորի մոտ։ Այստեղ Յասոնը մի քանի տարի ապրում է Մեդեաի հետ և ունենում են երկու զավակ՝ Մերմերոսին և Փերետոսին։ Այնուհետև Յասոնը որոշում է ամուսնանալ Կրեոնի դստեր՝ Կրեուսայի (Գլավկեի) հետ։ Մեդեան նորապսակ կնոջը ուղարկում է թունավոր հագուստ և նա ահավոր տառապանքներով մահանում է։ Որպեսզի վրեժը լիակատար լինի նա Յասոնի աչքի առջև սպանում է իր երկու որդիներին և հեռանում թևավոր վիշապներ լծած կառքով։ Միայնակ մնացած Յասոնը մահանում է խալխլված «Արգո» նավի բեկորների տակ[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 165։