Անհուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coa Illustration Elements Building Castle.svg
Անհուշ
Տեսակբանտ, ամրաշինություն և ամրոց
Վարչական միավորԽուզեսթան
ԵրկիրFlag of Iran.svg Իրան[1]
Ընթացիկ
սեփականատեր
Սասանյան Պարսկաստան
Վերահսկվում էՍասանյան Պարսկաստան

Անհուշ հին բերդ Իրանի հարավ–արևմուտքում, Խուժաստան (Խուզեսթան) նահանգի Դիզֆուլ քաղաքի մոտ։ Սասանյան թագավորները Անհուշում ցմահ բանտարկում էին անհնազանդ վասալներին, առավել ծանր հանցագործներին։ Պարսից Շապուհ II արքան խաբեությամբ Անհուշում բանտարկել է նաև Հայոց Արշակ Բ թագավորին և Վասակ սպարապետին։ Մովսես Խորենացին բերդն անվանել է «Անհուշ», Փավստոս Բուզանդը հիշում է «Անդմըշն, որ Անհուշ բերդն են կոչում»։ Պարսից պատմագրության մեջ հիշվում է նաև «Ղասրե Ֆարամուշ» անունով, որ բառացի նշանակում է Անհուշ բերդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 426 CC BY-SA icon 80x15.png