Jump to content

Վռամշապուհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վռամշապուհ
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 414
Վախճանի վայր Վաղարշապատ
Դինաստիա Արշակունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Վարազդատ
Զավակներ Արտաշես Դ

Վռամշապուհ Արշակունի (նաև՝ Վաղարշ Արշակունի[1][2]), Մեծ Հայքի արքա (388-414), Մեծ Հայքի արքաներ՝ Վարազդատի (374-378) որդին, Խոսրով Դ-ի (387-388) եղբայրը[2] և Արտաշես Դ-ի (422-428) հայրը, Արշակունիների արքայական հարստությունից:

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վռամշապուհ անունը պարսկական «Վռամ» և «Շապուհ» անունների հայերեն թարգմանությունն է՝ միացված իրար[3]: Երբ Վռամշապուհը 389 թվականին հաջորդեց իր եղբորը՝ Խոսրով IV-ին, նա ընդունեց այս անունը՝ ի պատիվ Սասանյան շահ Վռամ IV-ի: Վռամ և Շապուհ անունները Սասանյան արքայատոմսի տոհմական անուններն էին և ցույց են տալիս այն մշակութային ազդեցությունը, որ Սասանյանները թողել էին Պարսկաստանում ապրող Արշակունի վերջին միապետների վրա[4]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վռամշապուհ արքայի ծննդյան թվականն անհայտ է։ Ծնվել է Վարազդատ արքայի ընտանիքում։ Նրա իսկական անունը Վաղարշ է[1][2]։ 388 թվականին Պարսից արքա Վռամ Դ-ն Վաղարշի ավագ եղբորը՝ Խոսրով Դ-ին զրկում է թագավորական գահից և բանտարկում Անհուշ բերդում[2]։ Ապա թագավորական կարգը չցանկանալով խախտել, Մեծ Հայքի արքա է կարգում Վաղարշին, և նրա պահլավական անունը փոխելով, իր և իր հոր անուններով Վռամշապուհ կոչում[1][2]։ Նաև հիշվում է՝ Ստահրաշապուհ անունով[1][2]։

Գահակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

388 թվականին հաջորդել է եղբորը՝ Խոսրով Դ-ին[1][2]։ Վռամշապուհ արքան, օգտվելով Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև ստեղծված քաղաքական հավասարակշռությունից, հաստատեց բարեկամական հարաբերություններ երկու տերությունների արքունիքների հետ: Նրա քառորդդարյա գահակալությունը (389-414 թթ.) բնութագրվում է որպես խաղաղության և շինարարության շրջան, որը նպաստեց երկրի ներքին բարգավաճմանը: Վռամշապուհի հովանավորությամբ զարգացում ապրեց ազգային կրթությունն ու մշակույթը, ինչը հիմք հանդիսացավ հայոց պատմության «Ոսկեդարի» և գրերի գյուտի համար:[5]»։ Հայտնի է նաև նրա հաջող խաղաղարար առաքելությունը Միջագետքում, որտեղ նա միջնորդեց Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև[6]: Վռամշապուհին հաջողվեց շահել ինչպես Սասանյան շահի, այնպես էլ հռոմեամետ հայերի վստահությունը: Վռամշապուհի հովանավորությամբ կաթողիկոսական աթոռին շուտով վերահաստատվեց Սահակ Ա Պարթևը, իսկ նրա տեղապահ ընտրվեց Մեսրոպ Մաշտոցը։ Վերակազմվեց հայոց «Գահնամակը», որով, ելնելով նոր իրողություններից, կարգավորվեցին՝ նախարարությունների տեղերն ու պաշտոնները երկրի կառավարման համակարգում[7]։ Նորացված «Գահնամակը» Վռամշապուհն ուղարկեց Տիզբոն և ճանաչել տվեց պարսից արքունիքին։ Վռամշապուհը նաև Սահակ Պարթևի խնդրանքով Մամիկոնյաններին է հատկացրել «5-րդ գահը», իսկ նրա փեսա Համազասպ Մամիկոնյանին նշանակել է սպարապետ[8]: Վռամշապուհը նշանակեց նաև մարդպետին՝ արքունի կանանոցի պահապանին (ով նաև թագավորական կալվածքների կառավարիչն էր), և ասպետին, ով թագադրման ժամանակ թագը դրեց Վռամշապուհի գլխին[6]: Հայոց այբուբենի ստեղծումից հետո Վռամշապուհի կառավարման մնացած տարիների մասին քիչ բան է հայտնի: Նա մահացել է 417 թվականին (նշված է որոշ աղբյուրներում)՝ թողնելով որդուն՝ Արտաշես IV-ին, ով այդ ժամանակ չափազանց երիտասարդ էր հորը հաջորդելու համար[9]:

Հայոց այբուբենի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վռամշապուհը, ինչպես նաև նրա հովանավորությամբ ասպարեզ մտած հայ տաղանդավոր գործիչներն ու մտավորականները համոզվել էին, որ օտարալեզու (հունարեն, ասորերեն, պարսկերեն) դպրոցներով անհնար է զարգացնել ազգային կրթությունը, գիտությունն ու մշակույթը։ Ուստի նա և հազարապետ Առավանը հատուկ ջանասիրությամբ աջակցեցին Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին հայոց այբուբենի ստեղծման և ազգային դպրոցների բացման գործում, մեծապես խրախուսեցին նրանց լուսավորչական ձեռնարկումները[5]։

Հայոց այբուբենի ստեղծման սուրբ գործը սկիզբ առավ այն ժամանակ, երբ Մաշտոցը, տեսնելով հայության ձուլման ու քրիստոնեական հավատքի թուլացման վտանգը, վերադարձավ Վաղարշապատ և միաբանական խորհրդով դիմեց հայոց Վռամշապուհ թագավորին ու Սահակ Պարթև կաթողիկոսին[10] ։ Որից հետո թագավորը պատմեց նրանց Դանիել անունով մի ասորի եպիսկոպոսի մասին, որի մոտ հանկարծ հայերեն լեզվի նշանագրեր էին գտնվել։ Ինչպես Խորենացին է հավելում, արքան այդ մասին առաջինն իմացել էր Միջագետքում գտնվելիս՝ Աբել անունով մի երեցից[11]։

Ուստի, արքան անմիջապես հրամայեց Վահրիճ անունով մի մարդու՝ գնալ ու բերել այդ նշանագրերը, որոնք սկզբնական շրջանում մեծ հույսեր ներշնչեցին։ Սակայն, երբ թագավորի հրամանով ամեն կողմից մանուկներ հավաքեցին ու երկու տարի շարունակ ուսուցանեցին, պարզվեց, որ այդ գրերը բավական չեն հայերեն լեզվի հարուստ կապերն ու հնչյունական հոդերը արտահայտելու համար[10]։

Ինչից հետո Մաշտոցը, արքայի և կաթողիկոսի հավանությամբ ու օժանդակությամբ, աշակերտների հետ մեկնեց Միջագետքի գիտական կենտրոններ՝ Եդեսիա և Ամիդ, որտեղ երկարատև որոնումներից ու հոգեկան ճիգերից հետո աստվածային տեսիլքով ծնեց հայերեն լեզվի նոր ու սքանչելի նշանագրերը։ Դրանք այնուհետև հույն գեղագիր Հռոփանոսի ձեռքով ստացան իրենց վերջնական գեղեցիկ տեսքը՝ հաստ ու բարակ գծերով[10]։ Եվ հենց այդտեղ էլ կատարվեց առաջին թարգմանությունը Սողոմոնի Առակների գրքից՝ սկսվելով «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ» նշանավոր նախադասությամբ։

Սրանից հետո Մաշտոցը վերադարձավ հայրենիք, և Ռահ գետի ափին Վռամշապուհ թագավորն ու Սահակ հայրապետը՝ նախարարների ու բազմության ուղեկցությամբ, մեծ ցնծությամբ ընդառաջ գնացին նրան՝ տոնելով հայ գրի ու գրականության հաղթական սկիզբը[10]։ Այս իրադարձությունը Խորենացին նկարագրում է որպես մի մեծ հարսանիք կամ տոնախմբություն, որտեղ թագավորը ցնծում էր իր երկրի լուսավորության համար[11]։

Հայոց այբուբենը գործիք էր Բյուզանդական և Սասանյան կայսրություններում ապրող հայերին առավել միավորելու համար՝ տալով հայ ժողովրդին քրիստոնեական ինքնություն: Այն հայ մշակույթի և ինքնության գոյատևման բանալին էր՝ հասարակությանը տալով համախմբող ուժ[12]:

Վռամշապուհի կնոջ անունն անհայտ է։ Ունեցել է մեկ որդի՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 126․
  2. 1 2 3 4 5 6 7 «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Կ․Պոլիս, 1914, Հատոր Ա, գլ․ 184․
  3. Daryaee. The Oxford Handbook of Iranian History, p.194.
  4. Hovannisian,. The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.85.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. 1 2 Սիմոնյան, Հրաչիկ (27.02.2026). Հայոց Պատմություն. ԵՊՀ Հրատարակչություն.
  6. 1 2 Ouzounian (2000). The Heritage of Armenian Literature: From the Oral Tradition to the Golden Age, p.160.
  7. Հակոբեան, Ալեքսան. ««ԳԱՀՆԱՄԱԿ ԱԶԱՏԱՑ ԵՒ ՏԱՆՈՒՏէՐԱՆՑՀԱՅՈՑ». ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԳԻՐ»» (PDF). {{cite web}}: line feed character in |title= at position 39 (օգնություն)
  8. Սիմոնյան, Հրաչիկ (2000թ). Հայոց պատմության հիմնահարցեր (D:\ՀԵՂԻՆԵ\ԵՊՀ\Հայոց պատմություն\Հայոց պատմության հիմնահարցեր 2000.pdf). ԵՊՀ հրատարակչություն. ISBN էջ38. {{cite book}}: |format= requires |url= (օգնություն); Check |isbn= value: invalid character (օգնություն)
  9. Faustus of Byzantium. History of the Armenians, Book III.
  10. 1 2 3 4 «Վարք Մաշտոցի, Կորյուն» (PDF).
  11. 1 2 3 «Խորենացի, «Պատմութիւն Հայոց»» (PDF).
  12. Chahin. The Kingdom of Armenia A history, p.266.
Վռամշապուհ
Արշակունյաց հարստություն
Ծնվել է՝ անհայտ Մահացել է՝ 414թ․
Նախորդող՝
Խոսրով Դ
Վռամշապուհ
388-414թթ․
Հաջորդող:
Շապուհ