Կոստանդին Գ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդին Գ
Constantine IV of Armenia.jpg
Իշխանություն1343 - 1344
Թագադրում1343
Զինվորական կոչումգեներալ
Ծնվել է՝1300 կամ 1297
ԾննդավայրԿիպրոս
Մահացել է՝նոյեմբերի 17, 1344(1344-11-17)
Վախճանի վայրԱդանա
Ադանա
ԵրկիրFlag of Cyprus (1350) as reported by the Book of All Kingdoms.svg Կիպրոսի թագավորություն և Labarum of the Roman Empire (simple).png Բյուզանդական կայսրություն
Ազգությունհայ
ՀաջորդողԿոստանդին Դ
ՈւղեկիցԹեոդորա Սիրգիաննաինա
ՏոհմԼուսինյաններ
գերիշխան և Արքոնտ
ՀայրԱմորի Բ Լուսինյան
ՄայրԶաբել II
ԵրեխաներԶաբել Լուսինյան
Կոստանդինի զինանշանը՝ Լուսինյանների, Երուսաղեմի և Կիլիկյան զինանշանների համադրումն է։

Կոստանդին Գ (1300 կամ 1297, Կիպրոս - նոյեմբերի 17, 1344(1344-11-17), Ադանա), Հայոց թագավոր Կիլիկիայում 1343 թվականից։ Հաջորդել է Լևոն Ե Հեթումյանին։

Կիպրոսի թագավոր Ամորի Բ Լուսինյանի և Զապելի որդին։

1310 թ. հոր դավադրական սպանությունից հետո մոր և 4 եղբոր հետ ապաստանել է Կիլիկիայում և ապրել Լևոն Ե–ի արքունիքում, ապա՝ Կոստանդնուպոլսում։ Մինչև Կոստանդնի վերադարձը առժամանակ կառավարել է նրա եղբայրը՝ Ջիվան Լուսինյան պայլը։ 1343 թվականին Կոստանդինը 300 ֆրանկ զինվորների ուղեկցությամբ ժամանել է Կիլիկիա և հայկական ծեսով օծվել թագավոր։ Սակայն Եգիպտոսի մամլուքների և կարամանցի թուրքմենների դեմ երկրի պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն Կոստանդինը երկրի կառավարումը հանձնել է ունիթորներին ու ֆրանկներին, հալածել հայրենասեր իշխաններին և բռնագրավել նրանց կալվածները։ 1344 թվականին հայրենասեր ուժերը, իշխան Օշին Բակուրանի գլխավորությամբ, ապստամբել են Ադանայում սրի մատնել Կոստանդնին ու նրա ֆրանկ պալատականներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 613 CC BY-SA icon 80x15.png