Սուրբ Խոսրովիդուխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խոսրովիդուխտ (այլ կիրառումներ)
Սուրբ Խոսրովիդուխտ
King Tiridates with his wife Ashkhen and sister Khosrovidukht by Naghash Hovnatan.jpg
Տրդատ թագավոր, իր կնոջ Աշխեն և քույր Խոսրովիդուխտի հետ, Նաղաշ Հովնաթանի նկար
Սրբացված կարգ սուրբ
Հայր Խոսրով Բ
Քույր/եղբայր Տրդատ Գ Մեծ

Խոսրովիդուխտ (սուրբ Խոսրովիդուխտ կույս, ծննդյան և մահվան թվականները անհայտ), III դարի վերջի - IV դարի սկզբի սրբուհի, ճգնակյաց, Հայոց թագավոր Խոսրով Բ-ի դուստրը և Տրդատ Գ Մեծի քույրը։ Ըստ ավանդության՝ Խոսրով Բ Մեծի սպանությունից (շուրջ 259 թ.) հետո մինչև Տրդատ Գ Մեծի գահակալությունը Խոսրովիդուխտին խնամել է հայ նախարար Օտա Ամատունին։ Տեսնելով Գրիգոր Լուսավորչի չարչարանքներն ու լսելով նրա քարոզները՝ ընդունել է քրիստոնեությունը։ Այնուհետև, Գրիգոր Լուսավորչին Խոր վիրապ նետելուց և Հռիփսիմյանց կույսերին նահատակելուց հետո, երբ Տրդատ արքան խոզակերպ է դարձել, Խոսրովիդուխտին տեսիլքով (այլ տարբերակում՝ կրկնված երազով) հայտնվել է, որ արքային կարող է բժշկել միայն Գրիգորը, ինչը և տեղի է ունեցել։

Ըստ Ագաթանգեղոսի Խոսրովիդուխտը իր արքա եղբոր և Աշխեն թագուհու հետ, Եփրատի ակունքների մոտ, դիմավորել է Կեսարիայից որպես Հայոց քահանայապետ վերադարձող Գրիգոր Ա Լուսավորչին, որն էլ նրանց գետում մկրտել է (301 թ.)[1] ։

Խոսրովիդուխտն իր կյանքի վերջին տարիները անցկացրել է Գառնիի ամրոցում։ Հայ եկեղեցին սուրբ Խոսրովիդուխտի հիշատակը նշում է Տրդատ Գ թագավորի և Աշխեն թագուհու հիշատակի հետ միասին՝ Հոգեգալուստին հաջորդող 5-րդ կիրակին կանխող շաբաթ օրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. («...երանելի Գրիգորը առավ աշխարհաբանակ զորքը և իրեն՝ թագավորին, նրա տիկին Աշխենին, մեծ օրիորդ Խոսրովիդուխտին, ամենայն մեծամեծներին և բանակի բոլոր մարդկանց, առավոտյան այգը լուսանալուն պես, Եփրատ գետի ափը տարավ և այնտեղ մկրտեց առհասարակ ամենքին հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», 1983, էջ 465)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002