Վահկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վահկա (այլ կիրառումներ)
Բնակավայր
Վահկա
թուրք.՝ Feke
Feke, Adana 01.jpg
Կոորդինատներ: 37°48′54″ հս․ լ. 35°54′45″ ավ. ե. / 37.81500° հս․. լ. 35.91250° ավ. ե. / 37.81500; 35.91250
Երկիր Թուրքիա Թուրքիա
ԲԾՄ 620 մետր
Բնակչություն 20 890 մարդ (2000)[1]
Ժամային գոտի UTC+03:00
Փոստային ինդեքսներ 01660
Պաշտոնական կայք feke.bel.tr
##Վահկա (Թուրքիա)
Red pog.png
Ադանայի նահանգի դիրքը ներկայիս Թուրքիայի քարտեզի վրա
Վահկայի (Ֆեքե) գավառակի դիրքը Ադանայի նահանգում
Արդի Թուրքիայի Ադանայի նահանգի գավառները

Վահկա (թուրք.՝ Feke), փոքր քաղաք և գավառակ (շրջան) Ադանայ նահանգում, ներկայիս Թուրքիայում, Ադանա քաղաքից 122 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 620 մ բարձրության վրա։ Փոքր, սակայն գեղեցիկ քաղաքը շրջապատված է գեղատեսիլ բնությամբ։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահկա (Ֆեքե) քաղաքի ղեկավարն է քաղաքապետ Ահմեթ Սելը (թուրք.՝ Ahmet Sel), որը ներկայացնում է թուրքական ՛՛Ազգայնական շարժում՛՛ կուսակցությունը (MHP)։ Վահկա քաղաքը մտնում է Վահկայի գավառակի մեջ։ Գավառապետն է Բյունյամին Ղուշը (թուրք.՝ Kaymakam Bünyamin Kuş

  • Վահկայի գավառակի տարածքի մակերեսը կազմում է 1 հազար 227 ամբողջ 13 հարյուրերոդական քառ. կմ (կամ՝ 473 ամբողջ 80 հարյուրերորդական քառ. մղոն)։[2]
  • Միջին բարձրությունը ծովի մակերևույթից՝ 620 մետր է (կամ՝ 2 հազար 30 ոտնաչափ՝ ֆութ)։
  • Վահկայի ազգաբնակչության թիվը՝ (2012 թվականի դրությամբ)՝
    • քաղաքային՝ 4 հազար 608 անձ,[3]
    • գավառակի բնակչությունը՝ 18 հազար 55 անձ։[3]
    • գավառակի բնակչության խտությունը՝ 15 մարդ 1 քառ. կմ-ի վրա (կամ՝ 38 մարդ՝ 1 քառ. մղոնի վրա)։[3]
  • Վահկա քաղաքի աշխարհագրական կոորդինատները՝ հյուսիսային երկայնության՝ 37/48/54/, արևելյան լայնության՝ 35/54/45/
  • Փոստային կոդն է՝ 01660:
  • Համացանցային պաշտոնական կայքը՝ Website www.feke.bel.tr

Բնակչության շարժընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության 1913 թվականի մարդահամարի պաշտոնական թվյալներով՝ Վահկայի բնակչությունը բաղկացած էր 12 հազար 919 անձից։ Դրանցից 75% կազմում էին թուրքերը, 14% առաքելական հայերը, 1% բողոքական հայերը, 9% քրդերը։ Այսինքն՝ չնայած թուրքերի պետական ահաբեկչությանը, տարատեսակ բռնություններին, կոտորածներին, բռնի իսլամացման ու թրքացման դարավոր քաղաքականությանը, հայերը, նույնիսկ օսմանյան պաշտոնական տվյալներով Վահկայում կազմում էին բնակչության 15 տոկոսը։

1915 թվականին Վահկայի հայությունը արժանացավ այն բախտին, ինչին ամբողջ արևմտահայությունը։ Գրեթե ոչ ոք չփրկվեց եղեռնից։

Հայոց Մեծ Ցեղասպանությունից 85 տարի անց՝ 2000 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով Վահկայի գավառակում ապրում էր 20 հազար 890 անձ։ Դրանցից 4 հազար 632 անձ բնակվում էր Վահկայի գավառակի կենտրոնում՝ Վահկա քաղաքում, իսկ մնացած 16 հազար 258 անձինք՝ Վահկայի գավառակի մյուս քաղաքներում և գյուղերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածքում մ.թ.ա. 16-րդ դարում բնակվել են հեթիթները, մ.թ.ա. 6-րդ դարում այն ընկել է պարսիկների տիրապետության ներքո, մ.թ.ա. 333 թվականին Աքեմենյան համադաշնության մաս կազմող Կիլիկիայի թագավորության հետ միասին Վահկան նվաճվել է Ալեքսանդր Մակեդոնացի արքայի կողմից։ Այնուհետև Կիլիկիայի հետ միասին Վահկան անցել է նախ Սելևկյաններին, ապա միացվել Տիգրան Մեծի Հայկական տերությանը: Ապա անցել է Հռոմեական հանրապետությանը (մ.թ.ա. 27 թվականից՝ Հռոմեական կայսրությանը) և նրան հաջորդած Բյուզանդական կայսրությանը: Վահկան իշխող դիրք է գրավում Կիլիկյան Տավրոսի լեռների լեռնանցքի նկատմամբ, որն այժմ թուրքերը կոչում են Գյոքսու բողազը: Ռազմավարական դիրք ունեցող այդ լեռնանցքը գտնում է Ադանայի նահանգի հյուսիսային մասում։ Աշխարհագրական և ռազմավարական այդ շահեկան դիրքի պատճառով դեռ հնում այնտեղ կառուցվել են ամրություններ։ Բյուզանդական ժամանակաշրջանում Վահկայի դղյակն առավել ամրացվել է։ Հայկական Վահկա անունը այժմ էլ, թեպետ ձևափոխված, սակայն զգացվում է քաղաքի փոխված, թրքացված Ֆեքե անվան մեջ։ 10-րդ դարից Բյուզանդիան Մեծ Հայքից դեպի Փոքր Հայք և Կիլիկիա էր տեղափոխում հայ բնակչության ստվար զանգվածներ՝ նպատակ ունենալով նրանց միջոցով պաշտպանելու իր սիրիական սահմանները՝ ընդդեմ արաբական պետությունների։ Մանազկերտի ճակատամարտից հետո Մեծ Հայքում, Փոքր Հայքում, Կիլիկիայում և Փոքր Ասիայում բյուզանդական տիրապետությունը փլուզվեց։ Կիլիկիան մեծ մասամբ հայտնվեց տեղի հայկական իշխանությունների տիրապետության ներքո։ Հայերը ստիպված էին ինքնապաշտպանությույ կազմակերպել ընդդեմ բյուզանդացիների, թուրքերի և արաբների։ Այդ նպատակով նրանք կառուցում, վերակառուցում և առավել հզորացնում էին այնպիսի բերդերը, ինչպիսին է Վահկան։ Վերջինս դարձավ Ռուբինյան իշխանապետության (1080-1096) կարևորագույն ամրացված հենակետերից մեկը (Վահկա (բերդաքաղաք))։ Նաև Վահկայի վրա հենվելով Կիլիկիայում Ռուբինյանների իշխանապետությունը 1096 վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության (1096-1375)։ Կիլիկյան հայկական թագավորության անկումից հետո Վահկան զավթվեց մամլյուքների, իսկ ապա Զուլքադարյանների ցեղի, վերջում՝ Օսմանյան Թուրքիայի կողմից։

Վահկան՝ մշակութային կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում Վահկան եղել է Կիլիկիայի Հայկական թագավարության գիտության, դպրության և գրչության կենտրոններից մեկը։ Դեռ 10-ից 11-րդ դարերում այստեղ կառուցվել է Վահկայի վանքը։[4] Վահկայում ստեղծվել են զգալի թվով միջնադարյան հայկական ձեռագիր մատյաններ, որոնցից պահպանվել և մեզ են հասել մինչև 20 հատոր։[5]

Նշանավոր վահկացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանոս Վահկացի (ֆր.՝ Etien de Vahka, անգլ.՝ Stephan of Vahka, գերմ.՝ Stefan von Vahka, ռուս.՝ Этьен из Вахки) — հայ գիտնական և գրիչ (XIII դար), որը ստեղծագործել է Կիլիկիայի Հայկական Թագավորությունում:[6]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://web.archive.org/web/20170304141653/http://rapory.tuik.gov.tr/04-03-2017-16:55:49-128371679917926812611102978783.html
  2. "Area of regions (including lakes), km²". Regional Statistics Database. Turkish Statistical Institute. 2002. Retrieved 2013-03-05.
  3. 3,0 3,1 3,2 "Population of province/district centers and towns/villages by districts - 2012". Address Based Population Registration System (ABPRS) Database. Turkish Statistical Institute. Retrieved 2013-02-27.
  4. Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ ոգւյքի կադաստրի կոմիտե, Երևան, 2008, էջ 184-185
  5. Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ ոգւյքի կադաստրի կոմիտե, Երևան, 2008, էջ 152-153
  6. Клод Мутафян // Последнее королевство Армении // Изд-во «Бородино», стр 63 (161), 2009 г.- Կաղապար:ISBN с опечаткой

http://www.feke.tr.gg