Jump to content

Բարձրաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարձրբերդ, բերդ Հայկական Կիլիկիայում, նույնանուն գավառի կենտրոնը։ Այժմ պատմական Բարձրբերդի տարածքը մտնում է Ադանայի վիլայեթի մեջ։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսից մոտ 30–35 կմ հյուսիս–արևմուտք։ Տավրոսյան լեռների վրա, անառիկ վայրում և շրջակայքի նկատմամբ ուներ իշխող դիրք։

1080-ին Կիլիկիայի Ռուբեն իշխանը Բարձրբերդը գրավեց հույներից և դարձրեց իր հիմնադրած հայկական իշխանության աթոռանիստը։ Հետագայում Կիլիկիայի հայ թագավորների գանձարան-դղյակներից էր, եպիսկոպոսանիստ, մշակույթի կենտրոն։ Բարձրբերդում զարգացած է եղել գրչարվեստը։ Բարձրբերդը ուներ իր իշխանները, որոնք թագավորական շրջանում արքունի տոհմից էին կամ նրանց մերձավորներից։ Բարձրբերդի մասին կարևոր տեղեկություններ է հաղորդել Հեթում պատմիչը։ Բարձրբերդը 1465-ին գրավել են օսմանյան թուրքերը և վերանվանել Բերաբերդ (Պերսպերթ), Բերսբիրդ (Պերսպիրթ)։ Երբեմն ուղղակի հիշատակվել է որպես անառիկ ավան (գյուղ)։ Բարձրբերդի շրջակայքում տարածվում էր համանուն լեռնային գավառը։ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո պահպանում էր իր ներքին ինքնուրույնությունը, ուներ եպիսկոպոսություն։ Մինչև XVIII դ․ բնակելի էր։

Բարձրբերդում են ծնվել հայ մշակույթի հայտնի գործիչներ՝ Կոստանդին Բարձրբերդցին, Ստեփանոս եպիսկոպոսը և ուրիշներ։ 13-15-րդ դարերում եղել է հայ գրչության և մանրանկարչության կենտրոն[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885, էջ 147–49։ Տեր–Ղազարյան Հ․, Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 331
  1. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 82, էջեր 82 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։