Անարզաբա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անարզաբա (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Անազարբա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Երկրամաս | Ադանայի նահանգ | |
Այլ անվանումներ | Այնարբե, Անաբարզա, Անազարբ, Անազարբա, Անավարզա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | անարզաբացի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Անարզաբա, (Անազարբա, Անավարզա, լատ.՝ Anazarbus), ամրոց և քաղաք Կիլիկիայի Հայկական Թագավորությունում, ներկայումս Թուրքիայի տարածքում Անավարզա գյուղն է։
Քաղաքի այլ անվանումներն են Այնարբե, Անաբարզա, Անազարբ, Անազարբա, Անավարզա, Անզարաբա, Դիոկեսարիա, Էնզարբահ, Կեսարիա Անազարբյան, Կեսարիա Անազարբյան, Հուստիանապոլիս, Հուստինոպոլիս, Նավարզա։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Անարզաբան գտնվել է Դաշտային Կիլիկիայում, Սիս քաղաքից մոտ. 25 կմ հարավ-արևելք, Սաուրան և Սիս գետերի միջև ընկած հարթավայրում։ Ամրոցը կառուցված էր մոտ 200 մ բարձրությամբ ժայռաբլրի վրա և երեք կողմից անմատչելի էր։ Ամրոցի արևմտյան ստորոտին տարածվում էր բուն քաղաքը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվան հետ կապված ստույգ տվյալներ չկան, ենթադրաբար ունի սեմական ծագում և արաբերեն նշանակում է դեղին աղբյուր (այն զարբա)։ Հիմնադրման ժամանակը նույնպես հայտնի չէ։ Բարգավաճել է Հռոմեական կայսրության օրոք և Օկտավիանոս Օգոստոս կայսեր պատվին կոչվել է Կեսարիա Անազարբյան կամ Դիոկեսարիա։
12-րդ դարում եղել է Կիլիկիայի գլխավոր քաղաքը։ Մի քանի անգամ ավերվել է երկրաշարժերից ու վերաշինվել։ Հուստինիանոս Ա կայսեր օրոք կատարված վերաշինությունից հետո կոչվել է Հուստինիանուպոլիս և Բյուզանդական Հայաստանի հետ մտել է Բյուզանդական կայսրության մեջ։
Նշանավոր դեպքերից է Անարզաբայի պաշտպանությունը, 1137 թ., երբ քաղաքում կենտրոնացած հայկական ուժերը 35 օր ինքնապաշտպանական մարտեր են մղել Բյուզանդական մեծաքանակ զորքի դեմ։
1909 թ. Ադանայի կոտորածի ժամանակ սպանվում են նաև Անարզաբայի բնակչությունը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 375)։ ![]() |
|
- Բնակավայրեր այբբենական կարգով
- Կիլիկիայի հայաբնակ բնակավայրեր
- Ադանայի նահանգի բնակավայրեր
- Կիլիկյան Հայաստանի քաղաքներ
- Կիլիկիայի բերդեր
- Անարզաբա
- 12-րդ դարի հայկական բերդեր և ամրոցներ
- Թուրքիայի հին հունական հնավայրեր
- Թուրքիայի հռոմեական տեղավայրեր
- Ասիայի կաթոլիկ նստավայրեր
- Համաշխարհային ժառանգության նախնական ցանկ
- Թուրքիայի նախկին բնակավայրեր
- Թուրքիայի հռոմեական քաղաքներ
- Բյուզանդիայի քաղաքներ
- Ադանայի նահանգի պատմություն