Կոստանդին Ե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդին Ե
Իշխանություն1365 - 1373
Թագադրում1365
Լրիվ անունԿոստանդին Ե
Ծնվել է՝1324
Մահացել է՝մարտ 1373
Ազգությունհայ
ՀաջորդողԼևոն Զ
ՏոհմՀեթումյաններ
գերիշխան
ՀայրՀեթում Հեթումյան

Կոստանդին Ե (1324 - մարտ 1373), Հայոց թագավոր Կիլիկիայում 1365 թվականից։ Կիլիկիահայոց Նղրյանների իշխանական տոհմից՝ մեծ մարաջախտ Բաղդինի եղբայր Հեթում իշխանի որդին։ Հաջորդել է իր հորեղբորորդի Կոստանդին Դ–ին։ Կոստանդնի օրոք երկրի զգալի մասը գաղթել էին մամլուքներն ու թուրքմենները։ Ֆրանկամոլ հայ իշխանները, Կոստանդին Դ–ի այրի Մարիունի գլխավորությամբ, կամենում էին տապալել Կոստանդնին և գահը հանձնել Կիպրոսի Պետրոս I թագավորին։ Վերջինս նույնիսկ դրամ է հատել՝ «Պետրոս, Ամենայն Հայոց թագավոր» մակագրությամբ։ Պետրոսի նվաճողական քաղաքականությունից հիասթափված՝ Կոստանդինը չի մասնակցել Եգիպտոսի սուլթանության դեմ արկածախնդիր կռիվներին։ 1369 թվականին Պետրոսը Նիկոսիայում սպանվել է։ Սակայն ֆրանկամոլ ունիթոռների կուսակցությունը, հակառակելով Կոստանդնին, շարունակել է բանակցել պապի հետ՝ սրելով Եգիպտոսի թշնամանքը։ 1369 թվականի վերջին սուլթանության զորքերը ասպատակել են Կիլիկիան և պաշարել Սիսը։ Երկարատև կռիվներից հետո չկարողանալով գրավել Կոստանդնի գլխավորությամբ հերոսաբար դիմադրող միջնաբերդը՝ թշնամին հրդեհել է քաղաքը և նահանջել։ Եգիպտոսի հետ Կոստանդնի հաշտության նոր փորձը խափանելու համար ունիթոռները դավանաբար սպանել են նրան և գահը հանձնել Լևոն Զ Լուսինյանին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդին Ե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 614