Սմբատ Ա Հեթումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սմբատ Ա Հեթումյան (այլ կիրառումներ)
Picto infobox prétendant à un trône.png
Սմբատ Ա Հեթումյան
Sempad.jpg
Ծնվել է՝ 1277
Մահացել է՝ 1310
Քաղաքացիություն Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Ազգություն հայ
Տոհմ Հեթումյաններ
գերիշխան
Հայր Լևոն Գ
Մայր Կեռան

Սմբատ (1276–1311), Հայոց թագավոր Կիլիկիայում 1296–1298 թվականներին։ Հեթումյանների արքայատոհմից։ Լևոն Գ թագավորի որդին։ Ավագ եղբայրների՝ Հեթում Բ թագավորի և Թորոսի ապաշնորհ քաղաքականությունից դժգոհ Սմբատը, օգտվելով նրանց ժամանակավոր բացակայությունից, խլել է գահը և օծվել թագավոր։ Հայրենիք ժամանած եղբայրները Սմբատի հրամանով ձերբակալվել և բանտարկվել են Բարձրաբերդում, որտեղ Թորոսն սպանվել է, իսկ Հեթում Բ կուրացվել։ Սմբատի գահակալությունը ճանաչել է Կիլիկյան Հայաստանի դաշնակից Մոնղոլիայի Ղազան խանը՝ իր տոհմի դուստրներից մեկին կնության ուղարկելով նրան[1][2]: Սմբատի նամակագրական և դիվանագիտական սերտ կապեր է հաստատել Հռոմի պապի, Անգլիայի, Ֆրանսիայի թագավորների հետ՝ փորձելով նրանց օգնությամբ դիմակայել Եգիպտոսի արաբական սուլթանությանը։ Սակայն շուտով Սմբատին տապալել և գահը նրանից խլել է մյուս եղբայրը՝ Կոստանդին Բ–ն։ 1299 թվականին խաչակիր ասպետների օգնությամբ գահին վերահաստատված Հեթում Բ ձերբակալել և երկրից արտաքսել է թե՛ Սմբատին և թե՛ Կոստանդին Բ–ին։ 1309 թվականին հայրենիք վերադարձած Սմբատը, գահը վերստին գրավելու ապարդյուն փորձից հետո, դարձյալ արտաքսվել է երկրից՝ մահացել Եվբեա կղզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Luisetto, էջ.122, նշում՝ Gestes des Chiprois պարբերություն 553
  2. Hornstein, էջ. 410

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]