Վահրամ Չուբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ Չուբին
BahramChobinCoinHistoryofIran.jpg
 
Մասնագիտություն՝ սպա, archer, military commander և կառավարիչ
Դավանանք Զրադաշտականություն
Ծննդյան օր 6-րդ դար
Ծննդավայր Ռեյ, Իրան կամ Սասանյան Պարսկաստան
Վախճանի օր 592
Վախճանի վայր Ֆերգանա, Ուզբեկստան կամ Western Turkic Khaganate
Դինաստիա House of Mihrān?
Քաղաքացիություն Derafsh Kaviani flag of the late Sassanid Empire.svg Սասանյան Պարսկաստան և Western Turkic Khaganate
Հայր Bahram Gushnasp?
Ամուսին Gordiya?
Զավակներ Mihran Bahram-i Chubin?

Վահրամ Չուբիմ, Վահրամ Միհրևանդակ, Բահրամ Չուբին (ծննդյան թվականներն անհայտ-մոտ 592), պարսիկ զորահրամանատար, Իրանի շահ 590-591 թվականներին։ 589 կամ 590 թվականին խորասանում պարտության է մատնել Իրան ներխուժած թյուրքերին։ Պատերազմել է Բյուզանդիայի դեմ։ Արտահայտելով զինվորական բարձր ավագանու շահերը, 589 կամ 590 թվականին ապստամբել է մանր ազնվականության և առևտրականների վրա հենվող Որմիզդ 4-րդ-ի դեմ, սպանել նրան, գերել թագաժառանգին (ապագա շահ Խոսրով 2-րդ Ափարվեզին), իրեն հռչակել «արքայից արքա»։ Խոսրովն օգնություն է խնդրել Բյուզանդիայի կայսր Մավրիկիոսից (Մորիկ)։ Զորավար Մուշեղ Մամիկոնյանը բյուզանդական և հայկական զորքերով ճնշել է Վահրամ Չուբիմի ապստամբությունը։ Վահրամ Չուբիմը փախել է թյուրք, խաքանի մոտ, սակայն շուտով սպանվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 247 CC BY-SA icon 80x15.png