Խոսրով Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Խոսրով Բ Մեծ
Մեծ Հայքի թագավոր
Իշխանություն 279-287
Թագադրում 279
Մահացել է՝ 287
Վախճանի վայր Վաղարշապատ
Քաղաքացիություն Մեծ Հայք
Ազգություն հայ
Նախորդ Տրդատ Բ
Հաջորդող Տրդատ Գ
Տոհմ Արշակունիներ
Հայր Տրդատ Բ
Երեխաներ Տրդատ Գ և Սուրբ Խոսրովիդուխտ
Կրոնական հավատքներ Զրադաշտականություն

Խոսրով Բ, հայոց Արշակունի թագավոր (279-287)[1]։ Սպանվել է 287 թվականին` պարթև Անակի կողմից։ Նրան փոխարինել է որդին` Տրդատ Գ Մեծը։

Կենսագրություն[խմբագրել]

Խոսրով Բ-ն հայոց թագավոր Տրդատ Բ-ի (252-287) որդին էր[2][3][4]։ Հաջորդել է հորը և հռոմեացիների օգնությամբ հաստատվել հայկական գահին։ Երբեմն անվանումով շփոթեցվում է[5] իր պապի` Խոսրով Ա-ի (211-252) կամ որդու` Խոսրով Գ Կոտակի հետ (330-338)։

Ընտանիք[խմբագրել]

Անձնական կյանքի մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել։ Մասնավորապես հայտնի է, որ հոր հետ մանսակցել է Արտաշիր Սասանյանի դեմ արշավանքներին։

Կնոջ անունը չի պահպանվել։ Ունեցել է երկու զավակ` Տրդատ և Խոսրովիդուխտ։

Սպանություն[խմբագրել]

Խոսրով Մեծը դավանում էր զրադաշտականություն, և խոչընդոտում էր քրիստոնեության տարածմանը։ Սպանվել է քրիստոնյաների կողմից, սակայն մահվան մասին տեղեկություններն ամբողջական չեն։ Դրա մասին գրում է նաև պատմահայր Մովսես Խորենացին։

Սպանվել է 287 թվականին` պարթև Անակի կողմից` Վաղարշապատում։ Հայ ազնվականությունը վրեժ է լուծում նրանից, սպանվում են Անակի ընտանիքի բոլոր անդամները, բացի երիտասարդ Գրիգորից։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Nina Garsoïan. The Aršakuni Dynasty. // The Armenian People From Ancient to Modern Times. / Richard G. Hovannisian (ed.). — Vol. I. The Dynastic Periods։ From Antiquity to the Fourteenth Century. — P. 71.
  2. Richard Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I։ The Dynastic Periods։ From Antiquity to the Fourteenth Century, p.74
  3. Nina Garsoïan. The Aršakuni Dynasty. // The Armenian People From Ancient to Modern Times. / Richard G. Hovannisian (ed.). — Vol. I. The Dynastic Periods։ From Antiquity to the Fourteenth Century. — P. 74.
  4. Cyrille Toumanoff. Les dynasties de la Caucasie chrétienne de l’Antiquité jusqu’au XIXe siècle. Tables généalogiques et chronologiques.(ֆրանսերեն) — Rome, 1990. — P. 85.
  5. Richard Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I։ The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.71