Հայաստանի երկրորդ բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Վանի թագավորություն
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Հայաստան Հայաստանի պորտալ

Հայաստանի երկրորդ բաժանում, 591 թվականին Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում պատմական Հայաստանը երկրորդ անգամ[Ն 1] կիսվեց երկու մասի։ Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել ժամանակի նայ հայ նախարարները, որոնց մեծ մասը պաշտպանել է բյուզանդացիներին։

Կարմիր Վարդանի ապստամբությունը (571-572)[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կարմիր Վարդանի ապստամբություն

Հայերի հերթական ապստամբությունը պարսկական տիրապետության դեմ տեղի է ունեցել Խոսրով Անուշիրվանի թագավորության (531-578) ժամանակ։ Ապստամբությունը ղեկավարում էին Կրտսեր Վարդան Մամիկոնյանը (Կարմիր Վարդան) և հայոց կաթողիկոս Հովհաննես Բ-ն։ Նրանց հաջողվեց հավաքել 10 000-անոց բանակ։ Այս անգամ ևս հայերին միացան շահական Պասրկաստանի քաղաքականությունից դժգոհ վրացիներն ու աղվանները: Հուսադրող էր նաև պարսիկների դարավոր հակառակորդ Բյուզանդիայի դիրքորոշումը։ Երկու աշխարհակալ տերությունների միջև հակասությունները խիստ սրվել էին, և Բյուզանդիան ցանկանում էր օգտագործել հարմար պահը՝ պատերազմելու Պարսկաստանի դեմ։ Հայերի պատվիրակությունն այս անգամ Կոստանդնուպոլսում ջերմ ընդունելություն գտավ։

Հայերը խոստացան ընդունել կայսրության գերիշխանությունը, իսկ բյուզանդացիները պարտավորվեցին ապստամբության ձախողման դեպքում ապաստան տալ Բյուզանդիա փախած հայերին։ Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին բյուզանդացիները հայտարարեցին պարսիկներին՝ սպառնալով օգնել ապստամբ հայերին։ Բյուզանդացիների խոստումները Հայաստանում առաջ բերեցին համընդհանուր ոգևորություն։

Խոսրով շահնշահին եղելությունը զեկուցելու համար 571 թվականին Տիզբոն է մեկնել Հայաստանի պարսիկ մարզպան Սուրենը։ 15 000-անոց զորաբանակ ստանալով՝ նա վերադառնում է Դվին։ Այդ ժամանակ հայ մարտիկների թիվն արդեն հասել էր 20 000-ի, և ապստամբները վերածվել էին նշանակալի ուժի։ Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ նրանք 572 թվականին հարձակման անցան և Դվինում ջախջախեցին մարզպանի բանակը։ Սպանված մարզպանի գլուխն ուղարկվեց բյուզանդական զորքերի հրամանատարին։ Հայերի զինված ելույթից հետո ակտիվացավ Բյուզանդիան։ Կայսրությունը պատերազմ սկսեց պարսիկների դեմ և զորքեր ուղարկեց Հայաստան: Պարսիկների դեմ ապստամբած դրացի ժողովուրդների և բյուզանդացիների օգնությամբ հայերը պարտության մատնեցին պարսից նոր զորավար Միհրանին։ Շուտով պարսկական տիրապետության դեմ ուղղված ապստամբությունը վերաճեց պարսկա-բյուզանդական երկարատև պատերազմի[1]:

Հայաստանի բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասանյան Պարսկաստանի ու Բյուզանդական կայսրության միջև սկսված պատերազմը կատարյալ արհավիրք էր հայ ժողովրդի համար։ Ռազմական գործողությունները հիմնականում մղվում էին Հայաստանում՝ ավերածության ենթարկելով երկիրը։ Պատերազմը փոփոխակի հաջողություններով շարունակվեց 20 տարի (572-591

Հայաստանի երկրորդ բաժանում

Ի վերջո, 591 թվականին հաշտություն կնքվեց, որով Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց նրանց միջև։ Կայսրությունը զգալիորեն ընդլայնեց իր սահմանները. Բյուզանդիային անցան Տուրուբերանը, Տայքը և Այրարատի մեծ մասը։ Հայաստանի քաղաքական տրոհվածությունն ավելի խորացավ՝ դժվարացնելով երկրի տարբեր շրջանների միջև տնտեսական կապերի զարգացումը[2]: Հայաստանի մարզպանությունը սահմանափակվում էր Վասպուրականով՝ որի տիրակալ Արծրունիների գերիշխանության տակ էին Կորճայքի ու Պարսկահայքի մի մասի, ինչպես նաև՝ Մոկքի իշխանները։ Հայաստանի սահմաններից դուրս մնացին Արցախը և Ուտիքը (Աղվանից մարզպանություն), Պարսկահայքի մեծ մասը և Փայտակարանը (Ատրպատական)։ Կիսանկախ իրավիճակ ձեռք բերեց Սյունիքը: Այս պառակտված իրավիճակը շարունակվեց կես դար՝ մինչև արաբական արշավանքները:

Մեծ Հայքի նահանգները սկսեցին կառավարվել Փոքր Հայքի նման։ Կայսրերը շարունակեցին վարել հայկական զինուժերը ոչնչացնելու քաղաքականություն։ Մորիկ (Մավրիկիոս) կայսեր հրամանով հայ նախարարական գնդերը տեղափոխվում էին հեռավոր երկրներ և կռվում կայսրության թշնամիների դեմ։ Այս կերպ Բյուզանդիան կամենում էր կանխել հայերի ազատագրական շարժումները։ Միաժամանակ նրանք պարսից արքունիքին խորհուրդ էր տալիս նույն կերպ վարվել պարսկահպատակ հայերի (Վասպուրականի, Սյունիքի, Արցախի ու Ուտիքի իշխանական տներ) հետ։

Սակայն կայսերական հրամանները միշտ չէին կատարվում հայ զորականների կողմից։ Նրանք գերադասում էին մնալ և կռվել Հայաստանում։ Հայ իշխաններից Սմբատ Բագրատունին բյուզանդացիներին չենթարկվելու համար ձերբակալվեց և ուղարկվեց Կոստանդնուպոլիս: Մայրաքաղաքում նրան՝ որպես գլադիատորի, ստիպեցին կրկեսում մենամարտել վայրի գազանների հետ։ Սակայն նա խիզախություն դրսևորեց՝ սպանելով իր դեմ արձակված արջին, ցուլին և առյուծին։ Զարմացած և հիացած հանդիսականների պահանջով բյուզանդական Մորիկ կայսրը նրան ներում շնորհեց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի առաջին բաժանումը տեղի էր ունեցել 387 թվականին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png