Լևոն Զ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն (այլ կիրառումներ)
Լևոն Զ Լուսինյան ֆր.՝ Léon VI de Lusignan | |
---|---|
Կիլիկիայի հայոց թագավորության Լուսինյան արքա![]() | |
![]() | |
Լևոն Զ արքայի պատկերավորում՝ Փարիզում պահվող նրա գերեզմանաքարի հիման վրա
| |
Իշխանություն | Սեպտեմբերի 14, 1374 – ապրիլի 13, 1375 |
Թագադրում | 1374, սեպտեմբերի 14, Սիս, Դաշտային Կիլիկիա |
Ծնվել է՝ | 1342 թվական |
Ծննդավայր | ![]() ![]() |
Մահացել է՝ | նոյեմբերի 29, 1393 թվական (50 կամ 51 տարեկան հասակում) |
Վախճանի վայր | ![]() |
Թաղվել է՝ | Սեն Դենի աբբայություն |
Հարստություն | ![]() |
Նախորդ | ![]() |
Հաջորդող | Թագավորությունն անկում է ապրել |
Ուղեկից | Մարգարետ Սուասոնացի |
Տոհմ | Լուսինյաններ |
Հայր | Ջիվան Լուսինյան |
Երեխաներ | Մարիա Լուսինյան |
Հավատք | |
Ստորագրություն | ![]() |
Լևոն կամ Լեո Զ Լուսինյան (ֆր.՝ Léon VI de Lusignan, ծնված՝ 1342 թվական, Կիպրոսի թագավորություն – մահացած՝ նոյեմբերի 29, 1393 թվական, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), Կիլիկիայի հայկական թագավորության արքա Լուսինյանների արքայատոհմից։ Թագադրվել է 1374 թվականի սեպտեմբերի 14-ին դաշտային Կիլիկիայում՝ քաղաքամայր Սիսի Սուրբ Սոֆիայի տաճարում և գահակալել մինչև 1375 թվականի ապրիլի 13-ը՝ Սիսի անկումը։ Ընդունված է Լևոն Զ-ին համարել հայոց վերջին թագավոր, որի գահազրկմամբ անկում է ապրել Կիլիկյան Հայաստանը և տևական ժամանակ նաև հայկական անկախ պետականությունը։
Լևոնը ծնվել է գունդստաբլ Ջիվան Լուսինյանի և Սուլթան անունով հայուհու ընտանիքում։ 1344 թվականին, Կոստանդին Դ արքայի նախաձեռնությամբ ունիթորների նկատմամբ ընթացող բիրտ հալածանքների պատճառով, նրա մայրը որդիների հետ ապաստանել է Կիպրոսի թագավորությունում։ 1374 թվականին՝ Կոստանդին Ե-ի սպանությունից հետո, Հռոմի պապ Ուրբանոս V-ի օժանդակությամբ և կաթողիկոս Կոնստանդին Ե Սսեցու համաձայնությամբ Լևոնը հրավիրվել է Կիլիկիա՝ զբաղեցնելու հայոց գահը։ Նույն տարվա սեպտեմբերի 14-ին Սիս քաղաքի Սուրբ Սոֆիայի տաճարում նա օծվել է հայոց թագավոր՝ նախ լատինական, ապա նաև հայկական ծեսով՝ հայկական իշխանական տների դժգոհությունները մեղմելու համար։ Լևոն Զ-ն ժառանգել է մասնատված, կիսավեր երկիր և թագապահական խորհրդի կողմից դատարկ գանձարան։ Կառավարել է շուրջ մեկ տարի։ Նրա իշխանությունը տարածվել է միայն ոստանիկ Սիսի, Անարզաբայի և Լեռնային Կիլիկիայի որոշ շրջանների վրա։ Վարել է խիստ լատինամետ քաղաքականություն, ինչը դժգոհություն է առաջացրել ինչպես հակաունիթորների, այնպես էլ հարևան մուսուլմանական պետությունների շրջանում։ Արդյունքում՝ 1375 թվականի հունվարի 5-ին Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆի զորքերը պաշարել են Սիսը։ Ապրիլի 22-ին, սովից և հիվանդություններից տառապող Լևոնը կյանքի ապահովության երաշխիք ստանալով Հալեպի ամիրայից, բերդը հանձնել է թշնամուն և իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվել Եգիպտոս՝ Կահիրե։
1382 թվականի սեպտեմբերին, Կաստիլիայի և Արագոնի թագավորների միջնորդությամբ, Լևոնը ազատ է արձակվել և մեկնել Եվրոպա՝ փորձելով աջակցություն ստանալ Հայոց թագավորությունը վերականգնելու համար։ 1383 թվականին նա հասել է Իսպանիա, որտեղ Խուան I Կաստիլացին վերջինիս պարգևել է Մադրիդ, Վիլյառեալ և Անդուխար քաղաքները։ Լևոն Զ-ն հաջորդիվ ևս բազմաթիվ փորձեր է կատարել անգլիական ու ֆրանսիական զորքերի օգնությամբ Կիլիկիան ազատագրելու, սակայն ձախողվել է։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Փարիզի Սենտ Ուեն պալատում, որը նրան հատկացրել էր Ֆրանսիայի Շառլ VI Խելագար թագավորը։ Լևոն Զ Լուսինյանը մահացել է 1393 թվականի նոյեմբերի 29-ին Փարիզում և թաղվել Սեն Դենի աբբայությունում։
Ծագում և վաղ տարիների կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Զ Լուսինյանի իշխանության գալը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց թագավոր Կիլիկիայում 1374-1375 թվականներին։ Ծնողները եղել են Ամորի Լուսինյանի ու Լևոն Գ-ի դուստի Իզաբելլայի որդի Ջիվանը և վրաց արքայադուստր Սոլդանան։ Այլ աղբյուրի համաձայն, հայրը ֆրանսիական Լուսինյան տոհմի Ջիվան ասպետն էր, իսկ մայրը՝ Սուլթան անվամբ հայուհի։ Հոր մահից հետո, երբ Կիլիկիայում գահ բարձրացավ Կոստանդին Դ արքան, որը հալածանքներ սկսեց ունիթորների նկատմամբ, մայրը իր զավակների հետ ապաստանեց Կիպրոս կղզում, որի գահակալները նույնպես Լուսինյան էին։ Ջիվանի և Սուլթանի որդի Լևոնը ծնվել է Կիլիկիայում։ Խուսափելով Կոստանդին Դ-ի հալածանքներից՝ 1344 թվականին Սուլթանը իր որդիների հետ ապաստանել էր Կիպրոսում։ Կոստանդին Դ-ից հետո իշխանությունը անցնում է Կոստանդին Ե-ին, ում դավադիր սպանությունից հետո էլ 1374 թվականին իշխանությունը անցնում է Լևոն Լուսինյանին։ Սեպտեմբերի 14-ին Լևոնը ժամանեց Սիս մայրաքաղաքը և ութ ամիս անց Ս. Սոփիայի մայր տաճարում լատինական ծեսով օծվեց թագավոր, ապա իշխանների դժգոհությունը մեղմելու համար՝ նաև հայկական ծեսով։ Լևոնը իր իշխանության գալը նախօրոք համաձայնեցրել էր։ Նա պայմանավորվել էր, որ ինքը Կիլիկիա կգա Կիպրոսի և Ջենովայի միջև մղվող պատերազմից հետո։ Իսկ մինչ այդ երկիրը կկառավարեր խնամակալական խորհուրդը, որի մեջ մտնում էին Կոստանդին Դ-ի այրի Մարիան, քույրը՝ Ֆեման և այլոք։ 1373 թվականին առևտրական կոնֆլիկտ առաջացավ ջենովացիների և վենետիկցիների միջև, ինչն էլ 1374 թվականին վերածվեց պատերազմի, որի ժամանակ էլ գերի ընկավ Լևոն Լուսինյանը։ Վերջինս կարողացավ ապացուցել իր անմեղությունը և վերադառնալ Սիս։ Հարկ է նշել, որ վերջինս օծվել է 2 անգամ, քանզի առաջին անգամ լատինական ծեսով, իսկ երկրորդ անգամ՝ հայոց ծեսով «Փա՛ռք ու պատի՜վ Կիլիկիո թագավորությանը․․․Երկար կյանք Լևոն արքային․․․»[1]։ Լևոնի գահակալման շրջանում իշխանությունը տարածվում էր միայն Սիսի, Անարզաբայի և Լեռնային Կիլիկիայի մի քանի շրջանների վրա։
Սսի պաշարումը և Կիլիկիայի անկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևոնը իր լատինամոլ քաղաքականությամբ հարուցեց ոչ միայն հայերի, այլև շրջակա մուսուլմանական պետությունների դժգոհությունը։ Եգիպտոսի սուլթան Մելիք Աշռաֆի զորքերը 1375 թվականի հունվարի 5-ին պաշարեցին Սիսը։ Սովից ու հիվանդություններից նեղված Լևոնն ապրիլի 22-ին հաշտություն խնդրեց և Հալեպի ամիրայից կյանքի ապահովության երաշխիք ստանալով՝ բերդը հանձնեց թշնամուն։ Լևոնը իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվեց Կահիրե։ Լևոնի խոստովանահայր Հովհաննես Դարդելի ջանքերով, Կաստիլիայի Հովհան I և Արագոնի Պեդրո IV թագավորների միջնորդությամբ 1382 թվականի սեպտեմբերին Լևոնը գերությունից ազատվեց և մեկնեց Եվրոպա։ 1383 թվականի ամռանը նա հասավ Կաստիլիա, որի թագավորը Լևոնին պարգևեց Մադրիդ, Վիլյարեալե, Անդուխար քաղաքները և խոստացավ օգնել նրան Կիլիկիայի գահը վերստանալու համար։ Արագոնի և Կաստիլիայի թագավորությունները ձգտում էին Լևոնին օգտագործել՝ Մերձավոր Արևելքում իրենց ազդեցությունն ընդարձակելու համար։ Լևոնը տասնմեկ տարի շարունակ շրջագայեց և դիմեց եվրոպական արքունիքներին՝ նրանցից օգնություն ստանալու ապարդյուն հույսով։ Կյանքի վերջին տարիներին Լևոնն ապրեց Փարիզի Սենտ–Օուեն պալատում, որը նրան 1384 թվականին հատկացրել էր Ֆրանսիայի Շառլ VI թագավորը։
![]() Կիլիկիայի թագավոր (1374-1375) († 1342-1393) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() Կիլիկիայի գունդստաբլ (1342-1344) († ?-1344) | ![]() վրաց արքայադուստր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() Կիլիկիայի թագավոր (1293-1320) († ?-1320) | ![]() Կիլիկիայի թագուհի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() Երուսաղեմի և Կիպրոսի թագավոր (1268-1284) († ?-1235) | ![]() Կիպրոսի և Երուսաղեմի թագուհի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Զ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 591)։ ![]() |
|