Խոսրով Բ Փարվեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոսրով Բ Փարվեզ
KhosrauIIGoldCoinCroppedHistoryofIran.jpg
Ծնվել է՝անհայտ
ԾննդավայրՏիզբոն, Ասորեստանի սատրապություն
Մահացել է՝փետրվարի 28, 628
Վախճանի վայրՏիզբոն, Ասորեստանի սատրապություն
ՔաղաքացիությունՍասանյան Պարսկաստան
Ազգությունպարսիկ
ՏոհմՍասանյանների թագավորական հարստություն
թագավոր
ՀայրՀորմիզդ IV
ԵրեխաներԿավադ II, Farrukhzad Khosrau V?, Azarmidokht?, Բուրանդուխտ, Shahriyar? և Mardanshah?
Կրոնական հավատքներԶրադաշտականություն

Խոսրով Բ Ափարվեզ (պարսկ.` خسرو پرویز, բառացի՝ «հաղթող», 570 - 628 ), պարսից արքա 591 թվականից։ Սասանյանների դինաստիայից։ Գահ է բարձրացել սպարապետ Բահրամ (Վահրամ) Չուբինի ապստամբության ժամանակ։ Ազնվականների դավադրությունից և ապստամբության աճող վտանգից վախեցած՝ փախել է Բյուզանդիա։ Մորիկ կայսրը Հայաստանի արևելյան մասը, Վրաստանը, Միջագետքի կարևոր ամրություններ Դարան և Նփրկերտը ստանալու պայմանով ռազմական օգնություն է խոստացել նրան։ Ատրպատականի Գանձակ (Շիզ) քաղաքի մոտ բյուգանդական, հայկական (մոտ 15 հազար զինվոր) և Խոսրով Բ Ափարվեզին հավատարիմ պարսկական միացյալ ուժերը պարտության են մատնել Չուբինին։

591 թվականին Մորիկը և Խոսրով Բ Ափարվեզը Հայաստանը բաժանել են իրար միջև։ Երկու երկրների սահմանը Հայաստանում դարձել է Ազատ գետը, Կոգովիտ գավառը, Մակուն, Վանա լիճը։

605 թվականին պարսկական զորքերը գրավել են Հայաստանի բյուգանդական մասը, Վրաստանը և հասել Կ. Պոլիս։ Պարսկական զորքերը գրավել են նաև Ասորիքը, Պաղեստինը, Երուսաղեմը, Եգիպտոսը։ Սակայն 627 թվականին բյուգանդական զորքը գրավել և ավերել է Գանձակը (Շիզ), մոտեցել Տիզբոնին։ Ռազմական անհաջողություններից դժգոհ ազնվականությունը բանտարկել է Խոսրով Բ Ափարվեզին։

Խոսրով Բ Ափարվեզը Սասանյանների վերջին խոշոր ներկայացուցիչն էր, որի ժամանակ Պարսկաստանը գտնվել է իր քաղաքական զարգացման գագաթնակետին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 78 CC-BY-SA-icon-80x15.png