Բալդուին Հեթումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բալդուին Հեթումյան
Պաղտին Նղրցի
Armoiries Héthoumides.svg
Դրոշ
Բարձրաբերդի իշխան
1308 - 1336
Հաջորդող Կոստանդին Դ
Դրոշ
Տարսոնի իշխան
1308 - 1336
Դրոշ
Կիլիկիայի մարաջախտ
Դրոշ
Կիլիկիայի սպարապետ
Դրոշ
Կիլիկիայի իշխանաց իշխան
 
Մասնագիտություն՝ Մարաջախտ, սպարապետ և Իշխանաց իշխան
Ազգություն հայ
Վախճանի օր դեկտեմբերի 12, 1336
Գերեզման Ականց անապատ
Թաղված Ականց անապատ
Դինաստիա Հեթումյաններ
Քաղաքացիություն Rubenid Flag.svg Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Հայր Կոստանդին Հեթումյան
Ամուսին Մարիանե Հեթումյան
Զավակներ Կոստանդին Դ, Ջոֆրե Հեթումյան և Ֆիմիկ Հեթումյան

Բալդուին Հեթումյան (գրաբար՝ Պաղտին Նղրցի, ծննդյան թվականն անհայտ - դեկտեմբերի 12, 1336), Հայոց սպարապետ, իշխանաց իշխան, մարաջախտ և արքայահայր Կիլիկիայի հայկական թագավորությունում: Արքայահայր Կոստանդին Գունդստաբլի թոռը, Կոստանդին Նղրցու որդին, Վասակի և Հեթում ջամբռլայի եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալդուին Հեթումյանը համարվում է արքայահայր Կոստանդին պայլի թոռը[1]: Կոստանդին պայլի որդին է համանուն Կոստանդինը՝ տեր Նղրի, որի որդիներն են Բալդուին մարաջախտը, Վասակը և Հեթում ջամբռլան (թագավորական սենեկապետ): Բալդուինը ամուսնացել էր Մարիանեի հետ, որը Սմբատ Սպարապետի որդու՝ Լևոնի դուստրն էր: Ունեցել է երկու որդի՝ Կոստանդին և Ջուֆրե: Վերջինս մահացել է երիտասարդ հասակում 1358 թվականին, իսկ առաջինը դարձել է Կիլիկիայի Հայոց թագավոր՝ Կոստանդին Դ անունով:

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալդուին Հեթումյանի սեփական բերդն էր Բարձրաբերդը, բայց նա նստում էր Տարսոնում, որտեղ նա կառուցում է մի եկեղեցի, ապահովելով եկեղեցին գրքերով և անոթներով[2]:

Խորնի վանքի Կոստանդին վանահորն է հանձնում Սմբատ Գունդստաբլի Ճաշոցն ու Տարեգիրքը՝ նորոգելու և լրացնելու համար:

1307 թվականին, Լևոն Դ-ի կողմից, Թորոս երաժշտի և Լևոն սպայի հետ դեսպան է գնում Անգլիայի Էդուարդ Ա թագավորին: Վերադարձին մահացած է լինում Լևոն Դ-ն, որին հաջորդել էր Օշին Ա-ն:

1320 թվականին Օշին պայլի և Կոստանդին Գունդստաբլի հետ խնամակալ է լինում մանկահասակ Լևոն Ե թագավորին:

Երբ Հալեպի ամիրա՝ Ալթուն-Բուղան հաղտության դաշնագիրը դրժելով հարձակվում է Կիլիկիայի վրա, Բալդուին մարաջախտը Վասիլ թղթագրի հետ դեսպան է ուղարկվում Եգիպտոս: Հալեպից անցնելու ժամանակ ամիրան խաբեությամբ բռնում է նրան և բանտարկում: Բալդուինը 7 ամիս չարչարվելուց հետո մահանում է բանտում 1336 թվականին: Մարմինը փոխադրվում է Ակների վանք:

«Հայապատում»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղևոնդ Ալիշանն իր «Հայապատում» աշխատության մեջ Բալդուինի մասին գրում է.

«Շատ արդիւնաւոր քաջ և խոհեմ մարդ[3]»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, 149ա, 411բ.
  2. «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, 274ա.
  3. «Հայապատում. Պատմութիւն Հայոց», Ղևոնդ Ալիշխան, Հատոր Բ-Գ, Վենետիկ (Սբ. Ղազար կղզի), 1901, Հատոր Գ, էջ 160

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 219-220
  • «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, 149, 149ա, 154, 274ա, 411բ, 412-413, 485
  • «Տարեգիրք», Սմբատ Սպարապետ, Փարիզ, 1859, էջ 137 (Պարոն Պաղտին)
  • «Ազգաբանութիւն թագաւորացն Հայոց», Մինաս Համդեցի, Կ.Պոլիս, 1735, էջ 50
  • «Ժամանակագրութիւն Հայոց», Հովհաննես Դարդել, հրատ. Կ. Եզեանց, Ս. Պետերբուրգ, 1891, էջ 28, 31, 52 (կոչում է Բօդին կամ Բօդուէն և համարում է Կոստանդինի եղբայր)
  • «Հայկական հին դպրութեան պատմութիւն (Դ-ԺԳ դար)», Գարեգին Զարբհանալյան, բարձրագոյն դպրոցաց համար․ Գ տպագր. յաւելուածօք եւ փոփոխութեամբք, Վենետիկ, 1897, էջ 773 (Պաղտին մարաջաղտ)
  • «Հայապատում. Պատմութիւն Հայոց», Ղևոնդ Ալիշխան, Հատոր Բ-Գ, Վենետիկ (Սբ. Ղազար կղզի), 1901, Հատոր Գ, էջ 160 (Պաղտին մարաջախտ)
  • «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Հատոր Ա, Կ. Պոլիս, 1265 (Բաղդովինոս, Բօթին, Պաղտին)
  • «Մի էջ հայ արուեստի եւ մշակոյթի պատմութիւնից», Գարեգին Հովսեփյան, Հալեպ, 1930, էջ 18
  • «Պատմական պատկերներ», Երվանդ Շահազիզ, Թիֆլիս, 1903, 117-118
  • « Լեւոն Ե Լուսինեան վերջին թագաւոր Հայոց», Կարապետ Բասմաջյան, Փարիզ, 1908, ծան. 27.