Կոստանդին Դ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանդին Դ (այլ կիրառումներ)
Կոստանդին Դ
Կոստանդին Ա (Constantine I King of Armenia).jpg
Իշխանություն1345 - 1362
Թագադրում1345
Ծնվել է՝ապրիլի 17, 1313
Մահացել է՝դեկտեմբերի 21, 1362 (49 տարեկանում) կամ հունվարի 3, 1363(1363-01-03) (49 տարեկանում)
Ազգությունհայ
ՀաջորդողԿոստանդին Ե
ՏոհմՀեթումյաններ
գերիշխան
ՀայրԲալդուին Հեթումյան
ՄայրՄարիանե Հեթումյան

Կոստանդին Դ (ապրիլի 17, 1313 - դեկտեմբերի 21, 1362 կամ հունվարի 3, 1363(1363-01-03)), Հայոց թագավոր Կիլիկիայում 1345-ից։ Հաջորդել է Կոստանդին Գ Լուսինյանին։ Կիլիկիահայոց Նղրյանների իշխանական տոհմից՝ Հեթումյանների ազգականը (մայրը՝ Մարիունեն, Սմբատ գունդստաբլի թոռն էր), հայ իշխաններից՝ մեծ մարաջախտ և Նղր բերդի տեր Բաղդինի որդին: Համախմբելով հայրենասեր իշխաններին՝ 1346-ին ետ մղեց մամլուքների ու թուրքմենների հարձակումը, ազատագրեց Կապան կարևոր բերդը։ 1347–ի ամռանը ջախջախեց Կիլիկիա ներխուժած Եգիպտոսի սուլթանության առաջապահ գնդերը, իսկ աշնանը Կիպրոսի նավատորմիղի աջակցությամբ ազատագրեց Այաս նավահանգստային կենտրոնը։ Օգտագործելով իր ռազմական հաջողություննեևը Կոստանդինը փորձեց հաշտություն հաստատել Եգիպտոսի հետ։ Սակայն Եգիպտոսի սուլթանը, մերժելով Կոստանդնի առաջարկը՝ Հալեպի ամիրայության և Իկոնիայի թուրքմենների զինակցությամբ վերսկցեց պատերազմը։ Եգիպտոսը գրավեց Այասը, թուրքմենները՝ Պապեռոն բերդը, Հալեպի ամիրան՝ երկրի արևելյան շրջանները։ Օգտվելով 1348-1349–ին Եգիպտոսում ծավալված գահակալական կռիվներից՝ Կոստանդինը Հռոդոսի Սուրբ Հովհաննես օրդենի ասպետների օգնությամբ ջախջախեց Հալեպի ամիրայի ասպատակիչ զորամասը և հասավ մինչև Ալեքսանդրետի ծովը։ Պապի և Արևմուտքի պետությունների օգնությամբ սին խոստումներից հիասթափված Կոստանդնի և Մեսրոպ Ա Արտազեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ 1361–ին Սսում գումարված ժողովը չեղյալ հայտարարեց հայ և կաթոլիկ եկեղեցիների միության վերաբերյալ նախկին ժողովների որոշումները, դատապարտեց պապականության վարքագիծը։ Կոստանդնի անունով հատվել է ոսկյա դրամ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 613 CC-BY-SA-icon-80x15.png