Կոնստանդին Գունդստաբլ (14-րդ դար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնստանդին Գունդստաբլ (այլ կիրառումներ)
Կոնստանդին Գունդստաբլ
Մահացել է՝1329
ՀայրՀեթում պատմիչ

Կոնստանդին (ծննդյան թվականն անհայտ է - 1329 թվականին), Կիլիկյան Հայաստանի բանակի գունդստաբլ (սպարապետ) 1320 թվականից։ Անչափահաս Լևոն Ե թագավորի խնամակալ (թագավորահայր) և Կոռիկոս բերդի տեր Օշին պայլի եղբայրը, Հեթում Պատմիչի որդին։ Համախմբելով հայրենասեր ուժերը՝ Կոնստանդինն ճնշեց ունիթորների ընդվզումները, հաջողությամբ ետ մղեց Եգիպտոսի սուլթանության հարձակումները և ապահովեց երկրի պաշտպանությունը։ Սակայն լատինամոլ Լևոն Ե, չափահաս դառնալով, ասպարեզից հեռացրեց իր քաղաքականությանն ընդդիմացող Կոնստանդինին, Օշին պայլին և Ալիծ թագուհուն։ Նրանք սպանվեցին արքունի բերդեր յուրացնելու մեղադրանքով։ Կոնստանդինի անունով հասել է 1325 թվականին գրված եղանակավոր երգոց ժամագիրք, որը կոչվում է Կցրդոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 612 CC-BY-SA-icon-80x15.png